Կարիքն այլևս չկա․ Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը

17/06/2024 schedule15:10

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել արձակել ռազմական կաբինետը:

Նեթանյահուն այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության կաբինետի նիստի ժամանակ՝ նշելով, որ ռազմական կաբինետը ձևավորվել էր նախարար Բենի Գանցի խնդրանքով, իսկ նրա հեռանալուց հետո դրա կարիքն այլևս չկա։

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մարմնի արձակումն անսպասելի չէր, քանի որ անցյալ շաբաթ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը կաբինետը լքելու իր որոշման մասին հայտարարեց վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Ռազմական նոր կաբինետ չի լինի։ Ակնկալվում է, որ այժմ Նեթանյահուն Գազայի հատվածում գործողության վերաբերյալ որոշումներ կկայացնի Իսրայելի ազգային անվտանգությունը ղեկավարող նախարար Իթամար Բեն Գվիրի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Այդ որոշումներին այնուհետև պետք է հավանություն տա Իսրայելի անվտանգության կաբինետի ավելի լայն կազմը:

Նեթանյահուն Իսրայելի ռազմական կաբինետն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո։ Այս կաբինետում ընդդիմադիր քաղաքական գործիչներից ամենից աչքի ընկնողը հենց Գանցն էր։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի։

Տպել
1279 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել