Ինչու էր Թաթայի համերգը «արժանապատվություն նվաստացնող», Քոչարյանի հարսինը՝ «լիցքաթափվելու հիանալի առիթ»

05/08/2024 schedule22:00

Օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, երբ Գյումրիում տեղի ունեցավ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, և որին ելույթով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը, Հայաստանի ընդդիմադիր շրջանակները իրենց հատուկ ոճով, ընդհուպ մինչև արտիստին անձնական վիրավորանքներ հասցնելով՝ քննադատեցին այն։

Վերջիններս համերգն անվանեցին «քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված օպերացիա»: Նրանց հատկապես անհանգստացրել էր այն, որ համերգն անվճար էր և «հարկատուների փողերով» կազմակերպած։

Նկատենք՝ օգոստոսի 4-ին էլ Երևանում (տոմսի արժեքը մինչև 20 հազար դրամի սահմաններում) կայացավ «Summer fest 2024»-ը, որի ընթացքում ելույթ ունեցողներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հարսն էր՝ երգչուհի Սիրուշոն։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիրներն այս դեպքում «ձայն բարբառոյ հանապատի» կարգավիճակում էին, իսկ համերգն անվանում էին «հիանալի առիթ լիցքաթափվելու համար»։

Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի համար ընդդիմադիրների նման վարքագիծը զարմանալի չէ։ Նա հիշեցնում է՝ ընդդիմության մի հատվածն ամռան տապին դեռ շարունակում է «հայրենիք փրկել» (- Խմբ. նկատի ունի Վազգեն (Բագրատ) Գալստանյանին), մի մասն էլ հանգստի է մեկնել, որ «հայրենիքի փրկությունը աշնանը շարունակի»։

«Այնպես որ սա նրանց մոտ նորմալ երևույթ է։ Հիմա մի մասն էլ ասում է՝ արդեն փրկել եմ, գնում եմ՝ հանգստանամ։ Քննադատությունները, որին մենք ականատես եղանք Թաթայի համերգին, խոսում է հենց ընդդիմության տգիտության ու մակերեսային մոտեցման մասին։ Այո՛, պետությունը պետք է համերգ կազմակերպի, որովհետև կյանքի իմաստը կյանքն է, ոչ թե մահը, մարդ պետք է ապրի, այլ ոչ թե ամբողջ օրը սուգ անի։ Ընդ որում՝ իրենց սգին ես չեմ հավատում, նրանք մասնակցում են քեֆերի, միջոցառումներ են կազմակերպում, ամեն ինչ էլ անում են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Բաբայանը նկատում է՝ քաղաքական ուժերը փորձում են ամեն ինչ քաղաքականացնել։ Ըստ նրա՝ այն, ինչ կատարվել է, իրականում կապ չունի որևէ երգչի կամ դերասանի հետ, այլ ցույց է տալիս վիրավորողի մակարդակը:

«Եթե ամբողջ կյանքը բաժանվում է կուսակցական պատկանելության, դա նշանակում է, որ դու զրկվում ես կյանքի նորմալ ընկալումից և սկսում ամեն ինչ ընկալել այսպես՝ իշխանությունն արեց՝ վատ է, կործանվում ենք, կործանվում է հայրենիքը, մենք ենք արել՝ լավ է, փրկվում ենք, փրկվում է հայրենիքը։ Սա ցավալի փաստ է։ Տգիտությունն է եռում նման մարդկանց մոտ։ Հայտնի խոսք կա՝ «Երբեք մի՛ վիճեք հիմարների հետ, նրանք կտեղափոխեն ձեզ իրենց դաշտ, իսկ այնտեղ նրանք անպարտելի են»։ Ապուշներին որևէ բան ապացուցելու պրոցեսը դատապարտված է, արհամարհել է պետք»,- նշում է Բաբայանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության համարձակության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, երբ մի դեպքում նրանք «ոչնչություն» են անվանում ՀՀ վաստակավոր արտիստին, մյուս դեպքում՝ գովերգում իրենց քաղաքական ղեկավարի հարսին։ Բանախոսն այս համատեքստում հետաքրքիր համեմատություն է անցկացնում։

«Դեմագոգիա է, ասում են՝ «սրիկայի վերջին ապաստարանը հայրենասիրության մեջ է»։ Եթե չկա մասնագիտական մոտեցում, չեն խոսում նրա մասին՝ արդյոք համերգը հետաքրքի՞ր էր, թե՞ ոչ, սկսում են առաջնորդվել նման հարցերով, ապա մնացած հարցերը գավառականություն են։ Ստեղծված իրավիճակը նույնն է, որ երկու հոգու ուղարկես Օլիմպիական խաղերի և, անկախ արդյունքներից, մեկին համարես սրիկա, ոչնչություն, մյուսին՝ հայրենասեր»,- ասում է Բաբայանը։

Ռեժիսորը նաև ընդգծում է՝ այստեղ կարևոր էր հատկապես հասարակության մոտեցումը նման վիրավորանքներին։ Փաստ է, որ հանրությունը մերժեց ընդդիմության տված գնահատականները և պիտակավորումները, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունը դեռ առողջ է։ Ինչ վերաբերում է ընդդիմության բարձրաձայնած հարցին, թե «Ֆեստիվառ»-ները իրականացվում են հարկատուների միջոցներով, ապա, ըստ Բաբայանի, եթե հարկատուն գնում է համերգին, ուրեմն կողմ է, որ իր վճարված հարկերից իր համար համերգ կազմակերպվի:

«Շատ լավ են հետաքրքիր մարդկանց համար համերգները։ Քաղաքապետարանն էլ էր կազմակերպել գեղեցիկ բալետային ներկայացում։ Հանրությունը պետք է ապրի»,- հավելում է ռեժիսորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ ընդդիմության այս վարքագիծը խոսում է երկակի ստանդարտների մասին:

«Թիրախավորում են երգչին, ինչո՞ւ, որովհետև Գյումրին ուրախացե՞լ է։ Իրականում լավ է, որ թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում ու ՀՀ այլ քաղաքներում համերգներ են լինում, և ժողովուրդն ապրում է։ Իրենց համար կարծես անընդունելի է, որ Գյումրին է ուրախ, երբ 30 տարի աղետի գոտում էր»,- ասում է նա:

Վերջինս նկատում է՝ գյումրեցին ուրախանում է ուրախության ժամանակ, տխրում՝ տխրության ժամանակ և կռվում՝ հարկ եղած դեպքում, ստեղծում արժեքներ։

Մերի Խաչատրյան

Տպել
10794 դիտում

«ՔՊ»-ում այսօր ինքնաքննադատության օր էր»․ վարչապետը հայտնել է՝ ինչ է քննարկել կուսակիցների հետ

«Վայոց ձոր»-ի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել

Լիբանանը ենթարկվել է իր գոյության ողջ ընթացքի ամենամեծ, աննախադեպ հարձակմանը, սա պատերազմի հայտարարում է. Նասրալլա

Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. Երևանից Մոսկվա այլևս զանգ չի գնում. քաղաքագետը մանրամասնում է՝ ինչու

ԱԺ 3 պատգամավոր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Ավարտվել են Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու ևս 3 երկրի համատեղ զորավարժությունները

Բայդենն ու Հարրիսը մի քանի օրից Սպիտակ տանը կընդունեն Զելենսկիին

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին

Հակոբ Արշակյանը կգործուղվի Մեխիկո

Բնակելի տուն, բեռնատար մեքենա. ինչ եկամուտներ է հայտարարագրել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարար

Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը

Եվրահանձնաժողովի ղեկավարը կայցելի Ուկրաինա. ինչ կարևոր հարց է քննարկվելու Զելենսկիի հետ

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ԼՂ-ն որպես կողմ դուրս բերվեց բանակցություններից. Մեհրաբյան

Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը Միխայել Ռոթի հետ հանդիպմանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը

ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ հարաբերությունները

Մհեր Գրիգորյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

Քրեական ենթամշակույթ կրող վանաձորցին համաքաղաքացուն սպառնալով դրդել է իր համար զենք գնել. 2 անձ կալանավորվել է

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ինչ աշխատանքներ են առաջարկվում

Հանդիպել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփիըրն ու Աննա Հակոբյանը (տեսանյութ)

ԼՂ-ն հայաթափելու ծրագիրն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ և առանց հետևանքների. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, որակի ստանդարտների հետ կապված խնդիր չունենք. Պապոյան

Եվրախորհրդարանը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին

Փեզեշքիանը ուղերձներ է հղել ՀՀ վարչապետին և նախագահին

«BMW»-ն բախվել է թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ եզրաքարին ու ծառին (լուսանկար)

Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Պապիկյանն ու Սլովակիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում 2 երկրի միջև համագործակցության հեռանկարները

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն (տեսանյութ)

Վարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա. արդարադատության նախարարություն

Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է ԱԹՍ-ներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր արտադրող ձեռնարկություն (տեսանյութ)

COP29-ի բոլոր մասնակիցները պիտի Բաքվին կոչ անեն ազատ արձակել երկրում պահվող պատանդներին. ԵԽ պատգամավոր

Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Հունգարիայի խորհրդարանի շենքը (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին

ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները