ՀՀ ուղարկված միջազգային առաքանուց ՊԵԿ-ը հայտնաբերել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

27/08/2024 schedule15:42

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման  և հսկողության վարչության և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից՝ «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Արդյունքում հիշյալ առաքանու մեջ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է նաև 1600 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Հիշյալ մաքսանենգության դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ստանալուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ա․Գ․-ն։

 

Ձերբակալվելուց հետո վերջինս, տարված բացատրական աշխատանքների արդյունքում, հայտնել է, որ նշված առաքանին իրեն չի պատկանում  և այն պետք է փոխանցեր այլ անձի։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների հսկողության տակ վերջինս զանգահարել է ծանրոցն ուղարկող անձին և առաքանին փոխանցելու շուրջ ձեռք է բերել պայմանավորվածություն: Այնուհետև Էջմիածին քաղաքում առաքանին փոխանցել է ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ին, ով առաքանին ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է և Ա․Գ․-ի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Առաքանին ստանալու համար Ա․Վ․-ն ժամանել էր մեկ այլ քաղաքացու հետ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի դիմած անձի ինքնությունը: Վերջինս Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան: Այդ առաքանիների  մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Ծանրոցների ուղարկման փաստերով նախկինում ձեռնարկված ՕՀ միջոցառումներ արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
740 դիտում

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Երևանի որոշ թաղամասերում հորդառատ անձրևից բացի նաև կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 4-ի. համաճարակային իրավիճակը Հայաստանում

Գևորգ Պապոյանը Արարատում հետևել է խաղողի մթերումների ընթացքին և տեղում քննարկել առկա խնդիրները (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի հերոսը՝ ռազմական բժիշկ Իվչուկը, Լենյա Ումերովան տանն են. Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Գարեգին ուզումպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Պաշտոնանկություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. վարչապետը որոշում է ստորագրել

Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել

Չկա փակ դուռ և անհնար որևէ բան աշխարհում. Ալեն Սիմոնյանի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

Արշակյանը Սինտիա Լոպես Կաստրոյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից գործադրվող ջանքերը

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» -ի բարեգործական հիմնադրամները գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Իգոր Խաչատուրովի ընկերությունը վերականգնել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցրած 102 մլն դրամը

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը չպետք է խաթարվի. նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով

Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի. Պապիկյանը մասնակցել է Սյանշանի համաժողովի բացմանն ու նիստին

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ՍԴ-ն և Իրաքի Դաշնային գերագույն դատարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ

Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո

Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Կիա»-ն. կա 7 վիրավոր

Վարչապետը մասնակցել է Ճառագայթային բժշկական նոր կենտրոնի բացմանը (տեսանյութ)

ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՊՆ համապատասխան ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք». մանրամասն ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

Նարեկ Մկրտչյանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը համատեղ նախաձեռնություններին առնչվող հարցեր են քննարկել

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա