Վերցվել է ձեռագիր 5 ցուցակ. Վանաձորի բնակիչը Գալստանյանի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռել է

27/08/2024 schedule17:15

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են ձեռագիր գրառմամբ 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր չափերի գումարներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձել խուզարկությամբ հայտնաբերվածը, և դրա արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը , ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Խուլիգանությունը), որը, համատեղ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է նախորդիվ նշված քրեական վարույթին։

Քննությամբ պարզվել է, որ Վանաձորի հիշյալ բնակիչը, 2024թ․ ապրիլ ամսին Տավուշի մարզում սկսված և մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով, ինքնությունը դեռևս չպարզված մի շարք անձանց շահագրգռել է՝ տարբեր չափերի գումարներ տրամադրելով, իսկ ինքնությունը պարզված մեկ անձի խոստացել է օժանդակել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունվելու հարցում:

Վարույթի շրջանակներում կատարված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է նաև, որ Վանաձորի նշված բնակիչը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով լրատվական կայքերից մեկին 2024թ․ մայիսի 21-ին տրված հարցազրույցում, հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հնչեցրել է Ոստիկանության ծառայողներին հասցեագրված անպարկեշտ արտահայտություններ՝ այդ կերպ անվանարկելով, վարկաբեկելով և նվաստացնելով նրանց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Խուլիգանությունը) և 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը ,ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Այս մասով առանձնացված և նախաքննությունն ավարտված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներում նշված, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
10814 դիտում

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Երևանի որոշ թաղամասերում հորդառատ անձրևից բացի նաև կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 4-ի. համաճարակային իրավիճակը Հայաստանում

Գևորգ Պապոյանը Արարատում հետևել է խաղողի մթերումների ընթացքին և տեղում քննարկել առկա խնդիրները (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի հերոսը՝ ռազմական բժիշկ Իվչուկը, Լենյա Ումերովան տանն են. Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Գարեգին ուզումպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Պաշտոնանկություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. վարչապետը որոշում է ստորագրել

Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել

Չկա փակ դուռ և անհնար որևէ բան աշխարհում. Ալեն Սիմոնյանի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

Արշակյանը Սինտիա Լոպես Կաստրոյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից գործադրվող ջանքերը

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» -ի բարեգործական հիմնադրամները գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Իգոր Խաչատուրովի ընկերությունը վերականգնել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցրած 102 մլն դրամը

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը չպետք է խաթարվի. նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով

Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի. Պապիկյանը մասնակցել է Սյանշանի համաժողովի բացմանն ու նիստին

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ՍԴ-ն և Իրաքի Դաշնային գերագույն դատարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ

Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո

Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Կիա»-ն. կա 7 վիրավոր

Վարչապետը մասնակցել է Ճառագայթային բժշկական նոր կենտրոնի բացմանը (տեսանյութ)

ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՊՆ համապատասխան ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք». մանրամասն ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

Նարեկ Մկրտչյանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը համատեղ նախաձեռնություններին առնչվող հարցեր են քննարկել

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա