Նախատեսվում է պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում իրականացնել

27/08/2024 schedule18:10

Հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում։
2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով նաև 4 զոհ եղավ։

Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սելավատարերի անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ ըստ փորձագիտական եզրակացության: Ընթացքի մեջ է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների և կորուստների գնահատման երկրորդ փուլը, որն իրականացվում է միջազգայնորեն ընդունված Հետաղետային կարիքների գնահատում մեթոդաբանության (PDNA) հիմքով: Գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Վնասների և կորուստների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման գործընթացը, որի շրջանակներում կմշակվի միջոցառումների ծրագիր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ պատասխանատու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը հետաղետային վերականգնմանը»,-ներկայացնում է ՆԳՆ ՌՊՔՄՍՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը մշտապես իրականացնում է բնակչության հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, նաև ազդարարում և իրազեկում։

«Իրազեկման միջոցառումներն իրականացվում են եռափուլ տարբերակով՝ աղետից առաջ, ընթացքում և հետո: Աղետից առաջ իրականացվող գործողությունները հիմնականում կրում են նախապատրաստական բնույթ՝ վերաբերում են իրազեկման և նախազգուշացման եղանակների որոշմանը, ուղղված են բնակչության պատրաստվածության բարձրացմանը:

Աղետի ժամանակ տրվող տեղեկատվությունը ներառում է հետևանքների և ստեղծված իրադրության մասին տեղեկատվություն, տվյալների հավաքում, մշակում և անհրաժեշտ գործողությունների մասին մարդկանց իրազեկելու հաղորդագրությունների տարածում, նախազգուշացումների տարածում: Եվ աղետից հետո օգնության ցուցաբերման, հետևանքների վերացման և վերականգնման աշխատքների վերաբերյալ տեղեկույթի տրամադրում»,- ասել է ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը:

«Մասնագետները մեզ հետ զրույցում փաստում են՝ առավել հաճախ հեղեղումների պատճառը մարդկային գործոնն է, մասնավորապես՝ ափամերձ տարածքների աղտոտումը, ռիսկային տարածքներում ապօրինի շինությունների կառուցումը: Նման խոցելի գոտիներ հայտնաբերելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում։

«Յուրաքանչյուր տարի մարզային ստորաբաժանումների միջոցով իրականացնում ենք մոնիթորինգային աշխատանքներ, ուսումնասիրում ենք գետերի ավազանները հատկապես բնակավայրերին սպառնացող տարածքներում, ներկայացնում ենք առաջարկություններ, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել։ Մի շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում, որը վերջին տարիներին կարծես թե ևս հաջողվում է իրականացնել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ բնակչության իրազեկումն է ռիսկի անմիջական սպառնալիքի դեպքում»,- նշել է Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը:

Ինչպես տարերային ու տեխնածին ճգնաժամերի դեպքում, հեղեղումների ժամանակ նույնպես մասնագետների առաջին խորհուրդը խուճապի չմատնվելն ու անվտանգության վարքականոններին և ազդարարվող հրահանգներին հետևելն է։ Իսկ ՆԳՆ-ն և այլ պատկան մարմիններն անում են հնարավորը, որպեսզի գործն աղետի չհասնի»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Տպել
1296 դիտում

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Երևանի որոշ թաղամասերում հորդառատ անձրևից բացի նաև կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 4-ի. համաճարակային իրավիճակը Հայաստանում

Գևորգ Պապոյանը Արարատում հետևել է խաղողի մթերումների ընթացքին և տեղում քննարկել առկա խնդիրները (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի հերոսը՝ ռազմական բժիշկ Իվչուկը, Լենյա Ումերովան տանն են. Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Գարեգին ուզումպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Պաշտոնանկություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. վարչապետը որոշում է ստորագրել

Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել

Չկա փակ դուռ և անհնար որևէ բան աշխարհում. Ալեն Սիմոնյանի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

Արշակյանը Սինտիա Լոպես Կաստրոյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից գործադրվող ջանքերը

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» -ի բարեգործական հիմնադրամները գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Իգոր Խաչատուրովի ընկերությունը վերականգնել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցրած 102 մլն դրամը

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը չպետք է խաթարվի. նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով

Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի. Պապիկյանը մասնակցել է Սյանշանի համաժողովի բացմանն ու նիստին

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ՍԴ-ն և Իրաքի Դաշնային գերագույն դատարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ

Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո

Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Կիա»-ն. կա 7 վիրավոր

Վարչապետը մասնակցել է Ճառագայթային բժշկական նոր կենտրոնի բացմանը (տեսանյութ)

ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՊՆ համապատասխան ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք». մանրամասն ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

Նարեկ Մկրտչյանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը համատեղ նախաձեռնություններին առնչվող հարցեր են քննարկել

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա