Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

18/09/2024 schedule16:23

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Աշտարակ քաղաքի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․ Մեծի փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը) ։

Դեպքի վայրում իրականացվել են անհետաձգելի առաջնային գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել դեպքի վայրը, հարցաքննվել են անձինք։

459753536_1555672748400897_6575920733915006789_n.jpg (548 KB)

Պարզվել է, որ դպրոցի նկուղում բետոնի պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի և Հնդկաստանի մի քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի և շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բժշկական հաստատությունից ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի բնակչի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուս անձն արդեն դուրս է եկել հիվանդանոցից։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել էր աշխատակիցների վրա։

Տպել
6489 դիտում

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին

ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է. հայտնի է՝ երբ է վերջին եթերը

Բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, ծեծել, քաշել մազերից. բերման է ենթարկվել ծանր հանցանքներ կատարելու համար կասկածվողը

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

Երևանում նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն

Ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց ստեղծելու նախապատրաստական աշխատանքները

Գործերը Հայաստանում ցուցադրելու երազանքի մասին Ետուարտ Սագաեանը բարձրաձայնել էր Աննա Հակոբյանի Հունաստան այցի ժամանակ

Ուղևորն ու ավիաընկերության աշխատակիցները հարվածել են միմյանց, հայհոյել. վիճաբանության մասնակիցները ձերբակալվել են

Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին և ևս 6 անձի մեղադրանք է առաջադրվել

Հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել Հայաստանում. Պետեր Լունդբերգը՝ Ռուստամ Բաքոյանին

Ռուբեն Ռուբինյանը Միխայել Ռոթի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Ռուսական բանակի կազմում գործող «Արբատ» ստորաբաժանումը զբաղված է ՀՀ-ում զինված հեղաշրջման կազմակերպմամբ. Առաքելյան

Երևանի ավագանին շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ է սահմանել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է բար, ներկաներին բուրգեր հյուրասիրել, իսկ հաշիվը վճարել կրիպտոարժույթով

Կոնկրետ ինչ խնդրի եք բախվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված. Հայկ Կոնջորյանը կարծիքներ է հարցնում քաղաքացիներից

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կտեղա

Հյուսիսային Կորեան շարունակում է աղբով լցված օդապարիկներ ուղարկել Հարավային Կորեա. ինչ է եղել դրանցում

Անահիտ Ավանեսյանը չի մասնակցի Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

Բախվել են «Լեքսուս»-ն ու «Կամազ» բետոնախառնիչը. մարդատարը վերծվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

Սեպտեմբերի 15-ի դրությամբ հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 36 հազար 736 հայտարարություն

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 19-ին

Առողջապահական ապահովագրության փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն․ նախարար

Ինչպիսին է Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը․ նախարարը մանրամասնում է

Բանակցությունները նախկին նախագահների կողմից եղել է նրա մասին, թե երբ և ինչպես է հանձնվելու ԼՂ-ն. Պապոյան

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

«Համագործակցության ամրապնդման համար» մեդալ՝ ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

6 մարզում օդի աղտոտման դեպքեր են հայտնաբերվել. ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում

Հաճախ մարդը պետական խոսակցությունները սերիալի պես է ընկալում, պետք է ուժեղացնենք իրականության հետ կապը․ վարչապետ

Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը

Կառավարությունը 4 միլիարդ 618 միլիոն կհատկացնի ճանապարհների միջին նորոգման ծրագրի իրականացման համար

Ադամ Շիֆը Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու, ԼՂ-ի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու օրինագիծ է ներկայացրել

Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը

Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասներ կրած ավտոմեքենաների տերերը փոխհատուցում կստանան

Օբյեկտին ասում ենք՝ ձեռք չտաս, կպայթի, ինքը գնում, դատարան է դիմում․ ՀՀ վարչապետ