Գիտաժողով-սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ. մասնակցել են ՀՀ բոլոր առաջատար գիտակրթական կենտրոնները

24/09/2024 schedule15:08

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը։

Այդ համատեքստում սեպտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել է «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար՝ Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող գիտական, բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթական բոլոր առաջատար հաստատությունների՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, «Ռուս-Հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական  համալսարանի, Հայաստանի եվրոպական  համալսարանի, ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ներգրավմամբ։

Գիտաժողով-սեմինարը նվիրված էր ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման և կայացման անցած 10-ամյա ճանապարհի, այդ ընթացքում իրականացրած գործունեության, դատաիրավական համակարգում ունեցած դերակատարության վերլուծությանը, ինչպես նաև` առկա խնդիրների հաշվառմամբ  զարգացման հեռանկարների քննարկմանը։

46.jpg (72 KB)

Բացման խոսքում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ և նշել, որ գիտաժողովի անցկացումը ոչ միայն Կոմիտեի 10-ամյա պատմությունը գիտական, ակադեմիական միջավայրում վերլուծության ենթարկելու, գնահատման ուղղորդիչ նշանակություն ունի, այլ նաև ընդգծում է Հանրապետության գիտակրթական ու գիտահետազոտական առաջատար կենտրոնների ներուժը Կոմիտեի կարողությունների զարգացմանն ավելի նպատակաուղղելու, համագործակցության գիտապրակտիկ նոր հնարավորությունների նախանշմամբ հաջորդ 10-ամյակ մուտք գործելու նպատակ։

Գիտաժողովի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Խաչատուրյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման իրավաքաղաքական, պատմական նախադրյալները, միասնական և ինքնուրույն նախաքննական մարմնի ձևավորման ուղին, իրավական հիմքերն ու նպատակները, մանրամասն անդրադարձել է կայացման անցած 10 տարիների բոլոր ձեռքբերումներին ու խնդիրներին, ոլորտում իրականացված կառուցվածքային ու գործառութային բարեփոխումներին և հետագա զարգացմանը միտված ՀՀ ՔԿ հայեցակարգային մոտեցումներին։

Գիտաժողովին մասնակից գիտաուսումնական հաստատությունների ղեկավարները ողջույնի և շնորհավորական խոսք են հղել ՀՀ քննչական կոմիտեին՝ հոբելյանի կապակցությամբ։ Նրանք արժևորել են քրեական արդարադատության ոլորտում Կոմիտեի առաքելությունը, իրավակարգի պահպանության, հանրապետոությունում քրեական քաղաքականության մշակման և իրականացման ուղղություններով գործադրած ջանքերը, մատնանշել նախընթաց շրջանում Կոմիտեի հետ գործակցության կարևոր արդյունքները։ Ընդգծվել է 10-ամյա հոբելյանը նաև գիտաժողովի անցկացմամբ նշանավորելու կարևորությունը։

Բուհերի մի շարք ուսանողներ հանդես են եկել իրավապահ համակարգում Կոմիտեի դերակատարությանը, քննիչների գործառույթներին առնչվող քրեադատավարական ընթացակարգերի կիրարկմանը, քրեական իրավունքի զարգացման  հիմնահարցերին նվիրված զեկույցներով։

Կատարած աշխատանքի համար Արգիշտի Քյարամյանը ուսանողներին շնորհակալագրեր է հանձնել՝ նշելով, որ Կոմիտեի դռները բաց են բուհերի լավագույն շրջանավարտների համար։    

Տպել
831 դիտում

Ինչո՞ւ հայտարարեցիք՝ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել, երբ Հայաստանը ասում է՝ ԼՂ-ում ԶՈՒ չունի. Շահրամանյանը խուսափեց հարցերից

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի շենքում է. նա մասնակցելու է Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նիստին (տեսանյութ)

ՆԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Ուսումնասիրություն է իրականացվում. ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցից ԲԿ տեղափոխված և կոմայի մեջ գտնվող 10-ամյա աշակերտի դեպքի վերաբերյալ

Վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Մերսեդես»-ները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիմայի հետ

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ Վահե Ղալումյան

«Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է միջատի՝ հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

ՍԴ-ը ավարտել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը

Լիբանանում ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան

Գիտաժողով-սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ. մասնակցել են ՀՀ բոլոր առաջատար գիտակրթական կենտրոնները

Անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվելու

Սոլովյովը Պուտինին առաջարկել է հրաժարական տալ

Հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա մենահամերգով

Ռուսաստանի և Իրանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն

Ծիլքար գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանում կտուգանվեն «չայդֆրի» քարոզչությամբ զբաղվողները. հայտնի է գումարի չափը

Խոշոր վթար Արարատի մարզում. կողաշրջված մեքենայի 3 տուժած ուղևորները դպրոցում կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն են

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

Արարատ Միրզոյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը

Արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է Մեհդի Սոբհանիին

Ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսայինի կողմից (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Պետք է մեծ աշխատանք իրականացնել պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ. Գիլոյանն ընդունել է 2024-ի խաղերի մասնակիցներին

Պետք է արտահայտվեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով․ Սաֆարյանը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին

Որևէ կերպ չեմ միջամտում Հրայր Թովմասյանի քրեական գործին․ ՍԴ նախագահ

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտել սուրճի ապարատն ու հայտնվել մայթին

Միրզոյանն Ալժիրի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Մոդի

Իսրայելում հատուկ իրավիճակի ռեժիմ է սահմանվել. Լիբանանում 24 ժամում զոհվել է 492 մարդ, վիրավորում ստացել՝ ավելի քան 1600