Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

24/09/2024 schedule16:40

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Անդորրայի խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ գործակցությունը: Պատգամավորն ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը խոսել են կրթական, տնտեսական, լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ներուժի օգտագործման եւ փորձի փոխանակման մասին:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանը, ներկայացրել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը: Այս համատեքստում Մարիա Կարապետյանը բարձրաձայնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը եւս կարեւորել է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումը, տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացումը: Կառլես Էնսենյատ Ռեիգը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:

Տպել
881 դիտում

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը (լուսանկարներ)

Քննարկվել են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

Կադրային փոխատեղում ՀՀ քննչական կոմիտեում

Ուզբեկստանում մայրը փորձել է 13-ամյա դստերը փոխանակել տան հետ

Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել է

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Արարատ Միրզոյանը Սիերա Լեոնի գործընկերոջ հետ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Վարչապետը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցներին (տեսանյութ)

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Ինչո՞ւ հայտարարեցիք՝ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել, երբ Հայաստանը ասում է՝ ԼՂ-ում ԶՈՒ չունի. Շահրամանյանը խուսափեց հարցերից

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի շենքում է. նա մասնակցելու է Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նիստին (տեսանյութ)

ՆԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Ուսումնասիրություն է իրականացվում. ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցից ԲԿ տեղափոխված և կոմայի մեջ գտնվող 10-ամյա աշակերտի դեպքի վերաբերյալ

Վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Մերսեդես»-ները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիմայի հետ

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ Վահե Ղալումյան

«Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է միջատի՝ հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

ՍԴ-ը ավարտել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը

Լիբանանում ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան

Գիտաժողով-սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ. մասնակցել են ՀՀ բոլոր առաջատար գիտակրթական կենտրոնները

Անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվելու

Սոլովյովը Պուտինին առաջարկել է հրաժարական տալ

Հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա մենահամերգով

Ռուսաստանի և Իրանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն

Ծիլքար գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանում կտուգանվեն «չայդֆրի» քարոզչությամբ զբաղվողները. հայտնի է գումարի չափը

Խոշոր վթար Արարատի մարզում. կողաշրջված մեքենայի 3 տուժած ուղևորները դպրոցում կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն են

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

Արարատ Միրզոյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը

Արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է Մեհդի Սոբհանիին

Ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսայինի կողմից (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին