Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել է

24/09/2024 schedule18:15

Քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ պետությունից թաքցված 135.815.763 ՀՀ դրամ է վերականգնվել պետական բյուջե:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը:

«Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊ ընկերության կողմից անցյալ տարվա փետրվար ամսին տարանցման հայտարարագրով հայտարարագրվել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ՝ հատուկ հարմարեցված, ապրանքների հայտնաբերումը դժվարացնելու համար, որոնցում, բացի հայտարարագրված խաղողից, հայտնաբերվել է մաքսային հսկողության ներքո գտնվող, մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։

Հետազոտմամբ պարզվել է արտադրող ՍՊ ընկերությունը, իսկ դրանց մի մասի վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշների նմանվող, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող դրոշմանիշներ չհանդիսացող պիտակներ։

Պարզվել է, որ հիշյալ ՍՊ ընկերության կողմից նշված ծխախոտները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊ ընկերությունը ստանձնել է դրանց արտահանումը։

Նախաքննության տվյալներով՝ ՍՊ ընկերության կողմից հիշյալ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում առգրավվել և զննվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտները, խուզարկություններ են կատարվել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներն արտադրող ընկերության գործունեության, դրա պատասխանատու անձանց բնակության և ծխախոտների ապօրինի արտահանումը ստանձնած անձանց բնակության հասցեներում։

Քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների և առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտների իրացման հանգամանքը, որի արդյունքում ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
872 դիտում

Սատարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Էրդողան

Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է

Կոնվերս բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը

Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան

Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը. անդրադարձել է կատարվել խաղաղության գործընթացին

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը (լուսանկարներ)

Քննարկվել են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

Կադրային փոխատեղում ՀՀ քննչական կոմիտեում

Ուզբեկստանում մայրը փորձել է 13-ամյա դստերը փոխանակել տան հետ

Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել է

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Արարատ Միրզոյանը Սիերա Լեոնի գործընկերոջ հետ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Վարչապետը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցներին (տեսանյութ)

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Ինչո՞ւ հայտարարեցիք՝ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել, երբ Հայաստանը ասում է՝ ԼՂ-ում ԶՈՒ չունի. Շահրամանյանը խուսափեց հարցերից

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի շենքում է. նա մասնակցելու է Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նիստին (տեսանյութ)

ՆԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Ուսումնասիրություն է իրականացվում. ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցից ԲԿ տեղափոխված և կոմայի մեջ գտնվող 10-ամյա աշակերտի դեպքի վերաբերյալ

Վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Մերսեդես»-ները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիմայի հետ

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ Վահե Ղալումյան

«Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է միջատի՝ հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

ՍԴ-ը ավարտել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը

Լիբանանում ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան

Գիտաժողով-սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ. մասնակցել են ՀՀ բոլոր առաջատար գիտակրթական կենտրոնները

Անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվելու

Սոլովյովը Պուտինին առաջարկել է հրաժարական տալ

Հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա մենահամերգով

Ռուսաստանի և Իրանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն

Ծիլքար գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանում կտուգանվեն «չայդֆրի» քարոզչությամբ զբաղվողները. հայտնի է գումարի չափը

Խոշոր վթար Արարատի մարզում. կողաշրջված մեքենայի 3 տուժած ուղևորները դպրոցում կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն են