Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է

24/09/2024 schedule20:20

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել է, որ բացում է իր QR ենթակառուցվածքը այլ ֆինանսական կառույցների համար։ Այսուհետ 22.000-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Այս պահին Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը և Converse Bank-ը։

B03_2368.jpg (11.08 MB)

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ նշված հինգ ընկերություններն արդեն իսկ պատրաստ են միանալ բաց QR ենթակառուցվածքին, իսկ ֆինանսական համակարգի մյուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ։ «Հատկանշական է, որ Իդրամի բաց QR ենթակառուցվածքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Armenian Card ընկերությունը, ինչը նշանակում է, որ միասնական ջանքերով կձևավորվի ազգային QR ենթակառուցվածք։ «Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում»,- ասել է Արսեն Քդենյանը։

B03_2399 (1).jpg (10.10 MB)

Արմենիան Քարդ ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ «Իդրամ» ընկերության կողմից մշակված միասնական QR համակարգը կարևոր քայլ է երկրի անկանխիկ վճարումների զարգացման գործում։ «Արմենիան Քարդ ՓԲ ընկերությունը, որն արդեն իսկ հանդիսանում է ազգային վճարային համակարգ, սպասարկելով 2.5 միլիոն քարտ և ավելի քան 80,000 տնտեսվարող, այժմ ստանձնում է բաց QR համակարգի անդամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների փոխգործելիության ապահովման տեխնոլոգիական ենթակառուցվածքի և միասնական քլիրինգային կենտրոնի դերը։ Արմենիան Քարդ ընկերությունը, համատեղելով Իդրամի այս նորարարությունը իր ծրագրային և տեխնիկական լուծումներին, պատրաստ է աջակցել նորարարական վճարային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով առավել հարմար, արագ և անվտանգ վճարումներ։ Այս նախաձեռնությունը կնպաստի նաև երկրի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով փոխգործելի վճարային ցանց, որը կնպաստի տնտեսության ընդլայնմանը և անկանխիկ մշակույթի ամրապնդմանը»,- նշել է ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանը։

B03_2439.jpg (10.30 MB)

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ ֆինանսահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը։ «Մենք նկատի ունենք նաև ֆինանսական կառույց-գործընկերների, առևտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում։ Մենք հոգացել ենք, որ ենթակառուցվածքն աշխատի անխափան և սպասարկի գնալով աճող վճարումների ամբողջ ծավալը»,- ասել է Գրիգորի Յոլյանը։

B03_2371 (1).jpg (12.10 MB)

«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

B03_2439.jpg (10.30 MB)

«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից»,- ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

B03_2459.jpg (6.97 MB)

«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում»,- ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը։ («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից):

B03_2472.jpg (11.36 MB)

«Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլդրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում։ Առհասարակ, սա ևս մեկ քայլ է դեպի open banking (ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ՀՀ ԿԲ-ն), քանի որ open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան վերջիններիս ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իդրամ ընկերությանը՝ նման ռազմավարական որոշման և շուկայում բաց մտածելակերպի մշակույթը խթանելու համար»,- ասել է «Իզիփեյ» ընկերության տնօրեն Մհեր Գալստյանը։

B03_2388.jpg (11.65 MB)

«Կոնվերս Բանկը՝ ելնելով հաճախորդների կարիքներից, քայլելով ժամանակի պահանջներին համահունչ, աստիճանաբար ընդլայնում է թվային հարթակներում մատուցվող ծառայությունների ցանկն ու գործիքակազմը, ներդնում նոր հնարավորություններ՝ հաճախորդների ֆինանսական կյանքը դարձնելով ավելի հարմարավետ: Այս համագործակցության շնորհիվ նրանց հասանելի վճարային լուծումները կհամալրվեն ևս մեկով»,- նշել է Կոնվերս բանկի ՏՏ և թվայնացման դեպարտամենտի տնօրեն Բենիամին Թադևոսյանը:

B03_2486.jpg (11.52 MB)

Իդրամի Բաց/Open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Իդրամ ընկերությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող Բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների համար բաց են համագործակցության համար։

_MG_7023.jpg (7.54 MB)

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
906 դիտում

Դադարեցվել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

Նոր կառուցվող էլիտար շենքում ավտոկռունկ է կողաշրջվել

Շարունակելու եմ աջակցել Հայաստանին՝ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում. Քամալա Հարիս

Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումը թույլ կտա ներգրավել լավագույն կադրերին. ՆԳ նախարար

Երկուստեք քաղաքական կամք կա` ավելի խորացնելու հարաբերությունները․ Կոնջորյանը՝ Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին

Անշարժ գույքեր Երևանում, եկամուտներ աշխատանքից և հիպոթեք. ինչ է հայտարարագրել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը

Արարատ Միրզոյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ-ում և Ադրբեջանում ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը. վարչապետը՝ Անջեյ Դուդային

ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիրը. հանդիպել են վարչապետը և Ալեն Բերսեն

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ստեղծագործական միությունների կողմից ներկայացված մտահոգությունների վերաբերյալ

Սատարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Էրդողան

Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է

Կոնվերս բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը

Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան

Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը. անդրադարձել է կատարվել խաղաղության գործընթացին

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը (լուսանկարներ)

Քննարկվել են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

Կադրային փոխատեղում ՀՀ քննչական կոմիտեում

Ուզբեկստանում մայրը փորձել է 13-ամյա դստերը փոխանակել տան հետ

Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել է

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Արարատ Միրզոյանը Սիերա Լեոնի գործընկերոջ հետ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Վարչապետը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցներին (տեսանյութ)

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Ինչո՞ւ հայտարարեցիք՝ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել, երբ Հայաստանը ասում է՝ ԼՂ-ում ԶՈՒ չունի. Շահրամանյանը խուսափեց հարցերից

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի շենքում է. նա մասնակցելու է Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նիստին (տեսանյութ)

ՆԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Ուսումնասիրություն է իրականացվում. ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցից ԲԿ տեղափոխված և կոմայի մեջ գտնվող 10-ամյա աշակերտի դեպքի վերաբերյալ

Վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Մերսեդես»-ները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիմայի հետ

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ Վահե Ղալումյան

«Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է միջատի՝ հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

ՍԴ-ը ավարտել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը