Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումը թույլ կտա ներգրավել լավագույն կադրերին. ՆԳ նախարար

24/09/2024 schedule21:47

Մեկնարկել է «ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրը: Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, օրենսդիր և գործադիր իշխանության, պետական այլ մարմինների, ՆԳ նախարարության, Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ներկայացուցչական կազմով մասնակցության համար: Նա ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումը թույլ կտա ներգրավելու և պահելու լավագույն կադրերին, որոնք իրենց ծառայությունը կվերածեն հանրային ծառայության օրինակելի տեսակի՝ ապահովելով աշխատանքների արդյունավետությունը և գործունեության թափանցիկությունը։

«Համոզմունք ունենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կունենանք մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ, որը կստեղծի աշխատանքի համար լավագույն պայմաններ և հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցելու բարձր և որակյալ ծառայություններ»,- նշել է ՆԳ նախարարը:
Վահե Ղազարյանն իր խոսքում նշել է նաև, որ ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կխթանեն նաև համակարգում կանանց ներգրավվածությանը։

ՆԳ նախարարը ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ փոխգործակցությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվին. «Մենք գիտենք, որ ՆԳ նախարարությունը շատ լավ ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձը, որպեսզի կարողանա ընդլայնել նաև կին ոստիկանների ներգրավումը համակարգում, ինչը մենք ԱՄՆ-ում նույնպես անում ենք այս պահին։ Նմանօրինակ նախաձեռնությունների շրջանակում ԱՄՆ դեսպանատան և ՆԳ նախարարության համագործակցությունը գերազանց ապացույց է ԱՄՆ հանձնառության մասին»:

Քրիստինա Քվինը կարևորել է ծրագրի շրջանակում առավել պրոֆեսիոնալ և ներառական աշխատանքային միջավայր ձևավորելու, վարքագծի կանոններ սահմանելու և հանրությանը մատուցվող ծառայություններն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ ՆԳ նախարարության ջանքերը։

«Ծրագիրն արձանագրում է մի նոր՝ նշանակալիորեն ավելի բարձր համագործակցության մակարդակ։ Այն մեկնարկում է բավական դրական փոխգործակցության հենքի վրա, որի շրջանակում բոլոր գործողությունները միտված են ՆԳՆ բարեփոխումների հաջողությամբ իրականացմանը և անձնակազմի կարողությունների կատարելագործմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումներին և ապացուցահեն քաղաքականության կարևորությանը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, կարևորելով ԱՄՆ դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՆԳ նախարարության եռակողմ նախաձեռնությունը, նշել է, որ ծրագրի համատեղ իրականացումը թույլ կտա առավել ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումները։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ մարդկային ռեսուրսների կառավարումը ուղղակի վարչարարական գործունեությունից վաղուց տեղափոխվել է ռազմավարական մոտեցման դաշտ և, հետևապես, լուծումները նույնպես պետք է լինեն ռազմավարական տրամաբանության մեջ:

«Եթե մի նախադասությամբ նկարագրենք մարդկային ռեսուրսների կառավարման մեր տրամաբանությունը, ապա դա այնպիսի սկզբունքային մոտեցումների համալիր գտնելն է, որը թույլ կտա ընտրել ճիշտ մարդկանց, նրանց տալ ճիշտ հմտություններ ու գիտելիքներ և նրանց տեսնել ճիշտ պաշտոններում։ Այս երեք համադրության արդյունքում է, որ կարող ենք երաշխավորել տվյալ կառույցի առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը և, ի վերջո, հասնել ամենացանկալի արդյունքին՝ հանրության վստահության պատշաճ մակարդակի առկայություն ունենալ պրակտիկայում»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Ըստ փոխնախարարի՝ Ծրագրի շրջանակում կներդրվեն կադրերի ընտրության և առաջխաղացման, կատարողականի գնահատման պատշաճ մեխանիզմներ, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աջակցությամբ կներդրվի բարեվարքության ռիսկի գնահատման գործիքակազմ, կսահմանվեն վարքագծի կանոններ, կխթանվի կանանց ներգրավվածությունը ոստիկանական համակարգում։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա իրավիճակը և մարտահրավերները՝ անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը և նպատակներին։

Ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է Ծրագրի բաղադրիչներին, մասնավորապես՝ նախարարության կարողությունների զարգացում, միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, մարդկային ռեսուրսների կառավարման ինֆորմացիոն համակարգի գնահատում: Ծրագիրը նաև խթանելու է համակարգում կանանց ներգրավվածությանը:

ՆԳ նախարարությունը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ է իրականացնում՝ կոմպետենտ անձնակազմի ներգրավման, կադրերի պատրաստման, կոռուպցիայի նվազեցման և Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով։

Տպել
1127 դիտում

Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

28 ստարտափ՝ 16 երկրից, «ՆերՈւժին» մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու. ԲՏԱ նախարար

Ռոբերտ Քոչարյանին պիտի ձեռնաշղթաներով բերեն դատարան, նա պետք է լինի բանտում, դա մեր ազգի երազանքն է. Անի Խաչատրյան

Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարարը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աննա Ամրոյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին

Վթարային ջրանջատում Սյունիքում. որ գյուղերում ջուր չի լինի սեպտեմբերի 25-ին և 26-ին

Տվյալների արտահոսքի պատճառով ԱՄՆ 100 միլիոն քաղաքացու անձնական տվյալ հանրության սեփականությունն է դարձել

Դադարեցվել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

Նոր կառուցվող էլիտար շենքում ավտոկռունկ է կողաշրջվել

Շարունակելու եմ աջակցել Հայաստանին՝ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում. Քամալա Հարիս

Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումը թույլ կտա ներգրավել լավագույն կադրերին. ՆԳ նախարար

Երկուստեք քաղաքական կամք կա` ավելի խորացնելու հարաբերությունները․ Կոնջորյանը՝ Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին

Անշարժ գույքեր Երևանում, եկամուտներ աշխատանքից և հիպոթեք. ինչ է հայտարարագրել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը

Արարատ Միրզոյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ-ում և Ադրբեջանում ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը. վարչապետը՝ Անջեյ Դուդային

ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիրը. հանդիպել են վարչապետը և Ալեն Բերսեն

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ստեղծագործական միությունների կողմից ներկայացված մտահոգությունների վերաբերյալ

Սատարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Էրդողան

Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է

Կոնվերս բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը

Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան

Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը. անդրադարձել է կատարվել խաղաղության գործընթացին

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը (լուսանկարներ)

Քննարկվել են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

Կադրային փոխատեղում ՀՀ քննչական կոմիտեում

Ուզբեկստանում մայրը փորձել է 13-ամյա դստերը փոխանակել տան հետ

Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել է

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Արարատ Միրզոյանը Սիերա Լեոնի գործընկերոջ հետ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Վարչապետը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցներին (տեսանյութ)

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Ինչո՞ւ հայտարարեցիք՝ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել, երբ Հայաստանը ասում է՝ ԼՂ-ում ԶՈՒ չունի. Շահրամանյանը խուսափեց հարցերից

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի շենքում է. նա մասնակցելու է Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նիստին (տեսանյութ)

ՆԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Ուսումնասիրություն է իրականացվում. ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցից ԲԿ տեղափոխված և կոմայի մեջ գտնվող 10-ամյա աշակերտի դեպքի վերաբերյալ

Վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Մերսեդես»-ները