Վարչապետի հայտարարությունը ջղաձգել է ընդդիմությանը. ինչ նկատի ուներ նա՝ ասելով ժողովուրդը կհաստատի՝ ընտրել է իրական ՀՀ-ն

28/10/2024 schedule21:30

Ազգային ժողովում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետի արտահայտած միտքը, որ հայ ժողովուրդը նույնպես ընտրել է Իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով այդ ընտրությունը կվերահաստատի, որոշ շրջանակներ քննադատությունների են ենթարկում:

Կան պնդումներ, թե Կառավարության ղեկավարի խոսքի տողատակում անկնարկ կար, այն է, թե վարչապետը ակնարկում է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ վարչապետի խոսքն իրականում վերաբերում էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունը կարողանա մինչ այդ ժամանակահատվածը հասնել Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքմանն ու սահմանազատման գործընթացի առաջխաղացմանը, ապա դա ներկայացվելու է պաշտոնավարման հինգ տարիների նշանակալից արդյունքներից մեկը, և ընտրողներն էլ իրենց ընտրությամբ ցույց կտան՝ Իրական Հայաստանի կոնցեպտը ընդունելի՞ է իրենց համար, թե՞ ոչ։

«Ես չեմ կապի այդ փոփոխությունը Սահմանադրության հարցի հետ։ Սահմանադրական դատարանը կայացրեց Անկախության հռչակագրի և Սահմանադրության հարաբերակցության իրավական ռեժիմի վերաբերյալ իրավապարտադիր դիրքորոշում, ուստի այս համատեքստում իշխանությունն էլ է նշել, որ արտաքին որևէ հանգամանքի ազդեցության տակ Սահմանադրությունը չի փոխվելու։ Իսկ նոր Սահմանադրության ընդունումը դեռևս 2019 թվականից իշխանության օրակարգում է, որի հիմնական նպատակը Սահմանադրության լեգիտիմության վերականգնում է և գործող Սահմանադրության մեջ առկա իրավական որոշակի խնդիրների շտկումը, դրանից դուրս Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս նկատում է՝ Սահմանադրության փոփոխությունը որևէ կապ չունի Իրական Հայաստանի կոնցեպտի հետ։

Հարցին՝ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունն ու Ադրբեջանի հետ ներկայիս հարաբերությունները դիտարկելով՝ արդյոք Իրական Հայաստանի հայեցակարգը պատրաստ կլինի՞ մինչև ընտրություններ, Խալաթյանը պատասխանում է․ «Հիմա իրավիճակը բավականին խճճված է․ Ադրբեջանը փորձում է Արևմուտքի ճնշմանը տեղիք տալով՝ ընդառաջ քայլեր անել, բայց մյուս կողմից Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում կողմերը կանգ են առել, տեղաշարժ չկա։ Հայաստանն առաջարկում է համաձայնեցված կետերով կնքել պայմանագիրը, սակայն Ադրբեջանն ասում է՝ բոլոր կետերը հավասարապես կարևոր են։ Առաջընթացը հնարավոր է մի շարք հանգամանքների պարզաբանմանը զուգահեռ, օրինակ՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ։ Դժվար է կանխատեսել, թե ինչպես կընթանան իրադարձությունները, բայց այսքան արած աշխատանքը ենթադրում է, որ իրավիճակը հանգուցալուծման տանելը պետք է լինի բոլոր սուբյեկտների նպատակը, որոնք շահագրգռված են խաղաղությամբ»։

Հակառակ դեպքում, ըստ նրա, դիվանագիտական ռեսուրսների վատնումը կբերի ավելի մեծ հիասթափության և կմեծացնի անջրպետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Եթե տարված աշխատանքը, այսպես ասած, ջուրն ընկնի, կողմերը կվերադառնան անզիջում դիրքերի, ու Իրական Հայաստանի կոնցեպտի օգտագործումն ու հաստատումը կդրվի կասկածի տակ, կարծում է Խալաթյանը։

«Փաստ է, որ ՀՀ իշխանությունների՝ դեռևս 2018 թվականի արդյունքում հետապնդած նպատակներից մեկը ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է, դա նախևառաջ ունի պետության ֆիզիկական, իրավաբանական, իրավազորության աշխարհագրական շրջանների հստակության կարիքը։ Այսինքն՝ Իրական Հայաստանի կոնցեպտը ինքնիշխան Հայաստանի իրավազորության տարածքի ճշգրտումն է, ու դրա առաջնային միջոցը սահմանազատումն է։ Հետևապես, ինքնիշխանությունը տարբեր ծալքեր ունի, բայց կարևորը մնում են ճշգրտված սահմանները։ Ժողովրդի մեծամասնության մոտ դրական մոտեցում կա, որ ՀՀ սահմանների սկիզբն ու ավարտը պետք է բոլորի համար հստակ լինեն։ Ուստի մենք սահմանազատում ունենք դեռ Վրաստանի, ապագայում՝ գուցե Թուրքիայի հետ։ Սա մի գործընթաց է, որն ապահովում է ՀՀ լեգիտիմության հիմքերը»,- շեշտում է նա։

Իրավագետի խոսքով՝ կարևոր է, թե 2026 թվականին ի վերջո ի՞նչ արդյունքներով ՀՀ իշխանությունը կմոտենա ընտրություններին, հարաբերությունների ի՞նչ ընթացք կլինի Ադրբեջանի հետ, Խաղաղության պայմանագիրը ի՞նչ արդյունքներ կունենա։ Այդ բոլոր արդյունքները հնարավորություն կտան իշխանությանը Իրական Հայաստանի կոնցեպտը լիարժեք ներկայացնել ժողովրդին։ Ըստ նրա՝ միանշանակ է, որ դրա համար առաջնային է Խաղաղության պայմանագրի կնքումն ու սահմանազատումը, որպեսզի ընտրությունները որակվեն Իրական Հայաստանի կոնցեպտի վերջնական պատասխանը։

Մերի Խաչատրյան 

Տպել
482 դիտում

Սահարայի վերափոխումը. անապատի ավազները լցվում են ջրով (լուսանկար)

Ջրանջատում Սյունիքում. որ գյուղերում և բնակավայրերում ջուր չի լինի հոկտեմբերի 29-ին և 30-ին

«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի Լոնդոն

Կնոջս ամուսնության առաջարկ վերջերս Գյումրիում եմ արել. Կանադայի դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Ուզբեկստանի ընտրություններում Խանդանյանը գլխավորել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը

Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները հնչեցրել են ԵՄ և Վրաստանի հիմները (տեսանյութ)

Վարչապետի հայտարարությունը ջղաձգել է ընդդիմությանը. ինչ նկատի ուներ նա՝ ասելով ժողովուրդը կհաստատի՝ ընտրել է իրական ՀՀ-ն

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը սահմանափակվել է. ինչ իրավիճակ է Վրաստանում (տեսանյութ)

Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Ժոզեպ Բորել

Երդվում եմ՝ մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբիշվիլին միացել է հանրահավաքին (տեսանյութ)

Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընտրել են Իրական Հայաստանի հայեցակարգը որպես ռազմավարություն. վարչապետ

Այն ուժը, որը հակաեվրոպական նարատիվներ ուներ, չի հաղթահարել անցողիկ շեմը. Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում Վրաստանից

Ցուցարարները սուլոցներով են դիմավորել Վրաստան ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանը (տեսանյութ)

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը. նրանց կմիանա նաև Զուրաբիշվիլին

72-ամյա տղամարդը հողամասում կանեփ է աճեցրել և թմրամիջոց պատրաստել (տեսանյութ)

100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը պատասխանատվություն է. Անդրեասյանը՝ շախմատի հավաքականի անդամներին

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարարին

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Խնամատար ընտանիքներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Պեկինի օդանավակայանում որևէ մեկը չի դիմավորել Գերմանիայի ԱԳ նախարարին. Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը (տեսանյութ)

Կարծում եմ՝ սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից․ ԱԱԾ տնօրեն

ՀՀ-ում այս պահին ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ի՞նչ երևույթներ կան․ պարզաբանում է ԱԱԾ տնօրենը

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, նրանք Կուրսկում են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Սահմանային ծառայությունը կիրականացվի ՀՀ-ի կողմից․ Աբազյանը՝ ռուս սահմանապահներին Ագարակի անցակետից հանելու մասին

Հայտնի է՝ թիվ 31 ԸԸՀ-ն երբ կքննարկի «Բալասանյան» դաշինքի՝ թափուր մնացած 14 մանդատի հարցը

Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ․ ԱԱԾ տնօրեն

ՄԻՊ հաստատությանը վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ է շնորհվել

Կնոջ դեմքի դիմային հատվածը ջնջխված է եղել. ինչպես է Երևանում որդին սպանել 72-ամյա մորը

Գյումրին այս պահից քաղաքապետ չունի. «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները

Լեգիտիմություն չենք տա «Վրացական երազանք»-ին․ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը հայտարարություն է արել

Մասնագիտությունը՝ բիզնես․ 7 րոպեում պատրաստվող արագ ճաշեր՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Իրինայից (տեսանյութ)

Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել․ Էդվարդ Ասրյան

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ ՊՆ մամուլի խոսնակ

Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները. ԳՇ պետ

Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել․ Ասրյան