Այն ուժը, որը հակաեվրոպական նարատիվներ ուներ, չի հաղթահարել անցողիկ շեմը. Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում Վրաստանից

28/10/2024 schedule20:30

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:

Վրաստանի օրենքների համաձայն՝ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։

Ըստ այդմ՝ Վրաստանի խորհրդարանում մանդատներ կունենան «Փոփոխությունների կոալիցիան», որը հավաքել է 11,04%, «Միասնություն՝ ազգային շարժումը»՝ ստացած 10,16% ձայներով, «Ուժեղ Վրաստան» միավորումը՝ 8,81%-ով, և «Վրաստանի համար»-ը՝ 7,77%-ով:

«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», դիտորդական առաքելություն է իրականացրել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ խորհրդարան անցած բոլոր կուսակցությունները իրենց դրսևորում են որպես եվրոպամետ, Վրաստանը եվրոպական ուղղությամբ տանող:

Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Իոաննիսյան, վերջին օրերին ամենաքննարկվողը Վրաստանի ընտրություններն էին և են, ինչպես նաև այն մտավախությունը, որ ձայների մեծամասնություն ստացած քաղաքական ուժը հետ է կանգնելու Եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհից և վերադառնալու է ռուսական ծիր: Որպես տեղում դիտորդական առաքելություն իրականացրած անձ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ընտրության արդյունքները և այս խոսակցությունները:

- Վրաստանում Եվրոպական ինտեգրացիան հանրային կոնսենսուս է վայելում մեծ հաշվով, որովհետև խորհրդարան անցած բոլոր 5 ուժերը, ըստ էության, եվրաինտեգրման օրակարգով են: Այո, իրենք երբեմն ունեն տարբեր պատկերացումներ եվրաինտեգրման մասին, եվրաինտեգրման արժեքային կոմպոնենտի մասին, սակայն բոլորը շատ հպարտ են բռնած՝ եվրոպական ճանապարհով, բոլորը աջակցում են եվրաինտեգրացիան: Նույն՝ իշխող «Վրացական երազանք»-ը, օրինակ, շատ հպարտ է և դրա մասին բազմիցս նշում է, որ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածություն և Եվրամիության հետ վիզաների ազատականացում ստացավ իրենց իշխանության օրոք: Կուսակցության դրոշի հիմնական բաղադրիչը ԵՄ դրոշն է, այսինքն՝ ամեն դեպքում հստակ է, որ Վրաստանի հանրության կամքը միարժեք պրոեվրոպական է: Արդեն 8-րդ օրն է՝ այստեղ ենք, ինձ համար միարժեք է, որ Վրաստանի հասարակությունը ուզում է գնալ դեպի Եվրոպա: Ըստ էության՝ այն ուժը, որը հստակ հակաեվրոպական և պրոռուսական նարատիվներ ուներ, մոտ 3 տոկոս է հավաքել և անցողիկ շեմը չի հաղթահարել:

- ԵՄ տարբեր պաշտոնյաներ կոչեր են հնչեցնում, որ Վրաստանի իշխանությունները պետք ուսումնասիրեն ընտրախախտումների դեպքերի մասին փաստերը: Ի՞նչ եք դուք արձանագրել ընտրախախտումների մասով:

- Ընտրախախտումները, որոնք տեսել ենք, մեզ էլ են մտահոգում: Կարծում ենք, որ այդ ընտրախախտումներով պետք է պատշաճ քննություններ լինեն: Քանակն ու ծավալը մտահոգիչ են:

- Եվրամիությունն այս պահին տարածաշրջանում ո՞ր երկրի վրա է առավել հենվում և, այսպես ասած, իր հույսերը կապում նրա հետ:

- Կարծում եմ, որ Վրաստանը և ՀՀ-ն այդ համատեքստում ոչ թե մրցակիցներ են, այլ շատ հստակ դաշնակիցներ, որովհետև ՀՀ-ն և Վրաստանը միասին շատ ավելի արժեքավոր են ԵՄ-ի համար և շատ ավելի մեծ մոտիվացիա են առաջացնում: Առնվազն ԵՄ ինտեգրացիան Վրաստանում հանրային պահանջ է, դա հստակ կարող եմ ասել:

- Իսկ ՀՀ-ում այդ պահանջը նույնքան մեծ ծավալներ ունի՞, թե՞ ոչ:

- Ինձ թվում է՝ ավելի քիչ:

- Ի՞նչ հետևություններ պիտի անի Հայաստանը հարևան երկրի ընտրություններից: Կա՞ն օրինակներ, որ կարելի է վերցնել:

- Վրաստանի ընտրություններից ինչ-որ օրինակներ կարելի է վերցնել: Մենք Վրաստանից ենք օրինակ վերցնում, հաջողությունների և սխալների վրա սովորում, Վրաստանն էլ մեզանից է վերցնում: Փորձի փոխանակումը ընտրությունների կոնտեքստում շատ վաղուց կա, ընդ որում՝ տարբեր մակարդակներում:

Տպել
760 դիտում

Սահարայի վերափոխումը. անապատի ավազները լցվում են ջրով (լուսանկար)

Ջրանջատում Սյունիքում. որ գյուղերում և բնակավայրերում ջուր չի լինի հոկտեմբերի 29-ին և 30-ին

«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի Լոնդոն

Կնոջս ամուսնության առաջարկ վերջերս Գյումրիում եմ արել. Կանադայի դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Ուզբեկստանի ընտրություններում Խանդանյանը գլխավորել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը

Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները հնչեցրել են ԵՄ և Վրաստանի հիմները (տեսանյութ)

Վարչապետի հայտարարությունը ջղաձգել է ընդդիմությանը. ինչ նկատի ուներ նա՝ ասելով ժողովուրդը կհաստատի՝ ընտրել է իրական ՀՀ-ն

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը սահմանափակվել է. ինչ իրավիճակ է Վրաստանում (տեսանյութ)

Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Ժոզեպ Բորել

Երդվում եմ՝ մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբիշվիլին միացել է հանրահավաքին (տեսանյութ)

Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընտրել են Իրական Հայաստանի հայեցակարգը որպես ռազմավարություն. վարչապետ

Այն ուժը, որը հակաեվրոպական նարատիվներ ուներ, չի հաղթահարել անցողիկ շեմը. Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում Վրաստանից

Ցուցարարները սուլոցներով են դիմավորել Վրաստան ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանը (տեսանյութ)

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը. նրանց կմիանա նաև Զուրաբիշվիլին

72-ամյա տղամարդը հողամասում կանեփ է աճեցրել և թմրամիջոց պատրաստել (տեսանյութ)

100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը պատասխանատվություն է. Անդրեասյանը՝ շախմատի հավաքականի անդամներին

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարարին

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Խնամատար ընտանիքներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Պեկինի օդանավակայանում որևէ մեկը չի դիմավորել Գերմանիայի ԱԳ նախարարին. Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը (տեսանյութ)

Կարծում եմ՝ սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից․ ԱԱԾ տնօրեն

ՀՀ-ում այս պահին ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ի՞նչ երևույթներ կան․ պարզաբանում է ԱԱԾ տնօրենը

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, նրանք Կուրսկում են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Սահմանային ծառայությունը կիրականացվի ՀՀ-ի կողմից․ Աբազյանը՝ ռուս սահմանապահներին Ագարակի անցակետից հանելու մասին

Հայտնի է՝ թիվ 31 ԸԸՀ-ն երբ կքննարկի «Բալասանյան» դաշինքի՝ թափուր մնացած 14 մանդատի հարցը

Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ․ ԱԱԾ տնօրեն

ՄԻՊ հաստատությանը վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ է շնորհվել

Կնոջ դեմքի դիմային հատվածը ջնջխված է եղել. ինչպես է Երևանում որդին սպանել 72-ամյա մորը

Գյումրին այս պահից քաղաքապետ չունի. «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները

Լեգիտիմություն չենք տա «Վրացական երազանք»-ին․ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը հայտարարություն է արել

Մասնագիտությունը՝ բիզնես․ 7 րոպեում պատրաստվող արագ ճաշեր՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Իրինայից (տեսանյութ)

Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել․ Էդվարդ Ասրյան

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ ՊՆ մամուլի խոսնակ

Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները. ԳՇ պետ

Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել․ Ասրյան