Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը բերելու է տնտեսական բումի և ներդրումների հոսք ՀՀ. տնտեսագետ

09/12/2024 schedule21:30

Տնտեսագետ, հարկային միջազգային իրավունքի մասնագետ Էռնեստ Ղազարյանի համոզմամբ՝ տնտեսությունը և քաղաքականությունը, այլաբանորեն ասած, քույր և եղբայր են՝ մշտապես զուգահեռ են մեր իրականության մեջ:

Ըստ նրա՝ քաղաքական շատ միտումների հետևանքով տնտեսությունը կարող է շահել և էականորեն տուժել, որովհետև այն շատ զգայուն է ինֆորմացիոն հոսքերի նկատմամբ:

«Նույն տրամաբանությամբ՝ քաղաքականության մեջ շատ հաճախ շահարկվում են տնտեսությանը վերաբերող երևույթներ, որոնք կարող են օբյեկտիվ իրականության մեջ չլինել: Նաև նույն պատճառով յուրաքանչյուր տարի «Բյուջեի մասին» օրենքն ընդունելիս հիմնական բանավեճերը և շահարկումները տեղի են ունենում այլ հարթության վրա, տնտեսագիտական երևույթներին անդրադարձ չի էլ լինում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ղազարյանը:

Վերջինիս համոզմամբ՝ ներկայումս մեր հանրապետությունն ունի հսկայական տնտեսական պոտենցիալ, ինչի մասին ամբողջությամբ չէ, որ հասարակությունը գիտի. «2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցավ տնտեսության ազատականացում 360 աստիճանով, որը շատ հեռանկարային է պետության տնտեսական պոտենցիալի իրացման տեսանկյունից: Ժամանակին, երբ տարիների ընթացքում ստեղծված բիզնեսներում մարդիկ ունեին խնդիր, որ բարձրագույն իշխանության կողմից փորձում էին միջամտել «փայերի» տեսքով, երկրում կային շատ դեպքերում արհեստականորեն ձևավորված մոնոպոլիաներ, օլիգոպոլիաներ, 2018 թվականի հեղափոխությամբ այդ ամեն ինչը վերացվեց, և տնտեսությունն ազատվեց այն շղթաներից, որոնք խանգարում էին պետության տնտեսական պոտենցիալի իրացմանը»:

Էռնեստ Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները և պոտենցիալը հետևողական աշխատանք իրականացնելու դեպքում դառնալու է տարածաշրջանի Սինգապուրը:  

«Ունեմ ներքին համոզմունք, որ 2030 թվականին մենք կհասնենք այդ մակարդակին: Սինգապուրյան տնտեսական հրաշքի համար մեծ դեր է ունեցել 6 նախադրյալ, այդ թվում՝ կրթությունը, ՏՏ ոլորտի զարգացումը, դատաիրավական համակարգի բարելավումը և այսպես շարունակ: Մենք մեր հրաշքն իրականացնելու համար, հուրախություն մեզ, գնում ենք նույն ճանապարհով, ինչով որ ժամանակին շարժվեց Սինգապուրը, նախադրյալները լիովին համընկնում են»,- ասում է նա:

Ըստ տնտեսագետի՝ տնտեսական ու ֆինանսական տեսանկյունից ՀՀ-ն շատ գրավիչ է ներդրողների համար, սակայն միաժամանակ ունենք արտաքին և ներքին խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է համառ աշխատանք տանել:

«Առաջինը մեր արտաքին խնդիրներն են, այսինքն՝ մեզ անհրաժեշտ է մեր հարևաների հետ կարգավորել հարաբերությունները, դա մեծապես ազդում է, քանի որ օտարերկրյա ներդրողների համար շատ կարևոր է, որ տվյալ պետությունը, որտեղ պլանավորում են ներդրում կատարել, լինի ապահով անվտանգային տեսանկյունից, և չլինի պատերազմող երկիր: Ունենք խնդիրներ դատաիրավական համակարգում, ինչը ևս մեծապես ազդում է արտաքին ներդրումների վրա: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ն պետք գովազդվի, որպեսզի, օրինակ, ավստրալացիները լավ ճանաչեն ՀՀ-ն թե՛ իր պատմամշակութային, թե՛ տնտեսական ներդրումների ու պոտենցիալի տեսանկյունից:

Կարևոր արձանագրումն այն է, որ ՀՀ-ում հարկային բեռը բարձր չէ, որքան էլ որ փորձում են որոշ աղբյուրներ մանիպուլյատիվ տեղեկություններ ներկայացնել: Ես, լինելով հարկային միջազգային իրավունքի մասնագետ, վստահաբար կարող եմ արձանագրել, որ ՀՀ-ում հարկային բեռը բնավ էլ բարձր չէ, բավականին օպտիմալ է և ներդրողների համար՝ ևս գայթակղիչ, ինչպես նաև հարկային օրենսդրությունն է շատ լոյալ օտարերկրյա ներդրումների նկատմամբ, հարկային օրենսգիրքը որևէ սահմանափակում չի ներկայացնում, հակառակը՝ խրախուսում է»,- նկատում է նա:

ԵԱՏՄ-ում լինելու հանգամանքը կարո՞ղ է խանգարել կամ խոչընդոտել օտարերկրյա ներդրումների տեսանկյունից

Ըստ տնտեսագետի՝ ԵԱՏՄ-ում լինելն այսօր մեզ համար դրական հանգամանք է, որովհետև ՌԴ-ն մեր հիմնական գործընկերն է թե՛ ներկրումների, թե՛ արտահանումների ուղղություններով. «Մեծ շուկա է ԵԱՏՄ-ն, և այլ պետությունների համար սա ևս գայթակղիչ է՝ ի շահ ՀՀ-ի, որովհետև մենք կամուրջ ենք, որի միջոցով կարող են, օրինակ, համագործակցել նույն ՌԴ-ի կամ Ղազախստանի հետ, որոնք բավականին գայթակղիչ շուկաներ են:

Այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մենք, ճիշտ՝ հավասարակշռված քաղաքականություն վարելով, նաև մեծ տնտեսական օգուտներ կարող ենք ստանել:

ԵԱՏՄ-ն ոչ մի կերպ չի կարող խանգարել, դա տնտեսական մեծ պոտենցիալ է, որից օգտվում է ՀՀ-ն: Անձինք, ովքեր ԵԱՏՄ-ում մեր ներգրավվածությունը համարում են խնդիր, տրամաբանորեն պետք է այլընտրանք առաջարկեն: Միաժամանակ ԵԱՏՄ-ում լինելը որևէ կերպ խոչընդոտ չէ եվրոպական շուկայի հետ ակտիվ համագործակցելու համար, Ասիական պետությունների, նույնիսկ՝ Միացյալ Նահանգների հետ: Մենք պետք է ունենանք գերազանց համագործակցություն թե՛ ԵԱՏՄ-ի ներսում, թե՛ երրորդ պետությունների հետ և մեկը մյուսով փոխարինելու համար պետք է ունենանք հիմնավորված տնտեսագիտական փաստարկներ»:

Էռնեստ Ղազարյանի խոսքով՝ տնտեսությունը և քաղաքականությունը խիստ փոխկապակցված են, և երբ որ պետությունների միջև լինում են խնդիրներ՝ քաղաքական, ռազմական բնույթի, դրանց անմիջապես հետևում են որոշակի տնտեսական սահմանափակումներ և սանկցիաներ:

Տնտեսագետը վստահեցնում է՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը բերելու է տնտեսական բումի և ամբողջ աշխարհից էլ ավելի մեծ հետաքրքրությամբ ու վստահությամբ օտարերկրյա ներդրումների հոսք դեպի ՀՀ:

Էռնեստ Ղազարյանի պնդմամբ՝ այսօր խնդիր կա նաև այն առումով, որ տնտեսական միտումների և փաստերի վերաբերյալ բազմաթիվ խեղաթյուրված տեղեկություններ են հրապարակվում մեդիադաշտում, իսկ տնտեսությունը շատ զգայուն է տեղեկատվության, այդ թվում՝ ապատեղեկատվության նկատմամբ:

«Ցավոք պետք է ընդգծեմ, որ այդ անձինք, ինչպես ես եմ անվանում՝ «ինֆոցիգանները», որպես կանոն՝ սպասարկում են որոշակի քաղաքական ճամբարների և հրապարակում տեղեկություններ, որոնք որևէ տնտեսագիտական հիմնավորում չունեն, սակայն միանշանակ փոխում են տրամադրություններ հասարակության շրջանում, և այդ ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունները տեղափոխվում են կենցաղային դաշտ, և շատ մարդկանց իմպուլսիվ մակարդակով ստիպում, որ որոշում կայացնեն երկիրը լքելու՝ տպավորություն ստեղծելով, որ ԱՄՆ-ում տաքսի քշելով՝ ավելի բարեկեցիկ կյանք կարելի է ունենալ: Սա վտանգավոր տենդենց եմ համարում, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, և ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, սակայն այդ մանիպուլյատիվ երևույթները նույնիսկ միգրացիոն տենդենցների վրա կարող են անդրադառնալ և փաստացի անդրադառնում են»,- ասում է Ղազարյանը:

Ըստ զրուցակցի՝ վերջին տարիներին Հայաստանն ունի տնտեսական աճի կայուն տենդենց և միայն ու միայն դրական միտումներ՝ երկրի զարգացման և օտարերկրյա ներդրումների տեսանկյունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3048 դիտում

Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան

Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց

Մի քանի տարածաշրջանում մառախուղ է

Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ

ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին

Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան

Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան