Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով, ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունները. ՄԻՊ

11/12/2024 schedule10:10

Դեկտեմբերի 10-ին՝ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավի վերջին և Մարդու իրավունքների միջազգային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։

Բացման խոսքի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է միջոցառման հիմնական նպատակը և կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ ՄԻՊ կողմից իրականացվող քայլերը։

«Ըստ Պաշտպանի՝ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր են իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարումը:

«Այս խորհրդանշական օրը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով բռնությունը, ընտանեկան բռնությունը, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը: Ընդ որում՝ խոսքը բռնության բոլոր տեսակների, այլ ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը ոլորտի խնդիրները լուծելու տեսանկյունից ընդգծել է մարդու իրավունքների կրթության բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ ճանապարհով առկա կարծրատիպերի հաղթահարումը՝ կարևորելով նաև ուսանողների դերը, ովքեր խնդիրները հաղթահարելու մեծ ներուժ ունեն:

Հենց այս նպատակով էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ազդարարել է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել իրավագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու դրանց պաշտպանության համատեքստում կրթության դերի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։

Տեղի է ունեցել նաև հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանի, խորհրդի անդամների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կանանց նկատմամբ բռնության ու ընտանիքում բռնության դեմ պայքարի, գենդերային բռնության կանխարգելման հարցում կրթության դերի թեմաներով: Վերջիններս ներկայացրել են իրենց փորձն ու մոտեցումները:

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով, որ միայն համատեղ աշխատանքի միջոցով է հնարավոր հասնել դրական արդյունքի։

Միջոցառումը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
205 դիտում

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Բարկացած գնորդը նոր գնված մեքենայով մխրճվել է ավտոսրահի մեջ. տեսանյութ

Երևանի բարձրադիր հատվածներում ձյուն է սպասվում, ցածրադիր մասում՝ մառախուղ

Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը երթևեկության համար բացվել է

Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

Հայտնի է՝ նոյեմբեր ամսին որ երկրից են ամենից շատ այցելել Հայաստան

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

Կրակոցներ Երևանի Սարալանջի փողոցում. ովքեր են դիմել փախուստի, և ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում

ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման առաջընթացի զեկույցը

Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում. Թորոսյանը՝ Ասլանյանի մասին

Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Կարապետյանը ստիպված կլինի վճարել Չախոյանին․ հերքվել է նրա կապը «Մեդիանյուզ» կայքի հետ

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել

2 կմ հետապնդվել ու վնասազերծվել է փախուստի դիմած անձը․ հայտնաբերվել է մեծաքանակ մարիխուանա, հերոին, մեթադոն

1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ. Հակոբ Ասլանյան

Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցությունը հայտնել Սարիկ Մինասյանին. Առուշանյան

1 օրում հայտնաբերվել է մեքենա վարելու իրավունքից զրկված կամ վարորդական վկայական չունեցող 66 վարորդ

Ասադն ապահով է, Ռուսաստանը չի պատրաստվում արտահանձնել նրան որևէ այլ երկրի. Ռյաբկով

Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ

Մշտադիտարկում Արագածոտնի ավտոմոբիլային ճանապարհներին և Շիրակի մարզի տեխզննության կայաններում. ինչ է պարզվել

Մի քանի ժամ թղթեր կարդալուց հետո պետք է սուրճի դադար վերցնել. վարչապետ. տեսանյութ

ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Թուրքիայում ամերիկյան ընկերությունների ներդրումները գերազանցել են 15 մլրդ դոլարը

Մխիթարյանը՝ Սերիա Ա-ի տուրի խորհրդանշական հավաքականում

Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով, ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունները. ՄԻՊ

Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային հատկացված միջոցները յուրացնելու համար

Երևանի 4 վարչական շրջանի և Կոտայքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Արարատի մարզում մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան

Հրդեհ Երևանում. կրակը մարվել է ավելի քան 1,5 ժամ անց

Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը

Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը. վարչապետը գրառում է արել

Մեկնարկել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքների ամփոփումը