Ճամբար` Արցախում. դպրոցականներին տանում են բանակ

26/06/2014 schedule18:05

Այս տարի արդեն չորրորդ անգամ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորող պատանիները մեկնելու են Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար, որը տեղակայված է հենց զորամասում եւ որտեղ ամբողջ տասը օր նրանք կճաշակեն բանակային կյանքը` իր բոլոր առանձնահատկություններով ու խստագույն ռեժիմով:

Կրթահամալիրը Արցախի հանրակրթության համակարգի հետ իրականացնում է լայնածավալ համագործակցություն, որը նրանք անվանում են հանրակրթական կամուրջներ: «Ասպետ» ճամբարը նույնպես համատեղ իրականացվող հերթական նախագիծն է, որի շրջանակներում էլ կրթահամալիրի ավագ դպրոցի` 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների 60 պատանիների՝ իրենց երեք ուսուցիչների հետ միասին, ՀՀ պաշտպանության նախարարության` զորակոչիկների համար նախատեսված ավտոբուսը կհասցնի Ասկերանի շրջան` Այգեստան գետի ափին գտնվող զորամաս: «Մենք, ելնելով նրանից, որ մեր պատանիների մի մասը, միեւնույն է, պարտադիր ժամկետային զինծառայությունն իրականացնում է Արցախում, որոշեցինք որպեսզի խորթությունը հաղթահարվի, որպեսզի Արցախն իրենց համար նույնքան հարազատ ու հայրենիք լինի, որքան Հայաստանի Հանրապետությունը, ուսումնական պլանով նախատեսված մեր դաշտային ռազմական պարապմունքները անցկացնել արցախցիների հետ: Արցախի կրթության նախարարությունը սիրով ընդառաջեց»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Այցելությունը «Ասպետ» ռազմամարզական ճամբար իրականացվելու է նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) առարկայի շրջանակներում, պարզապես փակ դասասենյակների փոխարեն ընտրվել է այս տարբերակը: «Մենք ստեղծում ենք պատանու թրծման, կոփման, հայրենիքի պաշտպանությանը պատրաստող առողջ, հետաքրքիր, գրավիչ համակարգ, եւ դա  անում եք, իհարկե, ինչպես ՀՀ ՊՆ-ի եւ ԼՂՀ ՊԲ-ի, այնպես էլ ԼՂՀ կրթության նախարարության հետ համատեղ: Բանակում պատանուն երկու տարվա ընթացքում կսովորեցնեն ճիշտ քայլել, զենքը ճիշտ բռնել: Այստեղ կարեւոր է, որ նա չվախենա, չխուսափի, կամային հատկանիշներ ունենա, խաղաղ նայի այդ ծառայությանը, դժբախտություն չհամարի, ունենա ինքնավստահություն, իր կյանքի մասը համարի: Ես կարծում եմ` սրանք են կարեւոր: Մնացածը կսովորեն բանակում: Պարզ է, մեզ համար դա չարչարանք է, բայց պիտի չարչարվենք, արդյունքում հայրենիքին տանք սահմանադրական պարտականության կատարմանը ֆիզիկապես, կամային որակներով պատրաստ պատանիներ»,- շարունակեց Աշոտ Բլեյանը: Ռազմագիտության դասաժամերը, այսպիսով, հենց այնպես չեն վատնվում, որ հետո սովորողին մի գնահատական նվիրեն ու վերջ:

Նշենք, որ «Ասպետ» ռազմամարզական ճամբարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների համար պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ պատանիների մոտ առողջական խնդիրներ են ծագում: Ճամբարը, ինչպես նշեցինք, ուսումնական պլանով նախատեսված դասընթացի մի մասն է` կազմակերպման այլ ձեւով: Այն անվճար է:

Ինչ վերաբերում է այլ դպրոցներին, ապա Աշոտ Բլեյանի փոխանցմամբ, «Ասպետ» ճամբար են մեկնելու նաեւ Մեծամորի ավագ դպրոցի մի խումբ պատանիներ: Դա կլինի արդեն երկրորդ անգամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից երեկ հետաքրքրվեցինք, թե Հայաստանում կա՞ն այլ դպրոցներ եւս, որոնց աշակերտները ռազմագիտություն առարկան սերտելիս լինում են արցախյան զորամասում տեղակայված ճամբարում: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ այդ ճամբարի մասին` միեւնույն ժամանակ հավելելով, որ ուսումնական պլանով թույլատրելի է ռազմագիտության դասերն անցկացնել ճամբարում: Այդպիսի մի ճամբար, ի դեպ, ըստ Նարինե Հովհաննիսյանի, ունի Երեւանի «Քվանտ» վարժարանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է այստեղ եւս նախատեսվում է հետեւել Լեռնային Ղարաբաղի հանրապետության փորձին, որտեղ «Ասպետ» ռազմամարզական ճամբարը պարտադիր է 10-րդ դասարանցիների համար, եւ առաջիկայում նմանատիպ նախագիծ իրականացնել պետական մակարդակով: Հովհաննիսյանն առաջարկեց դիմել նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ Արմինե Բարսեղյանին: Վերջինս հայտարարեց, թե ԿԳ գերատեսչությունն առաջնորդվում է  միմիայն իրավական ակտերով եւ վկայակոչեց ՀՀ վարչապետի 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 433 Ա որոշումը, համաձայն որի` դպրոցականների 2014 թվականի ամառային հանգստի նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովը համակարգում է դպրոցականների այս տարվա ամառային հանգիստը: Այս պատասխանից պետք է ենթադրել, որ խնդրո առարկա՝ ճամբարի ստեղծում գոնե առայժմ չի նախատեսվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2697 դիտում

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է

Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան

ԿԳՄՍՆ-ն արձագանքել է սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունվածների ուսումնառության վերաբերյալ մտահոգություններին

Նոր զինվորական համազգեստի ազատ վաճառքը կարգելվի․ Սուրեն Պապիկյան

Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող բոլոր նրանց, ում զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն

Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը

Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՀՅԴ-ն դաշինք կկազմի. որտեղ կտեղավորեն Ռոբերտ Քոչարյանին

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում. նախարար

Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել. Պապիկյան

Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում տերմինալը գողանալ փորձող երիտասարդներին

2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

2023-ի համեմատությամբ 2025-ին ունեցել ենք զորակոչի թվերի 19 տոկոս աճ. Պապիկյան

Ո՞վ կլինի «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն. Սամվել Կարապետյանը թեկնածու չի՞ գտնում

Նոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը զգալի կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց

Կաշառքի համար մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են. հայտնի են զոհերի թվի մասին նոր տվյալներ

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի շրջանակում

Խոշոր ավտովթար Երևանում. 6 տուժածներից 3-ը երեխաներ են

Միրզոյան-Ռուբիո այցից հետո նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ

Ներկայանալով կեղծ էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր գումարներ, կատարել փողերի լվացում

Այրվել է վագոն-տնակ․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի

Արթիկի և Արագածի տարածաշրջաններում բուք է, դժվարանցանելի է Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը

Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար կրկին փակվել է

Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով լքել Իրանը