Քանի՞ հիվանդություն ունի մեր տնտեսությունը. ո՞ւր է Հովիկ Աբրահամյանի դիագնոստիկան

Կառավարության ծրագրի քննարկման նախորդ երկու օրերի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր հարցերի պատասխանելիս հայտարարում էր, թե կառավարությունը դեռ չի ախտորոշել ՀՀ տնտեսության հիվանդությունը, որ սկսի դրա բուժումը կամ խնդիրների լուծումը:

Ինչպես նշել էինք, վարչապետի պաշտոնում Կ. Կարապետյանի նշանակման 40 օրն արդեն լրացել է: Եվ նա դեռ չի ասել, թե իրեն որքան ժամանակ է անհրաժեշտ մեր տնտեսության հիվանդությունը կամ միգուցե հիվանդություններն ախտորոշելու համար: Ավելին, կառավարության ու Կ. Կարապետյանի հենարանը հանդիսացող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անուղղակիորեն պատասխանելով այդ հարցին՝ մի սարսափելի թիվ էլ նշեց, թե առաջիկա վեց ամիսներին՝ այսինքն մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրություններն ու դեռ մի բան էլ այն կողմ, իշխանությունները պետք է դիագնոստիկայի ենթարկեն մեր երկրի տնտեսությունը:

Այնինչ, մեր տնտեսության խնդիրների մասին նոր չէ, որ խոսվում է: Եվ Կ. Կարապետյանն առաջին վարչապետը չէ, որ այդ մասին բարձրաձայնում է ու լուծումներ փնտրում: Նախորդ վարչապետներն ու նրանց կառավարությունները նույնպես այդ մասին խոսել են, իրենց ասելով՝ տարբեր ուսումնասիրություններ արել, թե որոնք են խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Շատ առաջ չգնալով՝ հիշեցնենք ընդամենը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014թ. ապրիլին վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո գործարարներին ու օլիգարխներին հավաքեց եւ հայտարարեց, թե պետք է հավասար խաղի կանոններ ստեղծեն, քանի որ դա է մեր տնտեսության ամենամեծ խնդիրը:

Նա նախ 3 շաբաթ, այնուհետեւ մի քանի ամիս ժամկետ դրեց նույն ախտորոշման ու լուծման խնդիրները գտնելու համար: Իսկ նոր վարչապետն ու կառավարությունն իրենց նոր դիագնոստիկան սկսելու վրա ամիսներ սպառելու փոխարեն ինչո՞ւ չեն օգտվում նախորդների արածից: Թե՞ Հ. Աբրահամյանը պարզապես դատարկ հայտարարություններ է արել եւ այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել: Քանի որ Կ. Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման առաջին փորձից հետո այլեւս խուսափում է նրանցից, փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից, որը թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հ. Աբրահամյանի, թե Կ. Կարապետյանի օրոք կառավարությունում տնտեսական ոլորտի բարձր պաշտոններ է զբաղեցրել:

- Պարոն Գաբրիելյան, երեք վարչապետների օրոք կառավարության տնտեսական բլոկում բարձր պաշտոններ եք զբաղեցրել եւ այդպիսով լավ ծանոթ եք մեր տնտեսության հիվանդություններին: Չե՞ք կարող Կ. Կարապետյանին հուշել այդ խնդիրները, որ դրանց ախտորոշման վրա 6 ամիս չծախսվի: 6 ամիս հետո ՀՀ տնտեսությունը կարող է արդեն անդառնալի վատ վիճակի մեջ ընկնել:

- Դուք մի՞ հիվանդություն ունեք, թե բազմաթիվ: Տարբեր մարդիկ տարբեր բժիշկների են դիմում, տարբեր որակի ախտորոշումներ տալիս: Համալիր, համապարփակ ախտորոշումը հնարավոր է տալ միայն շատ ավելի հետեւողական վերլուծությունների շնորհիվ:

- Այդ վերլուծությունները նախորդ կառավարությունների ժամանակ էլ էին արվում: Չե՞ք կարող Կ. Կարապետյանին էլ ծանոթացնել դրանց ու արագացնել նախնական ծանոթացման գործընթացը:

- Եթե ձեր ինչ-որ տեղը ցավում է, դուք գնում եք բժշկի, նա, եթե անգամ ձեր բուժող բժիշկն է եղել, նա ձեր աչքերի մեջ նայելո՞վ է տալիս վերջնական ախտորոշումը:

- Պարոն Գաբրիելյան, հիվանդն իր բուժող կամ այլ բժշկի մոտ գնալիս՝ տանում է նախորդ բոլոր ախտորոշումներն ու անալիզների պատասխանները: Տվյալ դեպքում նախկինում էլ մենք ունեցել ենք վարչապետներ, փոխվարչապետ, նախարարներ, որոնք ինչ-որ ուսումնասիրություններ ու վերլուծություններ են ունեցել: Դրանք արդեն իսկ պետք է դրված լինեին Կ. Կարապետյանի սեղանին:

- Ես արդեն ասացի, որ հարկ կա համալիր դիտարկելու:

Այս կարճ պատասխանից հետո Վ. Գաբրիելյանը ԱԺ բակում նստեց իրեն մոտեցող ծառայողական մեքենան ու հեռացավ: Ի դեպ, նշենք, որ կառավարության անդամներն ԱԺ ծակուծուկերը, հայտնի ու գաղտնի բոլոր ուղիները անգիր են սովորել, որ կարողանան հնարավորինս արագ մուտք գործել, հետո՝ ծլկել այդ շենքից: Եվ այդ ամենը նրանք անում են լրագրողների ահուսարսափի պատճառով: Վերջին շրջանում նրանց հատկապես սարսափեցնում է Կ. Կարապետյանի հայտարարությունների ու ծրագրային դրույթների վերաբերյալ հարցերը: Գաբրիելյանից հետո մեզ հաջողվեց ընդամենը երկու հարց էլ ուղղել բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին, որը հատկապես Տ. Սարգսյանի օրոք քննադատությունների տարափ էր տեղում կառավարության վրա, տնտեսության բազմաթիվ ախտանշաններ ներկայացնում ու դրանց լուծման ուղիներ առաջարկում:

- Պարոն Մինասյան, դուք երկար տարիներ եղել եք պատգամավոր, հետո՝ էկոնոմիկայի նախարար: Չե՞ք կարող վարչապետին ներկայացնել խնդիրները, որ նա դրանք ախտորոշելու վրա 6 ամիս սպառելու փոխարեն սկսի բուժման կուրսը:

-  Բայց ախտորոշումը կա, վարչապետը դրա մասին չի ասում: Իմ կարծիքով, նա նկատի ունի շատ ավելի խորքային խնդիրներ, հետո վիճակագրական ճշգրտումների կարիք կա: Օրինակ, երբ խոսում ենք այն մասին, թե նվազել են օտարերկրյա ներդրումները, վիճակագրությունը այսօրվա մեր մեթոդաբանությամբ ներդրում հասկացությունը տնտեսագիտական իմաստով չի ներկայացնում, ներկայացնում է մեթոդաբանության այն հատվածը, որն ավելի համահունչ է ֆինանսական հոսքերին: Բայց ֆինանսական ոչ բոլոր հոսքերն են ներդրում համարվում: Սրանք մեթոդաբանական հարցեր են, որոնք այսօր մեր վիճակագրական մակարդակով հստակեցված չեն: Սրանք բերում են ախտորոշման թերացումների, հաճախ նաեւ՝ ոչ ճշգրիտ գնահատականների:

- Իսկ հիմա կարո՞ղ եք ասել, թե որոնք են մեր տնտեսության հիվանդությունները:

- Դրանց մասին ես խոսել եմ, եւ դրանք մնում են նույնը՝ կոռուպցիան, մենաշնորհային կամ գերիշխող դիրքի, կենտրոնացվածության բարձր աստիճանը, ռեսուրսների սահմանափակվածությունը: Ավելին՝ որպես բնապահպանության նախարար, հիմա կարող եմ նաեւ ասել՝ շրջակա միջավայրը բացառապես որպես ռեսուրս դիտարկելը: Մինչդեռ մեր շրջակա միջավայրն ինքնին արդեն կապիտալ է, որը պետք է լինի մեր տնտեսության զարգացման կարեւորագույն ուղղությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3741 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ