Տարվա մարզական ամփոփում. Բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյան

2016 թվականի վերջին 2 ամիսները հագեցած էին մարզական բազմապիսի իրադարձություններով եւ արձանագրվեցին աննախադեպ իրավիճակներ տարբեր մարզաձեւերում: Նոյեմբերի 28-ը դարձավ համաշխարհային սպորտի պատմության հերթական սեւ օրը՝ ավիաաղետի զոհ դարձան բրազիլական «Շապեկոենսե» թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Հայկական սպորտում էլ եղան տեղական նշանակության ցնցումներ. իր ելույթները Ռուսաստանի առաջնությունում դադարեցրեց բասկետբոլային «Ուրարտու» թիմը, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն էլ «վառվեց» դոպինգի վրա:

Բայց հայկական սպորտի համար ամենանշանակալի իրադարձությունները այդ ամիսներին կապված էին Հենրիխ Մխիթարյանը հետ, որը նախ դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան առաջին մարզիկը, ապա Անգլիայի առաջնությունում գոլ խփած առաջին հայաստանցին: Վերհիշենք 2016 թվականի նոյեմբեր - դեկտեմբերի ամիսներին միջազգային եւ հայկական սպորտում արձանագրված առավել նշանակալի մարզական իրադարձությունները: 

Միջազգային

Սլովակիայի ներկայացուցիչ Դոմինիկա Ցիբուլկովայի եւ շոտլանդացի Էնդի Մարեյի հաղթանակներով ավարտվեցին թենիսի տարվա «Ամփոփիչ» մրցաշարերը, ընդ որում 2-ն էլ նման հաջողության հասան պատմության մեջ առաջին անգամ:

Թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն համարվող «Davis Cup»-ի եզրափակչում հաղթելով Խորվաթիայի հավաքականին 3-2 հաշվով, Արգենտինան «Davis Cup»-ի խաղարկության 116-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը:

Նյու Յորքում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը առավելության հասավ ռուս Սերգեյ Կարյակինի նկատմամբ եւ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նոյեմբերի 28-ին Կոլումբիայի երկնքում աղետի ենթարկվեց «Լամիա» ավիաընկերությունը պատկանող ինքնաթիռը. 77 ուղեւորներից միայն 6-ը ողջ մնացին: Ավիաաղետի զոհերի թվում էին բրազիլական «Շապեկոենսե» թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները: «Շապեկոենսեն» Կոլումբիա էր մեկնում՝ մասնակցելու իր նշանակությամբ Հարավային Ամերիկայի ակումբային 2-րդ մրցաշարի՝ «Copa Sudamericana»-ի եզրափակիչին: Խաղը, բնականաբար, չկայացավ, եւ մրցակցի՝ կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» առաջարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց «Շապեկոենսեն»: 

Ֆրանսիական «France Football» հեղինակավոր ամսագրի կողմից կատարված քվեարկության արդյունքում Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ «Ոսկե գնդակ» մրցանակին:

Դեկտեմբերին Ճապոնիայում կայացած ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության ժամանակ ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մրցավարը օգտվեց կրկնապատկերը դիտելու հնարավորությունից եւ փոխեց որոշումը: Նույն մրցաշարի եզրափակիչում հաղթանակ տոնելով ճապոնական «Կաշիմայի» նկատմամբ 4-2 հաշվով, Աշխարհի ակումբային առաջնության հաղթող ճանաչվեց Մադրիդի «Ռեալը»:

Հայկական

Իսրայելում կայացած մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախնական փուլի արգելքը եւ նվաճեց էլիտ փուլի ուղեգիր:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Մխիթարյանի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը նախատեսված է 2 տարով:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում, նոյեմբերի 11-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին:

Երեւանում կայացած ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության նախնական խմբային փուլում Հայաստանի թիմը կրեց 3 պարտություն եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Նոյեմբերի 22-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայաստանցի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը       զրկվել է մեդալից եւ պարտավոր է հնարավորինս արագ վերադարձնել այն: ՄՕԿ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ 2012 թ. Օլիմպիական խաղերի ծրագրով ծանրամարտի կանանց գերծանր քաշային կարգի մրցման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանի հանձնած դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված՝ «Տուրինաբոլ» եւ «Ստանոզոլ» դեղամիջոցներ: Հաջորդ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Խուրշուդյանը, ինչպես նաեւ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտարարեցին, որ դոպինգ ընդունում են գրեթե բոլոր ծանրորդները: «Եթե նրանք օգտագործում են, ես ոչ՝ 30-40 -րդ տեղերը կզբաղեցնեմ: Եթե ուզում ես հաղթել պատերազմում, պետք է իրենց զենքով կռվես: Եղանով չես կարող ռումբի դեմ կռվել»,- հայտարարեց Խուրշուդյանը

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի «Սուպերլիգա 1» մրցաշարում իր ելույթները դադարեցրեց Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը: «Ուրարտուն» անցկացրած 9 խաղերում կրեց միայն պարտություններ, իսկ մրցաշարից դուրս գալու պաշտոնական պատճառը ֆինանսների բացակայությունն էր:

Դեկտեմբերի 11-ին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» խաղում մանչեսթերյան ակումբը հաղթեց 1-0 հաշվով Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ: Մխիթարյանը դարձավ  առաջին հայաստանցին, որը գոլ խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում, եւ Հայաստանն էլ դարձավ 96-րդ երկիրը, որի քաղաքացին գոլի հեղինակ դարձավ Անգլիայի առաջնություններում:

Լոնդոնում կայացավ շախմատային «Grand chess tour 2016»-ի մեջ մտնող վերջին մրցաշարը՝ «London Chess Classic»-ը: Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն, որը հռչակվեց նաեւ «Grand chess tour 2016»-ի չեմպիոն: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը «Grand chess tour 2016»-ում ի վերջո հայտնվեց 4-րդ տեղում: 

Տպել
2807 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է