Թալիշում նոր մանկապարտեզ եւ դպրոց կկառուցեն. ՀՀ ԱԺ պատգամավորները գումար են հավաքել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղում նոր դպրոց եւ մանկապարտեզ կկառուցվի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը: «Այդ աշխատանքները, կարելի է ասել, նախապատրաստական փուլում են: Այնպես չի, որ դրանք հունի մեջ են: Որոշակի շենքեր կան, որոնք վթարային են, քանդվելու են, նորից պետք է վերակառուցվեն: Այ, դրանք են ընթացքի մեջ»,- ասաց Թալիշի գյուղապետն ու նշեց, որ հատուկ դպրոցի եւ մանկապարտեզի վերակառուցման նպատակով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակության ԼՂՀ կատարած այցից հետո ստեղծված հիմնադրամում որոշակի գումար է հավաքվել:

«Դպրոցի ու մանկապարտեզի հետ կապված նախագծային եւ նախահաշվային աշխատանքներ կատարվում են: Այն հատվածը, որտեղ պետք է կառուցվեն շենքերը ճշտված են: Այդ տարածքում կան շինությունները, որոնց քանդման աշխատանքներն ընթանում են: Պետք է 0-ից նոր դպրոց եւ մանկապարտեզ կառուցվի»,- ասաց Վիլեն Պետրոսյանը:

Armtimes.com-ը պարզեց, որ նշված հիմնադրամում հավաքվել է ավելի քան 10.5 միլիոն դրամ: Ամենամեծ հանգանակությունը՝ 5 մլն դրամը հատկացրել է «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, մոտ 1 մլն դրամ՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, 500 հազարական դրամներ են հատկացրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ՝ Արա Բաբլոյանը, Կարեն Բոթոյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Գագիկ Մելիքյանը, Հովհաննես Սոֆյանը, իսկ մյուս 26 պատգամավորը՝ մնացած գումարը:

Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին 
ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամում էլ մինչ օրս հավաքվել է 5 միլիոն 4 հազար դրամ: Այս գումարը հավաքվում է ԱԺ-ում աշխատող բոլոր անձանցից, իսկ շահառուների թիվն այս պահի դրությամբ 6-ն է: Հիմնադրամից ելք է արվել 1 միլիոն 160 հազար դրամ:

Տպել
16695 դիտում

Հրդեհ Մարմարաշեն գյուղում․ այրվել է տան խոհանոցը

Լարս ավտոճանապարհը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 165 բեռնատար, 120 մարդատար ավտոմեքենա,1 ավտոբուս

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ