Հակառակորդը միտումնավոր է գնդակոծել Չինարիի մանկապարտեզն ու դպրոցը. ՄԻՊ

18/01/2017 schedule12:40

Սահմանամերձ բոլոր բնակավայրերում փաստահավաք գործունեությունը գործունեության նոր տեսակ է, որը ՄԻՊ գրասենյակն այսուհետ իրականացնելու է ՝ հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն փորձերի ժամանակ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով դեկտեմբերի 30-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի մանրամասն փաստերը:

Վերջինս հայտարարեց, որ դեպքի առնչությամբ իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերն առաջիկա օրերին ներկայացնելու են միջազգային բազմաթիվ կառույցների՝ ակնկալելով, որ դրանք հանդես կգան Ադրբեջանի հասցեին դատապարտող հայտարարություններով:

«Շատ կարեւոր է լինել տեղում, լիարժեք գնահատական տալ կատարվածին, այլ ոչ հիմնվել երկրորդ աղբյուրների տրամադրած տեղեկությունների վրա: Այս հարցում ռազմավարական նշանակություն ունի նաեւ լրատվամիջոցների դերը: ՄԻՊ-ը շատ հաճախ հիմնվում է լրագրողների հրապարակումների վրա, ինչը եւ արել է: Մենք պետք է լինենք արագ եւ համարձակ, քանի որ ճիշտը մեր կողմն է»,- նշեց Արման Թաթոյանը;

Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ շեշտեց, որ պետք է անել ամեն բան՝ Տավուշի մարզում ՄԻՊ-ի ներկայացվածություն ունենալու համար: «Մինչ այդ՝ առաջիկայում ես մեկնելու եմ սահմանային գյուղեր՝ տեղում ծանոթանալու խնդիրներին»,- տեղեկացրեց օմբուդսմենը՝ հավելելով, որ տարեվերջյան դիվերսիոն փորձից հետո ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույցներ է ունեցել Չինարիի գյուղապետի, գյուղացիների հետ, եղել այն վայրերում, ուր տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումներ:

«Հունվարի 3-ին հակառակորդը գնդակոծել է Չինարիի դպրոցը եւ մանկապարտեզը: Գնդակոծությունները խաղաղ բնակչության ուղղությամբ շարունակվել են նաեւ հունվարի 8-ի գիշերը՝ մարդկանց քնած ժամանակ, ինչն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական կողմը դրսեւորել է խաղաղ բնակչության կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու միտումը: Հարձակումները թիրախավորված եւ նախապես պլանավորված են եղել, մանավանդ մանկապարտեզի եւ դպրոցի ուղղությամբ»,- ընդգծեց Արման Թաթոյանը:

Լրագրողների՝ թեմայից դուրս հարցին՝ իրավաչա՞փ է համարում, որ տոնածառ տեղադրելու համար ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, ՄԻՊ-ը պատասխանեց, որ այս առումով որեւէ գնահատական չի կարող տալ, քանի դեռ դատական քննություն է ընթանում, եւ դատավճիռը դեռ կարող է բողոքարկվել: Այս փուլում, Թաթոյանին խոսքով, ՄԻՊ-ի միջնորդությունն անթույլատրելի է:

Անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հավանականությանը՝ Արման Թաթոյանը նշեց, որ փաստն իրենով շատ մտահոգիչ է: Նրա համոզմամբ՝ բլոգերին ներկայացված մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ չափանիշներին:

Վերջում օմբուդսմենը նաեւ հայտարարեց, որ համամիտ է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ ՊՊԾ գնդի մասին զեկույցի հետ, նաեւ նշեց, որ օպերատիվ հաղորդակցության մեջ են:

Տպել
3326 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ