Էդուարդ Թոփչյանը չի ղեկավարել նվագախմբեր, որոնց մասին նշվում են նրա կենսագրականում. նամակ

19/01/2017 schedule13:00

Քաղաքացի Դավիթ Հարությունյան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին բաց նամակ է հղել, որում հերքել է եվրոպական մի շարք հեղինակավոր ֆիլհարմոնիկ նվագախմբեր ղեկավարելու մասին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կենսագրականում առկա տվյալները: Նամակի հեղինակը հարցում է ուղարկել ամենահայտնի 10 տարբեր նվագախմբեր, որոնք հերքել են իրենց մոտ Թոփչյանի հանդես գալու փաստը: Ստորեւ ներկայացվում է նամակն ամբողջությամբ.

Շրջագայում էի Եվրոպայի մի շարք քաղաքներով: Օրակարգումս արդեն մեկ ամիս առաջ ծրագրել էի նաև հաճախել դասական մի համերգի, որտեղ ելույթ էր ունենալու ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը: Այնպես էր ստացվել, որ համերգային ծրագրից հետո ինձ բախտ վիճակվեց զրույց ունենալ այդ բարձրակարգ նվագախմբի անդամներից մեկի հետ: Ի դեպ, ես ոչ երաժիշտ եմ, ոչ էլ երաժշտության գիտակ, բայց միշտ գնահատում և սիրում եմ ունկնդրել բարձրորակ կատարումներ: Մի խոսքով, նշված զրույցի ընթացքում ցանկացա հպարտանալ և անգամ պարծենալ, որ նրանց նաև ղեկավարել է իմ հայրենակիցը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Սակայն, մեծ ցավ ապրեցի, երբ այդ երաժիշտը ասեց, որ նման անունով անձնավորություն երբևէ իրենց նվագախմբին չի ղեկավարել:
Նման տհաճ իրավիճակում հայտնվելուց հետո, որոշում կայացրեցի ուսումնասիրել Է. Թոփչյանի կենսագրությունը, որը վերցրել եմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից (հետազոտությունս սկսել եմ 22/07/2015): Դիրիժորի կենսագրության մեջ նշված է ճանաչված կոլեկտիվների մի ամբողջ շարք: Ցանկից ընտրեցի հետևյալ ամենահայտնի 10 նվագախմբերը և հարցում ուղարկեցի տվյալ տեղեկության պաշտոնական հաստատման խնդրանքով:

1. Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբ /Philharmonic Cologne
2. Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբ /Frankfurt Opera
3. Շտատսֆիլհարմոնի Ռեյնհարթ-Ֆալց /Staatsphilharmonie Rheinland-Pfalz
4. Օպերա Մոնտե-Կառլո /Opera Monte Carlo
5. Սիենա փառատոնի նվագախումբ /Siena Festival Orchestra
6. Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ /Israel National Radio Symphony Orchestra
7. Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբ /Gulbenkian Symphony Orchestra
8. Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ /Prague Radio Symphony Orchestra
9. Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբ /Seoul Philharmonic Orchestra
10. Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ /Slovak Radio Symphony Orchestra

Դժվար է հավատալ, բայց բոլոր 10 նվագախմբերը պաշտոնապես հերքել են, որ Է. Թոփչյանը ելույթ է ունեցել իրենց նվագախմբերի հետ: Ավելին, դիրիժորի կենսագրության մեջ նշված է, որ նա ղեկավարել է Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սակայն նման անվանմամբ նվագախումբ գոյություն չունի (Այս տեղեկությունը հիմնված է Քյոլնի ֆիլհարմոնիայի տվյալների բազայի վրա): Անգամ, եթե կենսագրության մեջ պարզապես սխալ ձևակերպում է շարադրվել, և խմբագիրը նկատի ուներ, որ պրն. Թոփչյանը ելույթ է ունեցել Քյոլնի ֆիլհարմոնիայում, ապա այդ տեղեկությունը նույնպես պաշտոնապես հերքվել է՝ նա երբևէ ելույթ չի ունեցել այդ համերգասրահում:

Դուք կարող եք հարցնել, իսկ ինչու՞ ես չեմ հրապարակել այս ամենը ավելի շուտ՝ հարցման պատասխանները ստանալուց անմիջապես հետո: Դուք իրավացի եք, սա կարելի էր ավելի շուտ հասցնել ժողովրդին, որին բառացիորեն խաբում են արդեն 15 տարի՝ ներկայացնելով ինքնահռչակ դիրիժորին, որպես «ականավոր» (նույն կայքում նրա կենսագրության անգլերեն տարբերակի մեջ, նա իրեն անվանում է outstanding conductor): Բայց նախկին նախարարին դա չէր հետաքրքրում, քանի որ նա վախենում էր ավելորդ խոսակցություններից՝ բոլորս գիտենք, որ նրա դասական երաժշտության ասպարեզում յուրաքանչյուր նախաձեռնություն կապվում էր նրա ամենամտերիմ ընտանիքի հետ: Իսկ հիմա ես մեծ հույսեր ունեմ նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից: Նա չունի այդպիսի խնդիր և միշտ խոսում է արդարության մասին.

Եվ այսպես, մեծարգո պարոն Նախարար, հույս ունենալով, որ դուք այս հարցմանը ուշադրություն կդարձնեք ու արդարության տարրը կմտցնեք մեր մշակույթի մեջ, ներկայացնում եմ ձեր ուշադրությանն իմ անցկացրած հարցման պատասխանները.

1. Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբ /Philharmonic Cologne
Հարգելի պրն. Հարությունյան, տեղեկությունը, որ Էդուարդ Թոփչյանը ելույթ է ունեցել Քյոլնի ֆիլհարմոնիայում, ցավում ենք, բայց ճիշտ չէ: Մինչ օրս նա երբևէ մեր համերգասրահում որևէ նվագախմբի չի ղեկավարել:
Ինչպես նաև հայտնում ենք, որ Քյոլնում կան շատ նվագախմբեր, սակայն նրանցից ոչ մեկը չի կրում «Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբ» անունը:

2. Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբ /Frankfurt Opera
Հարգելի պարոն, ինձ տեղեկություն ճշտելու հարցում է ներկայացվել պրն. Էդուարդ Թոփչյանի՝ Ֆրանկֆուրտում կայացած ելույթների վերաբերյալ: Ինձ ընդամենը հաջողվեց տեղի օրաթերթերից մեկում գտնել ինֆորմացիա, որ Էդուարդ Թոփչյանը 2010թ. նոյեմբերի 29-ին ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին «Ալտե Օպեր Ֆրանկֆուրտ» համերգասրահում: Մեր արխիվում որևէ նյութեր չկան, որտեղ նշված լինի, որ նա երբևէ ղեկավարել է Ֆրանկֆուրտ Օպերայի նվագախմբին: Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել:
Հարգանքով՝ Էրժեբեթ Տրաուց

3. Շտատսֆիլհարմոնի Ռեյնհարթ-Ֆալց /Staatsphilharmonie Rheinland-Pfalz
Հարգելի Դավիթ Հարությունյան, ցավոք, ստիպված եմ հերքել նման տեղեկության հավաստիությունը:
Հարգանքով՝ Ջեսիկա Լամեր

4. Օպերա Մոնտե-Կառլո /Opera Monte Carlo
Ինչպես հայտնեցի Ձեզ հեռախոսազրույցի ընթացքում, Էդուարդ Թոփչյանը երբեք մեր նվագախմբին չի ղեկավարել:
Հարգանքով՝ Ջ. Գաբրիելի

5. Սիենա փառատոնի նվագախումբ /Siena Festival Orchestra
Հարգանքներս: Այդ անունը մեր փառատոնի հետ որևէ կապ չունի:
Շնորհակալություն, գլխավոր տնօրեն

6. Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ / Israel National Radio Symphony Orchestra
Հարգելի պարոն Հարությունյան,
Հայցում եմ Ձեր ներողամտությունը պատասխանն ուշ ուղարկելու համար:
Մենք ևս մեկ անգամ վերստուգեցինք Ձեր ներկայացրած տեղեկությունը, սակայն, ցավոք, որևէ տեղեկություն չգտանք պրն. Թոփչյանի հետ ելույթի վերաբերյալ:
Հարգանքով՝ Յեյր Սթերն

7. Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբ /Gulbenkian Symphony Orchestra
Հարգելի պրն. Հարությունյան, ես ստուգել եմ մեր տվյալների բազան և չեմ գտել տեղեկություն, որ Մաեստրո Թոփչյանը երբևէ ղեկավարել է մեր նվագախումբը: Ցավում եմ, բայց նա որպես հրավիրյալ դիրիժոր ելույթ չի ունեցել այստեղ:
Լավագույն մաղթանքներս՝
Մոնսերատ

8. Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ /Prague Radio Symphony Orchestra
Հարգելի պրն. Հարությունյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ մեր բազայում չկան տվյալներ, որ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երբևէ ղեկավարել է Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը: Ստուգումն անց է կացվել մեր PR-մենեջերի և արխիվի աշխատակիցների կողմից: Ցավում եմ, բայց նման տեղեկություն գոյություն չունի:
Շնորհակալություն հետաքրքրության համար:
Հարգանքով՝ Ռոբերտ Սկարդա

9. Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբ /Seoul Philharmonic Orchestra
Հարգելի պրն. Հարությունյան, ես Յունա Քիմն եմ, Սեուլի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական անձնակազմի ղեկավարը: Ես ստուգել եմ մեր տվյալների բազան (2005-2015թթ.), սակայն չկարողացա գտնել ինֆորմացիա Մաեստրո Թոփչյանի վերաբերյալ:
Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել:
Շնորհակալություն: Յունա

10. Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ /Slovak Radio Symphony Orchestra
Հարգելի Դավիթ Հարությունյան,
Վերջին 8 տարիների ընթացքում պրն. Էդուարդ Թոփչյանը Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբին չի ղեկավարել:
Հարգանքով՝ Զուզանա Ադամկովիցովա

Հուսով եմ, որ հետամուտ կլինեք իմ նամակին և կարձագանքեք՝ բացատրելով, ինչպես կարող է մեր երկրի ամենակարևոր երաժշտական կառույցի գեղարվեստական ղեկավար լինել մի մարդ, ով կենսագրության առաջին իսկ տողից ստում է իր հանդիսատեսին:

Ես զրուցել եմ Օհան Դուրյանի այրի՝ Ալիս Դուրյանի հետ, ով ինձ հայտնել է, որ «Մաեստրոն» միայն մեկ անգամ է այցելել Դուրյանի դասին և համարել, որ Դուրյանից սովորելու ոչինչ չունի:
Կարծում եմ Էդվարդ Թոփչյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր հանդիսատեսից և, եթե իհարկե կարող է, ներկայացնի մեզ իր իրական կենսագրությունը:
Կցում եմ ձեզ նաև նվագախմբերից ստացված պատասխանների բնօրինակները, որոնցում կարող եք տեսնել բոլոր այդ նվագախմբերի էլեկտրոնային հասցեները և, եթե ցանկություն ունենաք, կարող եք կարգադրել ձեր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին, որ իրենք նույնպես դիմեն այդ կառույցներին հարցումով:

Հարգանքներով՝ Դավիթ Հարությունյան

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ Եւ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ
Էդուարդ Թոփչյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան որպես ջութակահար: Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: Որպես դիրիժոր կայացման ճանապարհին մեծ էր Սըր Ջորջ Շոլտիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից ստացված մեծարժեք խորհրդատվությունների դերը:

1991թ-ին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը: «Սերենադը» շատ արագ դարձավ Հայաստանի ամենահեռանկարային նվագախմբերից մեկը և շուտով, արժանանալով միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների մրցանակների և ձայնասկավառակներ թողարկելով ճանաչված մի քանի ընկերությունների հետ, ճանաչում ստացավ նաև Եվրոպայում: Հաճախ շրջագայելով` «Սերենադը» Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին ելույթը կայացավ 2000թ.: Նույն տարում նա ստանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Հաջողությամբ հանդես գալով Հայաստանում և արտերկրում` Թոփչյանի թե´ հիմնական նվագախմբային երկացանկի,  թե´ ժամանակակից ստեղծագործությունների մեկնաբանություններն ի սկզբանե բարձր գնահատվեցին:

Արդեն 2001թ. նրա գլխավորությամբ ՀԱՖՆ-ը հանդես եկավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, իսկ 2003թ.` Մեծ Թատրոնում` արժանանալով ունկնդիրների և երաժշտագետների բարձր գնահատանքին: Դրան հետևեցին Նյուրնբերգում, Պրահայում, Բրնոյում, Բրատիսլավայում, Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցայում և շատ այլ քաղաքներում ելույթները:

2008թ. Թոփչյանի գլխավորությամբ տեղի ունեցան ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Ճապոնիայում, որտեղ նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես եկավ 15 համերգներով Տոկիոյում, Օսակայում, Նիիգատայում, Նագոյայում, Համամացուում և այլ քաղաքներում: Նվագախմբի և դիրիժորի կատարողական մակարդակը բարձր գնահատվեց միջազգային մամուլի կողմից:

Էդուարդ Թոփչյանը ճանաչված է հատկապես լայն երգացանկով, որում նվագախմբային գործերին զուգահեռ ընդգրկված են նաև օպերային գործեր, մասնավորապես` նրա ղեկավարությամբ հնչել են «Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Թիկնոցը» «Մադամ Բաթերֆլայ» «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետո», «Պայացներ», «Օթելլո» «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում` նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգը», «Տուրանդոտ», «Տոսկա» և այլ օպերաները:

Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ, մասնավորապես` Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Վլադիմիր Չերնովը, Վինչենցո լա Սքոլան, Ռայնա Կաբայվանսկան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպենը, Էմանուել Պահուդը, Թիբոր Վարգան, Ռադովան Վլատկովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Սերգեյ Խաչատրյանը, Ջուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, Պոլ Մայերը, Յանա Բուսկովան, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Անտոն Սորոկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, Վահագն Պապյանը, Մարիո Բրունելլոն, Կիրիլ Գերշտեյնը, Կոլյա Բլախերը, Ալեքսանդր Չաուշյանը և շատ ուրիշներ: Թոփչյանը հանդես է եկել շուրջ 46 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, որոնց թվում են Արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը,

1.Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, 2.Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը, Շտուտգարդ ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը, 3.Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, 4. Opera Monte-Carlo-ն, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, 5.Siena Festival Orchestra-ն, Kärntner Sinfonie orchester-ը և այլն: 2013-2014թթ. Թոփչյանը հյուրախաղերով հանդես է եկել Հունգարիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում, 6.Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ, 7.Գյուլբենկյան սիմֆոնիկ, 8.Պրահայի ռադիո-սիմֆոնիկ, 9.Սեուլի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Լիտվայի ազգային սիմֆոնիկ, 10.Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ և Տոսկանայի նվագախմբերի հետ:

Էդուարդ Թոփչյանը եղել է մի շարք նշանակալից փառատոների գեղարվեստական ղեկավարը: 2007թ-ից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարն է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի, որին հանդես են գալիս Հայաստանի և արտերկրի լավագույն կատարողական ուժերը: 2015թ-ին կմեկնարկի թվով 9-րդ փառատոնը:

Էդուարդ Թոփչյանի լայն երկացանկը ընդգրկում է բոլոր ժամանակաշրջանների` բարոկկոյից մինչև ժամանակակից սիմֆոնիկ, կամերային և օպերային գործեր: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ը ներկայացրել է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերի պրեմիերաներ` գրված հատուկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավարի համար:

2007թ-ին Էդուարդ Թոփչյանը արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:

2013թ. աշնանը Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ:

Հենց Մաեստրո Թոփչյանի ղեկավարման շրջանում է Ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում հիմնադրման 90-ամյակը՝ արդեն ազգային նվագախմբի կարգավիճակ ստացած:
2015-2016թթ-ի ընթացքում Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նախատեսված են ՀԱՖՆ-ի հյուրախաղային համերգները ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և Սկանդինավյան երկրներում:

Տպել
2861 դիտում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի