Կանանց ծանրամարտի ՀՀ մարզիչը՝ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Նազիկ Ավդալյանի ապագայի մասին

01/02/2017 schedule19:24

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի գործող չեմպիոն +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը շարունակում է մարզվել, սակայն չգիտի՝ երբ կկարողանա մրցումների մասնակցել: Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգ ընդունելու համար որակազրկել էր նրան եւ զրկել Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, սակայն դեռ պատժամիջոցի չափի մասին Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի ոչինչ չի ասել: Armtimes.com-ի հետ զրույցում կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ մարզուհին անորոշության մեջ են:

«Սպասում ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը, որովհետեւ կա որակազրկում, բայց չկա պատժաչափ: Չես հասկանում՝ ինչ է, կա եւ չկա: Դրա պատասխանը միայն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարող է տալ: Հենց պատասխանը եղավ, հավաստիացնում եմ, որ Հռիփսիմեն հրաշալի կմասնակցի բոլոր միջազգային մրցումներին: Ըստ տրամաբանության՝ որոշումը պետք է շուտ լինի, որպեսզի մարզիկը կարողանա պատրաստվել աշխարհի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունը բաց է թողնում, գոնե աշխարհի առաջնությանը պատրաստ լինի: Գոնե հստակ պատժամիջոց որոշեին, նա իմանար՝ ինչ է անելու: Անորոշ վիճակն է ամենավատը: Նոր մտցված 90 կգ քաշային կարգը կարծես նրա համար ստեղծեցին, ու այսօր նա չկա, դա է ցավալին»,- ասաց նա:  

Մասնագետն անդրադարձավ նաեւ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանին: Մարզուհին մոտ 6 տարի դադարից հետո, 2015 թվականին վերադարձավ մեծ սպորտ: 2016-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռիո Օլիմպիական խաղերում գրավեց 5-րդ տեղը: Ներսիսյանը նշեց, որ Նազիկն այդ ամենին հասել է մեծ ջանքերի գնով՝ կամային հատկանիշների շնորհիվ, եւ հնարավոր է՝ ֆիզիկապես արդեն չկարողանա նույն մակարդակով հանդես գալ:

«Նազիկի մասին նա ինքը պետք է ասի՝ կմնա մեծ սպորտում, թե՝ ոչ: Իմ կարծիքով՝ 60%-ը 40%-ի է. 60-ը՝ ոչ, 40-ը՝ այո՛: Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, որ մնա, որովհետեւ Եվրոպայի առաջնությանը, Օլիմպիական խաղերին մենք հսկայական ցավերով ենք մասնակցել, միայն կամային որակներով: Մարզումների ժամանակ անտանելի էին ցավերը: Կամային որակներով մասնակցեցինք եւ պատվով դուրս եկանք հատկապես Եվրոպայի առաջնությունում, որտեղ կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքական թիմային հաշվարկում Եվրոպայի չեմպիոն դարձավ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, երբ Նազիկը հայտնի իր որոշման մասին, ինքը կասի նրան՝ ինչ անել:  

Արտաշես Ներսիսյանը խոսեց նաեւ Հայաստանի կանանց ծանրամարտի ապագայի մասին: Ամփոփելով կանանց ծանրամարտի Հայաստանի 2017 թ. առաջնությունը՝ նա նշեց, որ խոստումնալից մարզիկներ կան, պարզապես նրանց հետ պետք է շատ աշխատել, որպեսզի կարողանան հավաքականի ներկայիս առաջատարներին արժանիորեն փոխարինել:

«Փառք Աստծու, այսօր մենք ունենք նույնիսկ անցած տարիներից մի 2 հոգի ավելի մասնակիցներ, բայց չեմ ուրախանում որակի հարցում, քանի որ մեծահասակների եւ նորեկների արանքում դատարկություն է, եւ դա պետք է լրացվի: Դրա համար 2017 թ. մենք աղջիկների համար համարում ենք նախապատրաստական շրջան: 2018 թ. պատանիների Օլիմպիական խաղերն են: Ունենք վարկանիշային մրցաշարեր՝ այս տարվա աշխարհի առաջնությունը եւ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունը, բայց այս տարվա վարկանիշային առաջնությանը չենք մասնակցի, քանի որ պատանիների մեջ նորեկները շատ են: Հիմնական շեշտը կդնենք հաջորդ տարվա Եվրոպայի առաջնության վրա, որպեսզի վարկանիշներ ձեռք բերենք եւ մասնակցենք Օլիմպիական խաղերին: Ունենք շատ խոստումնալից, լավ պատանիներ»,- ասաց նա:

Հանգստանալու նպատակով Հայաստանի 2017 թ. առաջնությանը չմասնակցեց 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանն ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել: 58 կգ քաշային Աննա Գովելյանը, 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանն ու 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն էլ, Ներսիսյանի խոսքով, ցածր կիլոգրամներով մասնակցեցին ուժերը խնայելու համար:

Տպել
2263 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր