«Գեներալն» ահազանգեց եւ նարկոկենտրոնում խոստացան բուժվողներին սնունդ տալ. խնայողությո՞ւն է

Այսօր նախատեսվում էր, որ Երեւանի նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բակում բողոքի ցույց է անցկացվելու, որին պետք է մասնակցեն բուժում ստացողներն ու նրանց ընտանիքի անդամները: Տարածված հաղորդագրության մեջ, որպես պատճառ, նշվում էր, թե այս հաստատություն ընդունվածներին այսուհետեւ սնունդ չի տրամադրվելու:

Հայտարարված ժամին ակցիա տեղի չունեցավ: Նարկոլոգիական կենտրոնում բուժվող կանանցից մեկը` Ազնիվ (Արեւիկ) Թորոսյանը, չթաքցրեց, որ ինքն է ահազանգ հնչեցրել, իսկ հետո պարզել է, որ ուտելիք տրամադրվելու է, թյուրիմացություն է եղել ու խնդիրն արդեն կարգավորված է: Բայց, ինչպես ասում են, անկրակ ծուխ չի լինում: Կենտրոնում մեր ստացած տեղեկությունների համադրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ եթե չլիներ կնոջ բարձրացրած աղմուկը, այստեղի «բնակիչները» առնվազն մեկ շաբաթ մնալու էին առանց ուտելիքի:

«Բժիշկներից մեկը եկավ, շատ տխուր ասաց` գեներալ ջան (իմ «կլիչկան», իմիջիայլոց, գեներալ է, ես դա պատահական չեմ ձեռք բերել), ամսի մեկից սնունդ չենք տալու, սպառվում է, ձեր գլխի ճարը տեսեք: Գլխի ճարը ո՞նց տեսնենք: Ասենք` մի թիքա հաց ինձ համար բերում են, ես մենակ չեմ կարող ուտել: Օրինակ` մեր Սեմերջյանը էսօր մի տոննա շոկոլադ է ջեբս լցրել, բոլորին բաժանել եմ: Մենակ ո՞նց ուտեմ: Բայց դե ամեն օր էդ խեղճ տնօրենը հո չի կարող ինձ շոկոլադ հյուրասիրել»,- ասաց տիկին Արեւիկը (այս ոչ անձնագրային անունը նրան ավելի հոգեհարազատ է):

Երբ վերջինս տեղեկացել է սննդի մատակարարումը դադարեցվելու մասին, ընդունելություն է խնդրել տնօրեն Սեմերջյանի մոտ: «Սեմերջյան ջան, ասի, դա արդեն անելու բան չի: Մի հատ պատճառն իմանանք, թե ինչու չեն բավարարում, բա էս ժողովուրդը ո՞նց հաց ուտի»,- փոխանցեց նաեւ մյուս հիվանդներին պաշտպանել ցանկացող կինը` ասելով, որ իր աղջիկը մոտիկ է ապրում եւ կարողանում է իրեն այցելել: «Հեռավոր տեղերից շատ մարդիկ կան: Զիբիլ ստամոքսն էլ իրեն զգացնել է տալիս: Երանի մի հատ հաբ լիներ, մարդ կուլ տար, սովածություն չզգար: Բայց էդ մարդիկ պիտի հաց ուտե՞ն, թե՞ չէ: Էն ոնց ա՞ իրենց խուժանների համար դոլարով կոֆե են եփում, մեզ չի կարելի մի կտոր հաց ուտել: Հենց էդ էլ նկարեք, թող Սերժ Սարգսյանը լսի»,- լրագրողների հետ զրույցում վրդովմունք հայտնեց մասնագիտությամբ բանասեր Ազնիվ Թորոսյանը: Նա ասաց, որ այդ օրը չեն նախաճաշել, բայց տնօրենը խոստացել է, որ շուտով ուտելիքի հարցը կլուծվի:     

Իսկ ընդհանրապես, տիկնոջ խոսքով, եթե սնունդ տրվում է, ապա օրական երեք անգամ եւ դրա որակն ու քանակը գոհացնող են: «Էս կարագ է, սրանից են տալիս: Այ էս իրենց տված պանիրն է, ես իրենց տված պանիրը սիրում չեմ: «Սմետան» են տալիս, «տվորոգ» են տալիս: Էս «սոկն» են իրենք տալիս, հաց` անպայման»,- սառնարանը բացելով եւ մթերքները դուրս բերելով` թվարկեց նա:

«Գեներալից» հետաքրքրվեցինք` Արցախյան պատերազմին մասնակցե՞լ է: «Է~, մասնակցե՞լ... Հը~մ... Բալե´ս, դարդերս իրար մի տուր, էլի, ցավդ տանեմ»,- տխրությամբ պատասխանեց նա: Իսկ հետո ցույց տվեց Արցախի ազատամարտիկների միության անդամատոմսը:

դեռ գին են քննարկում

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը վստահեցրեց, որ հիվանդներին շարունակելու են սնունդ տրամադրել: Ասաց, որ այս ընթացքում մատակարար կազմակերպություն ընտրելու համար մրցույթ է անցկացվել, քանի որ նախորդի պայմանագրի ժամկետը լրացել էր, ու ենթադրություն հայտնեց, որ այդ թեմայով խոսակցություններն էլ թյուրըմբռնումների տեղիք են տվել:

«Մենք ամսի 30-ին անցկացրել ենք մրցույթ: Կենտրոնի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է առողջապահության նախարարությանը, եւ մեր ցանկացած գնում իրականացվում է «Գնումների մասին» օրենքով: Մրցույթին մասնակցում էին երեք կազմակերպություն, եւ ամեն մի կազմակերպությունից մի քանի հոգի եկել էին, ու ես ենթադրում եմ, որ երբ իրենց մեջ խոսակցություններ են եղել, ոչ ճիշտ ինֆորմացիա է տարածվել»,- ասաց տնօրենը:

Հավելեց, որ հաղթողն ընտրվել է, բայց դեռ կան տեխնիկական խնդիրներ, իրավասու մարմինները պետք է հաստատեն մրցույթի արդյունքները, որպեսզի մատակարար կազմակերպությունը սկսի սնունդ ապահովել: Դա, Սեմերջյանի խոսքով, կարող է տեւել 7-10 օր: «Յուրաքանչյուր հիվանդի սննդի համար մենք օրական ծախսում ենք 1950 դրամ: Հիմա հույս ունենք, որ կծախսենք 1800-ի չափ»,- նշեց նա:

Այս հայտարարությունը, սակայն ուշագրավ է այն իմաստով, որ եթե մրցույթը կայացել է, ապա գնի հարցն էլ արդեն պետք է վերջնական լիներ: Օրենքը պահանջում է, որ մրցույթում պետք է հաղթող ճանաչվի նվազագույն գին առաջարկող կազմակերպությունը: Բայց փաստորեն այսօր էլ գինը նվազեցնելու շուրջ բանակցություններ են անցկացվում, իսկ այդ ընթացքում մարդիկ մնում են սոված: Իսկ երբ Պետրոս Սեմերջյանին խնդրեցինք հայտնել, թե որոնք են մրցույթին մասնակցած երեք կազմակերպությունները եւ որ մեկն է հաղթող ճանաչվել, պարզվեց, որ մասնակցել է ընդամենը մեկ կազմակերպություն` «Եղվարդ նեկտար», որն էլ հաղթել է հերթական անգամ:

Այժմ, փաստորեն, քննարկվում է ավելի մատչելի գներով սնունդ ստանալու տարբերակը, եւ մինչ ընդհանուր հայտարարի կգան ու պայմանագիր կկնքվի, նախորդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո բավական ընդմիջում է առաջանում: Նարկոլոգիական կենտրոնի տնօրենը հաստատեց, որ այդտեղ բուժվողներն այդ օրը նախաճաշ չեն ստացել: Ասաց, որ ճաշի համար սննդի ցանցերից մեկից ուտելիք են պատվիրել: Այդպես կվարվեն նաեւ մինչեւ մատակարարը ստանձնի իր գործառույթը:

Հ.Գ. Պետրոս Սեմերջյանի տեղեկացմամբ, կենտրոնն ունի 60 մահճակալ եւ ամեն օր այնտեղ բուժվում է 50-60 մարդ:

Տպել
4800 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը