Ինչպես են բաշխվելու գանձված 1000 դրամները եւ ովքեր են փոխհատուցում ստանալու. մանրամասներ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը գործադիրին ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով սահմանվում է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հարցի տեխնիկական ընթացակարգը: Գործադիրը հավանության արժանացրեց փոխնախարարի ներկայացրած նախագիծը:

Ստորեւ կներկայացնենք այն սխեման, որի համաձայն զոհված զինծառայողի հարազատները եւ վիրավորված զինծառայողը պետք է կարողանան օգտվել այն փոխհատուցումից, որը պետությունն է վճարելու ՀՀ աշխատող քաղաքացիներից ամեն ամիս 1000 դրամ գանձելով (դրոշմանիշային վճար):

Ինչպե՞ս են որոշվում, թե ովքեր են այս ծրագրի շահառուները

Հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում (զոհ կամ վիրավորում) հատուցման գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ այլ շահառուն ներկայացնում է դիմում պաշտպանության նախարարության կամ արտակարգ իրավիճակների նախարարության կամ ազգային անվտանգության ծառայության կամ ոստիկանության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբա­ժանում (Օրինակ՝ ՊՆ-ի սոցապ. ծառայություն): Դիմումը ներկայացվում է համապատասխան այն պետական մարմնին, որտեղ նախկինում ծառայել է հաշմանդամ դարձած, զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողը:

Դիմումի հետ միասին ներկայացվող փաստաթղթերի ցանկը
  1. Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը
  2. մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ
  3. զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը
  4. եւ այլ փաստաթղթեր: (Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ, գտնելով Արա Նազարյանի կողմից ներկայացված նախագիծը)

Այս ամենը ներկայացնելուց հետո պարզվում է, թե ով է հանդիսանում շահառու եւ հատուցման դեպքում, որքան գումար է կազմում փոխհատուցումը: Ստացված դիմումն ու կից փաստաթղթերը, հատուցման դեպքի վերաբերյալ առկա փաստաթղթերը, ինչպես նաև հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող շահառուների անվանացանկը էլեկտրոնային եղանակով ուղարկում է հատուցման հիմնադրամին: Այնուհետեւ կազմվում է գործ եւ փաստաթղթերի բնօրինակները տրվում են դիմումատուներին:

Ժամկետային պարտադիր ծառայության մեջ գնվող կամ զոհված զինծառայողի ծնողը, ամուսինը կամ զավակը կարող են յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց կողմից վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու (ամբողջությամբ կամ մասնակի) պահանջով: Այսինքն՝ կարող են ետ ստանալ իրենց աշխատավարձից կատարված պահումները:

Պետական եկամուտների կողմից հավաքագրված գումարները ինչպե՞ս են բաշխվում շահառուներին

Հարկային մարմինը տվյալ գործատուից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկը ստանալուց եւ տվյալ գործատուի կողմից` աշխատողների համար դրոշմանիշային վճարների (1000 դրամները) գումարը գանձապետական հաշվեհամարին ամբողջությամբ փոխանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում  առանձնացնում է տվյալ գործատուի այն աշխատողների թվաքանակը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ: «1000 դրամներ վճարած» աշխատողների ցուցակը տրամադրում է հատուցման հիմնադրամին:

ՊԵԿ-ը դրոշմանիշային վճարների ամբողջ գումարը վճարելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարական: Այդ հանձնարարականը ստանալու օրվանից հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականում նշված գումարը:

Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից (փետրվարի 3-ից) և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հատուցման գուրմարի չափը

Մահ եւ 1-ին կարգի հաշմանդամություն: Սպա, ենթասպա, շարքային՝ միանվագ 10 մլն դրամ: Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում, համապատասխանաբար՝ 300, 250 եւ 200 հազար դրամ:

2-րդ կարգի հաշմանդամություն: Սպա, ենթասպա, շարքային՝ միանվագ 5 մլն դրամ: Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում, համապատասխանաբար՝ 200, 150 եւ 100 հազար դրամ:

Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: 

Հիշեցնենք, նախորդ տարվա վերջում ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց «1000 դրամներ» անունը կրող նախագիծը: Ըստ նախագծի, ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից 1000-ական դրամներ է պահվում, որը կտրամադրվի 2017 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի պաշտպանության համար զոհված անձանց  ընտանիքի անդամներին եւ վիրավորված զինծառայողներին:

Տպել
10841 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում