Լապշինի շուրջ քաղաքական առեւտրում Հայաստանը տեղ չուներ

08/02/2017 schedule19:32

Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ դեմոնստրատիվ տեղափոխվեց Բաքու: Լապշինը Մինսկում ձերբակալվել էր դեկտեմբերին: Նրա նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել իր պետության սահմաններն անօրինական հատելու մեղադրանքով: Մի քանի անգամ Արցախ այցելելու համար բլոգերը հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում եւ իրավունք չուներ մուտք գործել Ադրբեջան, այնինչ 2016-ին այլ անձնագիր օգտագործելով նա գնացել էր Բաքու:

Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիները տեղյակ են Ադրբեջանի սեւ ցուցակի եւ այդ երկրում անցանկալի անձ դառնալու հետեւանքների մասին: Եւ եթե նրանք, այնուամենայնիվ, մեկնում են Արցախ, նշանակում է առնվազն տեսանելի ապագայում չեն պլանավորում մեկնել Ադրբեջան: Դժվար է ասել, թե ինչ դրդապատճառներ է ունեցել Ալեքսանդր Լապշինը սեւ ցուցակում լինելով հանդերձ Բաքու մեկնելու համար, եւ արդյո՞ք պատկերացրել է, որ կարող է երբեւէ հայտնվել միջազգային մեծ սկանդալի կիզակետում:

Լապշինի գործում խաչվում են միանգամից հինգ պետություն, մեկ տնտեսական եւ մեկ ռազմական միություն, մեկ չճանաչված հանրապետություն, մեկ տարածքային հակամարտություն: Ալեքսանդր Լապշինը միաժամանակ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Բելառուսում Ադրբեջանի խնդրանքով՝ ընդդեմ Հայաստանի: Լապշինի ձերբակալումն ուղղակիորեն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը, դրա արդյունքում առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ-Բելառուս,  ՌԴ-Բելառուս համագործակցության արդյունավետության հարցը, ՀԱՊԿ-ում Հայաստանի եւ Բելառուսի դաշնակցության խնդիրը: Նրա ձերբակալումն ու արտահանձնումը մեծապես կապ ունեն Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ներկայում գոյություն ունեցող չհայտարարված հակամարտության հետ, ինչպես նաեւ այս տարածաշրջանում Իսրայելի հետապնդած որոշակի նպատակների եւ այդ հարցում Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության հետեւանք է:

Աշխարհում ամեն օր տասնյակ մարդիկ խեղումների եւ հետապնդումների են ենթարկվում խոսքի ազատության կամ ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու պատճառով, բայց միայն եզակիներին է բախտ վիճակվում հայտնվել միջազգային մակարդակի խնդիրների եւ հարաբերությունների նման փաթեթի կենտրոնում:

Որքան էլ ցավալի է, Հայաստանն այս փաթեթի ամենաթույլ օղակն է: Լապշինի հետ տեղի ունեցածը մեծ բան չէ վերոնշյալ երկրներից որեւէ մեկի համար, ավելի շուտ քաղաքական առուծախի եւ պայմանավորվածությունների առարկա: Մինչդեռ Հայաստանի համար դա մեծ հարված է, որ ընդգրկում է ինչպես քարոզչական, այնպես էլ դիվանագիտական պարտություն: Անկախ այն բանից, թե ինչպիսին են սույն գործի իրավական հանգամանքները, այսօր ամբողջ աշխարհով լուրը շրջանառվում էր հետեւյալ մեկնաբանությամբ` հայտնի բլոգերն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Հայաստանի ԱԳՆ-ն, Արցախի պետական կառույցներն այսօր պնդում էին, որ Լապշինի գործը հակադարձ նախադեպն է դառնալու: Այսինքն՝ ի հեճուկս սպասվածի, ամբողջ աշխարհից մեծ հոսք է սկսվելու դեպի Արցախ` քաղաքական գործիչներ, արվեստի մարդիկ եւ այլն: Նման վստահ հայտարարությունների համար պետք է նախ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունենալ: Այսինքն՝ համոզված լինել, որ դա միայն հայտարարություն չի մնա, այլ հետեւողականորեն կյանքի կկոչվի: Ցավոք, լավատեսության հիմքեր չկան: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես այդպիսի նպատակ դրվել էր, սակայն մեծ անցուդարձի այդպես էլ ականատես չեղանք:

Այսօր Ազգային Ժողովում պատգամավորներն անկախ կուսակցական պատկանելությունից խստորեն դատապարտում էին կատարվածը: Տարբեր առաջարկներ եղան` սկսած Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունների սրացումից, մինչեւ ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության կասեցմանը: 

Այս քայլերից որեւէ մեկը, սակայն դժվար թե իրականություն դառնա: Եւ ամենաբարձր նոտան, որ ՀՀ-ից կուղղվի Բելառուսին, թերեւս կլինի այսօր Երեւանում այս երկրի դեսապանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան, որին մասնակցում էին նաեւ պատգամավորներ եւ որտեղ հնչում էին «Հեռացիր», «Ազատ, անկախ Արցախ» վարկարկումները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցյալ շաբաթվա իր սկանդալային ասուլիսում պատասխանելով Լապշինի հետ կապված հարցին, խիստ թափանցիկ ակնարկներ արեց: Նա ասաց, որ Լապշինին իրենք կարող էին հանձնել Ռուսաստանի կամ Իսրայելին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը նման ցանկություն չցուցաբերեց, համապատասխան առաջարկություն չարեց: Խոսքը, բնականաբար, այդ քայլի դիմաց Բելառուսին համարժեք որեւէ բան առաջարկելու մասին է: Լուկաշենկոն նաեւ բոլորի մտահոգությունները փարատեց, ասելով, որ Իսրայելն ու Ադրբեջանը չափազանց սերտ հարաբերություններ ունեն եւ եթե դեռ չեն պայմանավորվել, ապա շուտով անպայման կպայմանավորվեն Լապշինի ճակատագրի շուրջ: «Եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մազ անգամ չի պակասի»,- ասաց Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը Լապշինի թեմայով խոսելիս Հայաստանի գոյության մասին անգամ չհիշեց: Այնինչ, եթե բլոգերին Ադրբեջանին չարտահանձնելու դիմաց Հայաստանն էլ որեւէ բան ունենար առաջարկելու եւ սույն քաղաքական առեւտրի պոտենցիալ մասնակից լինել, ապա Լուկաշենկոն նման բացթողում չէր անի:

Իսկ հիմա, եթե նույնիսկ Բելառուսի դեսպանը հետ ուղարկվի եւ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները սառեցվեն, դժվար թե Բելառուսի նախագահը դա նկատի:

Տպել
11973 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)