Տնօրեններից շատերը ողջունեցին քննությունները 11-րդ դասարան տեղափոխելու նախարարի առաջարկը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր հանդիպեց ավագ դպրոցի տնօրենների հետ՝ մասնավորապես քննարկելու, թե ինչ խնդիրներ են առաջացել ավարտական քննությունները մեկ կիսամյակ շուտ անցկացնելու ընթացքում եւ արդյոք ավագ դպրոցների ղեկավարները նպատակահարմար գտնո՞ւմ են, որ հաջորդ տարվանից այդ քննությունները կազմակերպվեն ավելի վաղ:

Այսինքն՝ ոչ թե 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում, ինչպես այս տարի էր, այլ 11-րդ դասարանն ավարտելիս: Խոսքն այն փոփոխության մասին է, ըստ որի՝ շրջանավարտներին իրավունք էր տրվել պարտադիր երեք առարկաների (հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն, մաթեմատիկա) քննությունները ցանկության դեպքում հանձնել սովորականից շուտ, իսկ հաջորդ կիսամյակը տրամադրել իրենց ընտրած առնվազն երեք առարկաների ուսումնասիրությանը:

Երեւանի 118 ավագ դպրոցում հյուրընկալված տնօրենների մեջ կային մարդիկ, որոնք չողջունեցին նախարարի այս նորամուծությունը, բայց հիմնականում տրամադրվածությունն այնպիսին էր, որ իրենք պատրաստ են ավարտական քննությունները տեղափոխել 11-րդ դասարան:

Երեւանի 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն առաջարկում էր վերանայել այս փոփոխությունը՝ նկատելով, որ թեպետ դրանց հիմքում բարեփոխումների ցանկությունն էր, իրականում քննություններն արագացնելն այնքան էլ հաջողված տարբերակ չէ: Տնօրենը հիմնավորեց, որ իր ղեկավարած դպրոցում 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ավարտական քննությունները հանձնել են այն աշակերտները, որոնք արդեն իսկ ընդունվել են Հայաստանում Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարաններ, եւ երկրորդ կիսամյակի համար ընտրել են, իր խոսքով, ձեւական առարկաներ՝ հասարակագիտություն, ֆիզկուլտուրա: Իսկ դպրոցը նրանց մերժելու իրավունք չունի: Արդյունքում ստացվում է, այդ աշակերտները 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում առանձնապես անելիք չունեն: Բացի այդ, ըստ Ռուզաննա Կոստանյանի, ավարտական քննությունները ժամկետից շուտ հանձնելու դեպքում ծրագիրը կիսատ է մնում, ինչքան էլ որ այն կրկնություն է:

Նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին չհամաձայնեց ավագ դպրոցի տնօրենի հետ՝ ընդգծելով, որ քննությունների վախով երեխային դպրոցում պահելը ճիշտ ուղի չէ: Նշեց, որ նախկինում էլ, երբ այդ քննությունները 12-րդ դասարանի վերջում էին, միեւնույն է, որակի խնդիրը լուծված չէր: Հետեւաբար, նախարարի համոզմամբ, պետք է մտածել, թե ինչպես անել, որ դասապրոցեսը հետաքրքիր լինի, երեխան զգա, դպրոցն իրեն ինչ-որ բան է տալիս, ցանկություն ունենա դասերին հաճախել ու սովորել: Ինչ վերաբերում է արդեն բուհ ընդունված լինելուն, նա նկատեց, որ եթե անգամ կենտրոնի այդ դպրոցու նման խնդիրը մեծ տարածում ունի, նշված համալսարններ դիմում են ընդամենը դիմորդների մոտ 2 տոկոսը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Արշակյանը ներկայացրեց նախորդ տարվա ավարտական քննությունների արդյունքները՝ թվերի տեսքով, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Նա ասաց, որ այս տարի շրջանավարտների թիվը 19 հազար 598-ն է: Ավարտական քննությունները նախորդ տարվա վերջին հանձնելու համար դիմել է 11 հազար 121 սովորող, որոնց մոտ 2 տոկոսն, ի դեպ, այդ քննություններին չի մասնակցել:

Իսկ երեք առարկաներից միջին գնահատականը հետեւյալն է. Հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 13.51, հայոց պատմություն առարկայից՝ 14.12, իսկ մաթեմատիկայից՝ 13.59: Դա, ըստ վարչության պետի, նորմալ արդյունք է: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, որը նույնպես մասնակցում էր հանդիպմանը, կասկած հայտնեց այդ գնահատականների օբյեկտիվության վերաբերյալ: Եվ այստեղ էր, որ մթնոլորտը շիկացավ:

Ղուկասյանն իր կարծիքը հիմնավորելով նշեց, թե արագացված քննություններ հանձնելու ցանկություն վստահաբար հայտնել են թույլ սովորողները, ու այդ պարագայում նման միջին գնահատականները չափազանցված են: «Ցանկացածին կարող եք բարձր գնահատակն նշանակել եւ ուզում եք արդյունքի՞ հասնել»,- ասաց նա:

Տնօրեններից շատերին նրա խոսքերը վիրավորեցին: Նրանք հակառակը պնդեցին, նաեւ հակադարձեցին, որ դեկտեմբերի վերջին քննություններ հանձնել են ոչ թե թույլ աշակետները, այլ նրանք, որոնք լավ են սովորում ու վաղօրոք քննություն հանձնելով՝ որոշել են հաջորդ կիսամյակի ընթացքում նախապատրաստվել բուհ ընդունվելու համար անհրաժեշտ միասնական քննություններին:

Եղան նաեւ նորայր Ղուկասյանի հետ համաձայնողներ. «Գնահատականները շատ օբյեկտիվ լինելու դեպքում բոլորովին այլ պատկեր կլիներ»: Հետո Լեւոն Մկրտչյանն ասաց, որ նախարարությունն ինքն է խնդրել, որ այդ փորձնական քննությունների դեպքում մոտեցումները շատ խիստ չլինեն:

Նրա խոսքում նաեւ կարմի թելի պես անցնում էր այն միտքը, որ 12-ամյա կրթությունն այլընտրանք չունի, որ ուղղակի այն պետք է բովանդակությամբ հագեցնել, ինչը եւ ձգտում են անել: Որպես կարեւոր հանգամանք նշեց, որ նաեւ Ռուսաստանն է միացել Բոլոնյան գործընթացին: Ու հասկացանք. իսկապես որ՝ մենք ուր ենք գնալու առանց Ռուսաստանի:

Ավագ դպրոցների տնօրենների հետ այս հանդիպման ընթացքում իհարկե վերջնական եզրակացություն չեղավ՝ պե՞տք է ավարտական քննությունները տեղափոխել 11-րդ դասարան: Որոշվեց այլ քննարկումներ եւս անցկացնել: «Այս մեկ ամսվա ընթացքում ինչքան այսպիսի թեմաներ քննարկենք, այնքան հեռու կլինեք ընտրություններից, ձեզ վրա ճնշումներ քիչ կլինեն»,- ասաց նախարարը:

Տպել
9356 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն