Քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի եւ վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին եւ կատարողականների որակին՝ հանձնարարելով պահպանել աշխատանքային կարգապահությունը:

«Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ գերատեսչությունների ներկայացված ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը հետաքրքրվել է այս ուղղությամբ արվող քայլերից՝ ծրագրերի մեկնարկի ժամկետից, գործընկերների հետ համագործակցությունից, ֆինանսական աղբյուրների հստակեցումից եւ այլն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել հետեւողական աշխատանքը եւ ամենօրյա վերահսկողության տակ պահել այս հարցը»,-նշված է հաղորդագրությունում:

ՀՀ գյուղատնտեսության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները զեկուցել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքի մասին: Ներկայացվել են առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները:

«Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները եւ ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով եւ արդյունքով»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձեւաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:

Հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը եւս մեկ անգամ կարեւորել է կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը՝ հորդորելով լինել ակտիվ:

Տպել
2266 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ