«Հաց բերողին» աջակցող պարտիզանական շարժո՞ւմ է սկսվել, գուցե նրան գողանալո՞ւ են

27/02/2017 schedule19:32

Արդեն 17 օր «Հաց բերողը» հացադուլի մեջ է: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հանրության բավական ստվար զանգված ոտքի էր կանգնել` երկրում իշխանություն փոփոխելու եւ արդարություն հաստատելու համար: Խորենացի փողոցը գիշեր ցերեկ փակ էր ցուցարարներով, հնչում էին կոչեր` սկսած գործը մինչեւ վերջ հասցնելու, Բաղրամյանը գրավելու, պարտիզանական շարժում սկսելու եւ նմանատիպ այլ վճռական քայլեր ձեռնարկելու մասին:

Այդ ընթացքում պարզվեց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները սովորական հացի խնդիր ունեն, որովհետեւ իշխանությունները չեն կատարում պայմանավորվածությունները եւ նրանց սնունդ չեն մատակարարում: Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի ժամանակ դիրքեր հաց տանելու ժամանակ վիրավորված, 1996 թվականից «Վերնիսաժում» իր փայտե աշխատանքների վաճառքով հաց վաստակող Արթուր Սարգսյանը, համարելով, որ ՊՊԾ գնդի գրավումը նույնպես ազատամարտ է, բոլորին հայտնի ճանապարհով հաց հասցրեց նաեւ այս «դիրքեր»:

Դարձավ հերոս` երգեր գրվեցին նրա մասին, նրա նկարով շապիկներ թողարկվեցին: Ձերբակալությունից հետո, կանանց մասնակցությամբ մի քանի անգամ ակցիաներ եղան հաշվի առնելով առողջական վիճակը նրան ազատելու պահանջով: Հետո նրան բաց  թողեցին, հետո կրկին կալանավորեցին, եւ վերջին 17 օրը Արթուր Սարգսյանը, ի նշան բողոքի իրեն կրկին կալանավորելու որոշման դեմ, գտնվում է հացադուլի մեջ:

Հնարավոր է իհարկե, որ պարտիզանական շարժում է սկսվել, ի աջակցություն «Հաց բերողի», կամ գուցե ինչ-որ խմբեր ներկայում մշակում են «Դատապարտյալների հիվանդանոց»-ից Արթուր Սարգսյանին գողանալու հատուկ գործողության պլանը, բայց ավելի պարզ եւ հրապարակային աջակցություն եւ մտահոգություն կարծես`չի նկատվում:

3 օր առաջ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք բոլորս Պիղատո՞ս ենք
Արթուր Սարգսյանն այն հազվագյուտ դեմքերից է, ով իր կենդանության շրջանում առասպել է դարձել: «Հաց բերող» կերպարը երկար կթևածի հայերենում: Բայց «Հաց բերող» մարդն այս պահին ձերբակալված մարդ է, ով բանտում մահվան դեմ կռիվ է տալիս կյանքի գնով...իշխանությունների ընթացքին անհամատեղելի է համեստ «հաց բերող» կերպարի մասնակի ազատությունը... Արթուր Սարգսյանը պիտի վերանա, որպեսզի «հասարակության միակ շարժիչը մասնավոր շահն է» արժեքը հաղթի: Եվ մենք բոլորս Պիղատոսի նման ձեռքներս լվանում ենք իշխանության այս կարծր հանգույցը քանդելուց, ես էլ, դու էլ, նա էլ...»:

Երեկ Հրանուշ Խառատյանը մեկ այլ քայլ արեց. նա ֆեյսբուքյան էջում հրապարակեց իշխանական վերնախավին ուղղված բաց նամակի տեքստ` խնդրելով ֆեյսբուքյան ընկերներին միանալ եւ տարածել այն: «Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ կալանքի տակ է առնված: Մի շարք հիվանդություններ ունեցող Արթուր Սարգսյանը, որքան հայտնի է հանրությանը, հասարակության համար վտանգ չի ներկայացնում, ձերբակալության պատճառ հանդիսացած նրա արարքը՝ 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդում փակված ապստամբներին ուտելիք տանելը, ինչը առիթ է հանդիսացել նրան «Հաց բերող» անվանելու, եթե նույնիսկ իրավական նորմերի շրջանցում է (?), որակապես մարդասիրական արարք է եղել, որի ընթացքում վտանգի է ենթարկվել միայն նրա սեփական կյանքն ու առանց այն էլ վատ առողջությունը...Խնդրում, առաջարկում, կոչ ենք անում հասարակության լայն շրջանակներին հուզող այս կոնկրետ դեպքում մարդասիրություն ցուցաբերել, ազատել Արթուր Սարգսյանին կալանքից, հնարավորություն տալ նրան ապրելու իր տանը և գուցե նաև արդարադատության իրացմանը նպաստելու»,-ասված է նամակում:

Նամակին ֆեյսբուքում միացողներ իհարկե գտնվեցին: Ավելին, այսօր Ազգային ժողովի 26 պատգամավոր ստորագրեց Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ, որով հանդես են գալիս անձնական երաշխավորությամբ եւ միջնորդում են փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը:

Թե ինչպես կվարվի իշխանությունը «Հաց բերողի» հետ, չենք կարող ասել` կփոխի՞ խափանման միջոցը, թե՞ սառնասրտորեն կշարունակի հետեւել` ինչպես է նա ուժասպառ լինում: Դա առաջիկա օրերին կերեւա: Բայց որ հասարակությունն արդեն 17 օր սառնասրտորեն հետեւում է իր հերոսի հոգեկան եւ ֆիզիկական տանջանքներին, փաստ է:

Եւ այնուամենայնիվ պետք չէ հասարակությանը մեղադրել անտարբերության մեջ: Վստահ ենք` եթե վաղն իսկ հանուն արդարության, մարդու իրավունքների եւ այլ բարձր արժեքների պայքարի նոր օջախ բացվի Երեւանի որեւէ կետում, րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ կհավաքվեն այնտեղ: Հարթակում էլ մտավորական հայտնի դեմքերի, քաղաքական ուժերի միջեւ թեժ պայքար կգնա, թե ով պետք է առաջնորդի շարժումը: Բնականաբար բարձր արժեքների համար պայքարում տարբեր մարդկանց անձնական սխրանքներն ու զոհողությունները աննկատ չեն մնա` կգնհատվեն հավուր պատշաճի: 

Տպել
5483 դիտում

Նախկին պաշտոնյաներն ապօրինաբար օտարել են Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից տարածքները․ ոստիկանություն

Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն․ նախարարը՝ գերմանացի գործարարներին

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ

85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ