Ընտրացուցակներում 268 հազար հավելյալ ընտրող կա

28/02/2017 schedule20:15

Չնայած տարեցտարի արձանագրվող բնակչության արտահոսքին եւ ծնելիության նվազմանը, Հայաստանում արձանագրվում է ընտրողների թվաքանակի աճ: Ի՞նչն է պատճառն այս հակասության:

ՀՀ ԿԸՀ 2016թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 2մլն 564 հազար ընտրող: 2017թ. հունվարի 1-ի ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալներով՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար մարդ: Ընդհանրապես բնակչության թվաքանակի հաշվարկներում պետք է տարբերակել երկու մոտեցումներ: Բնակչության ընթացիկ թվաքանակի հաշիվը տարվում է ըստ մշտական բնակչության, թեեւ մարդահամարների ժամանակ տարբերակվում է երկու մոտեցում՝ մշտական եւ առկա:  2011թ. ՀՀ մարդահամարի տվյալներով մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 3 մլն 18 հազար մարդ, իսկ առկան՝ 2 մլն 780 հազար մարդ: Այսինքն, եթե քաղաքացին բացակայում է հանրապետությունից 1 տարի եւ ավելի ժամանակահատվածում, սակայն դուրս չի եկել գրանցումից, ապա նա հաշվարկվում է մշտական բնակչության հաշվեկշռում: Եվ, բնականաբար, նա մեխանիկորեն հայտնվում է ընտրացուցակներում: Սակայն հարցն այստեղ ամենեւին էլ առկա եւ մշտական բնակչության թվաքանակի տարբերությունը չէ, այլ այն, թե ինչպես է մշտական բնակչության թվաքանակով հաշվարկված ընտրություն ունեցողների թիվն այսպես շատ: Եվ դա պարզելու համար պետք է անդրադառնալ ՀՀ բնակչության սեռատարիքային կազմին:

2016թ. ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրատարակված «Հայաստանի վիճակագրական տարեգրքի» տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության 1-5 տարեկանների խմբում երեխաների թիվը կազմել է 209 հազար 500, 6-10 տարեկաններինը՝ 204 հազար 800, 11-15 տարեկաններինը՝ 175 հազար 500, իսկ 16-17 տարիքային խմբում առկա է եղել 59 հազար 900 մարդ: Եթե սրան հավելենք 2016թ. նորածինների թվաքանակը՝ 40 հազար 638 երեխա, ապա ստացվում է, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մինչեւ 17 տարեկանների, այսինքն ընտրության իրավունք չունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է մոտ 690 հազար մարդ:

Եվ ստացվում է, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունեցողների թիվն ամենեւին էլ 2 մլն 564 հազար չէ, այլ ավելի քիչ՝ 2 մլն 296 հազար մարդ, իսկ տարբերությունը՝ 268 հազար հավելյալ ընտրող ընտրացուցակներում:

Արտակ Մարկոսյան
պ.գ.թ. ժողովրդագետ

Տպել
5283 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է