Ալեգրովայի ելույթից օրեր առաջ համերգի քիչ տոմսեր էին վաճառվել (լուսանկար)

01/03/2017 schedule14:02

Այն պահից, երբ հայտարարվեց, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան մարտի 5-ին համերգ է տալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կես կատակ-կես լուրջ խոսակցություններ տարածվեցին՝ թե միեւնույն է այն տեղի չի ունենալու: Կանխագուշակումներն իրականացան: Ելույթից 1 շաբաթ առաջ երգչուհին իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ համերգը չեղարկվում է տեխնիկական խնդիրների պատճառով:

Հնարավոր է, սակայն, որ համերգի չեղարկման գլխավոր պատճառը ոչ թե տեխնիկական խնդիրներն են, այլ այն, որ մարդիկ քիչ էին հետաքրքրված դրանով: Տոմսերի օնլայն վաճառքով զբաղվող Toms.am կայքի այս գծապատկերի վրա կարելի է տեսնել, որ փետրվարի 21-ի դրությամբ չվաճառված տոմսերի քանակն անհամեմատ գերազանցում է վաճառավածների քանակը (լուսանկարի վրա գունավոր կետերը չվաճառված տոսմերն են):

Ինքը՝ երգչուհին, հայ հանդիսատեսին սիրով հրավիրում էր իր ելույթին: Համերգից մոտ 1 ամիս առաջ՝ այս տարվա փետրվարիին, նա տեսաուղերձով դիմել էր այստեղի իր լսարանին:

«Թանկագի՛ն ընկերներ, շատ ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարտի 5-ին կայանալիք իմ հոբելյանական համերգին, որի խորագիրն է «Մոնո»: Ինձ համար Երեւան գալը միշտ յուրահատուկ է: Ձեր ջերմությունն ինձ մեծ լիցքեր է տալիս, դա հիանալի զգացողություն է, ինչի համար նախապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ վստահ եմ, որ մարտի 5-ին մենք յուրահատում հանդիպում ենք ունենալու»,- ասում է նա տեսանյութում:

Հայկական կողմը՝ կազմակերպիչ «Ֆորպոստարտ փրոդաշընը», համերգի չեղարկման կապակցությամբ մեկնաբանություններ դեռ չի տվել: Կազմակերպությունը միայն հայտարարել է, որ տոմսերը կարող են վերադարձվել այն տոմսարկղեր, որտեղից գնվել են:

Տոմսերն արժեին 6-ից 120 հազար դրամ: Armtimes.com-ի հետ զրույցում Toms.am-ից նշեցին, որ իրենցից տոմսեր գնած պատվիրատուները կարող են ետ ստանալ իրենց գումարը, պարզապես այս օրերին իրենք սպասում են, որ կազմակերպիչները իրենց ետ ուղարկեն վաճառված տոմսերից ստացված հասույթը: Tomsarkgh.am-ից էլ տեղեկացրին, որ իրենք կապ են հաստատում գնորդների հետ, եւ շուտով առաքիչները կմոտենան հաճախորդներին եւ կվերադարձնեն գումարը:

Մարդկանց նախնական թերահավատությունը Ալեգրովայի համերգի հետ կապված պատահական չէր: Առաջին անգամը չէ, որ նրա համերգը Երեւանում անցնում է միջադեպերով: Նրա վերջին հանդիպումը հայ հանդիսատեսի հետ տեղի ունեցավ 2015 թվականի մայիսի 23-ին, բայց 2 անգամ հետաձգելուց հետո: Համերգը պետք է կայանար մարտի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ օրը երգչուհին հայտարարեց, որ բեմ դուրս չի գա, համերգից ժամեր առաջ, երբ մարդիկ արդեն մարզահամերգային համալիր էին գնում: Երգչուհին հաղորդագրություն տարածեց, որ վատառողջ է եւ չի կարող երգել: Նրա խոսքերը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեցին Երեւանում նրան բուժող բժիշկները եւ այն հյուրանոցի աշխատակիցները, որտեղ նա կանգ էր առել:

Համերգի կազմակերպիչները խոստացան, որ Ալեգրովան կրկին Երեւան կգա ուղիղ 1 ամիս անց՝ ապրիլի 6-ին, սակայն այդ ամսաթիվը նույնպես հետաձգվեց: Կազմակերպիչները նշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված այդ շրջանում միջոցառումներ պետք է տեղի ունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ նպատակահարմար է համերգը տեղափոխել մայիս ամիս: Ի վերջո այն կայացավ մայիսի 23-ին, իսկ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ երգչուհին ցանկանում է Երեւան վերադառնալ 2017 թվականի մարտի 5-ին:

Տպել
2089 դիտում

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը