Ելք կա․ վստահ է «ԵԼՔ» դաշինքը՝ մեկնարկելով նախընտրական պայքարը

«ԵԼՔ» դաշինքի անդամներն այսօր միանգամից մի քանի միջոցառումներով մեկնարկեցին քարոզարշավը, իսկ արդեն երեկոյան Երեւանում ներկայացրեցին նախընտրական ծրագիրն ու իրականացրեցին դրամահավաք։

«Հայաստանի ամենաթարմ քաղաքական նորությունն այն է, որ ելք կա, - քարոզարշավի պաշտոնական մեկնարկին հայտարարեց «Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,-Շատ է քննարկվում այն հարցը, թե ո՞վ է մեր մրցակիցը, ես այսօր այստեղ բարձր ու հստակ հայտարարում եմ՝ մեր մրցակիցը եւ հակառակորդը այն հուսահատությունն է, որ համակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք եկել ենք հաղթելու հուսահատությանը»։

«ԵԼՔ»-ն ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները՝ հատուկ աշխատավարձով։

«Քաղաքացիները նախապես տեղյակ կլինեն՝ որտեղ, երբ եւ ինչպես մոբիլիզացվել: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա իրեն կցված զենք եւ կկարողանա արագ արձագանքել՝ անհրաժեշտության դեպքում»,-ներկայացնելով դաշինքի ծրագիրը՝ ասաց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ դաշինքը սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ խոստանում է սկսել բանակցություններ՝ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու համար։

Ըստ ծրագրի՝ դաշինքը խոստանում է նաեւ պայքարել կոռուպցիայի դեմ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմին արգելել անդամակցել որեւէ կուսակցության, կրկնապատկել առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները եւ այլն։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների:

Ավելի վաղ «ԵԼՔ» դաշինքի անդամները Երեւանի Արաբկիր համայնքում շերեփներով երթ էին անցկացրել ու քաղաքացիներին ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագիրը։

«Մեր երթն անվանել ենք «Երկաթե շերեփներով» երթ, որն ունի հստակ ձեւակերպված գաղափար։ 21-րդ դարի շերեփը պետք է լինի երկաթե, իսկ երկաթե շերեփն ուժեղ պետությունն է, այն պետությունը, որը գրավիչ է սեփական քաղաքացու համար, այն պետությունը, որի հետ սեփական ապագան կկարողանան կապել հասարակության տարբեր սոցիալական եւ տարիքային խմբեր։ Ապրիլի 2-ին մենք ընտրություն ենք կատարելու երկու Հայաստանների՝ թղթե շերեփի եւ երկաթե շերեփի Հայաստանների միջեւ։ Մենք եկել ենք ասելու, որ ելքը երկաթե շերեփի մեջ է»,-հայտարարեց թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքի թեկնածու Հայկ Կոնջորյանը։

«ԵԼՔ» դաշինքի անդամները նաեւ ավտոերթեր էին կազմակերպել Լոռու մարզի մի քանի քաղաքներում։

Տպել
4450 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել