Սա երազանքի իրականացում է. բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան

10/03/2017 schedule17:34

Հայաստանի բադմինթոնի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը հմտությունները կատարելագործելու լուրջ հնարավորություն է ստացել: Նա հրավիրվել է՝ մասնակցելու Բադմինթոնի եվրոպական համադաշնության «Centre of Excellence» ծրագրի շրջանակներում Դանիայի Հոլբեկ քաղաքում մայիսի 1-5-ն անցկացվող հերթական միջազգային հավաքին: Լիլիթը մասնակցել էր նաեւ 2016 թ. դեկտեմբերի կայացած ծրագրի 1-ին հավաքին: Մինչեւ այս տարվա մայիս եւս 2 հավաք պետք է անցկացվեր, որի արդյունքում պետք է ընտրվեին այն 24 մարզիկները (16 տղա, 8 աղջիկ), որոնք Հոլբեկում սեպտեմբերից պետք է համատեղ պատրաստվեն Տոկիո 2020-ին, սակայն Լիլիթին նախատեսվածից շուտ հայտնել են, որ նա այդ 24-ի թվում է:  

«Սա երազանքի իրականացում է: Ընտրվել եմ ոչ միայն որպես մայիսին կայանալիք հավաքի մասնակից, այլեւ կենտրոնի անդամ: 2017 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2020 թ. մնալու եմ ու մարզվեմ Հոլբեկում: Սա ինձ համար շատ մեծ նվեր է: Ես ու հայրիկս (խմբ. նաեւ մարզիչը) շատ ենք սպասել այսպիսի հնարավորության: Այնտեղ մարզումների պրոֆեսիոնալ պայմաններ կան: Օրական 2 մարզում ենք ունենալու: Այսինքն՝ այնտեղ մարզվելն ինձ 2019 թ. Եվրոպական օլիմպիական խաղերի եւ 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու հնարավորություն կտա»,- ասաց նա:

Մայիսին կայանալիք հավաքի ընթացքում արդեն ընտրված մարզիկները ծանոթանալու են իրենց մարզչի հետ եւ մարզման պայմաններին: Դեռ բոլոր մարզիկները չէ, որ ընտրված են: Մի մասն ընտրվելու է մայիսին: Ընտրելիս հաշվի են առնում բադմինթոնիստի պոտենցիալը, այն պայմանները, որոնցում նա մարզվում է իր երկրում, եւ հավաքի համար վճարելու հնարավորությունները: Այս շրջանում Լիլիթը հովանավորներ է փնտրում, որպեսզի կարողանա հոգալ ծախսերը:

«Դա ամենամեծ խնդիրն է։ Դեռ հովանավորներ ենք փնտրում։ Մի քանի առաջարկներ կան, դեռ սպասում ենք։ Կոնֆեդերացիան վարձի մասնակի փոխհատուցում է տալիս՝ առաջին չորս ամիսների ընթացքում այնտեղ մնալը կլինի նրանց հաշվին։ 1 տարի այնտեղ մնալը 6000 եվրո է՝ չհաշված մրցաշարերի գնալը, այսինքն՝ ընդհանուր մոտ 10.000 եվրո։ Դիմում ենք հայկական կազմակերպությունների: Հույսեր կան հիմնականում արտասահմանում բնակվող հայերից, որոնք ծանոթ են այդ համակարգին, որ, երբ կազմակերպությունը հովանավորում է մարզիկին, մարզիկն էլ իր հերթին ամենուրեք գովազդում է իրենց ապրանքը»,- ասաց նա:

Լիլիթ Պողոսյանը հրավիրվել է նաեւ ապրիլի 25-30-ը Դանիայի Քոլդինգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնության, որին մասնակցելու են 48 մարզուհի: Այս շրջանում Լիլիթը նախապատրաստվում է այդ մրցաշարին, ինտենսիվ մարզումներ է անցկացնում օրը 2 անգամ, հատկապես աշխատում է նախորդ մրցաշարերում թույլ տված սխալների վրա: Եվրոպայի առաջնությունում մրցելու է աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մասնակիցների դեմ, փորձելու է հնարավորինս լավ հանդես գալ եւ հասնել առնվազն 1/16 եզրափակիչ:

Տպել
2419 դիտում

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել