Եվրոպայի արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյան. լարված էր, եւ ուժեղ մրցակիցներ կային

13/03/2017 schedule17:33

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանի առաջին մասնակցությունը Եվրոպայի մեծահասակների առաջնությանը հաջող ստացվեց: Մարտի 6-ից 12-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած մրցաշարում 10 մ վազող թիրախ մրցաձեւում նա նվաճեց արծաթե մեդալ՝ առաջին տեղը զիջելով ուկրաինացի Գալինա Ավրամենկոյին: Armtimes.com-ի հետ զրույցում Լիլիթը նշեց, որ պայքարը լարված էր:

«Առաջին անգամ էի հանդես գալիս Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, լարվածությունը մեծ էր, եւ ուժեղ մրցակիցներ կային, դժվար էր, բայց ոչ անհնար: Հնարավորինս հավաքված պետք է լինես, հատկապես, եթե հրաձիգ ես: Եթե եկել ես պայքարելու, անհնար ոչինչ չկա»,- ասաց նա:

Կանանց վազող թիրախ խառը վազք մրցաձեւում էլ Լիլիթ Մկրտչյանը գրավեց 7-րդ տեղը: Մարզուհին դեռ չգիտի՝ հաջորդը որ մրցաշարին է մասնակցելու: Եվրոպայի առաջնությունից հետո մարզվելու է, մինչեւ պարզ դառնա, թե որտեղ է հանդես գալու:

Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկած հայ մարզիկներից է նաեւ Զավեն Իգիթյանը, թեեւ նա մեդալ չնվաճեց: Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում զբաղեցրեց 4-րդ տեղը: Իր ելույթից մարզիկը դժգոհ է, քանի որ կարծում է, որ կարող էր մրցանակային տեղ զբաղեցնել:

«Պատրաստ էի ավելիին: Խանգարող հանգամանքներ չկային, լարվածության պատճառով չկարողացա պայքարի մեջ մնալ»,- ասաց նա:

Այս մրցաձեւում Հայաստանը ներկայացնում էր եւս մեկ մարզիկ՝ Բենիկ Խլղաթյանը, որը զբաղեցրեց 22-րդ տեղը: Չեմպիոն դարձավ ռուս Անտոն Արիստարխովը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացրին եւս 12 մարզիկներ: 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում Սուրեն Բերյանը զբաղեցրեց 24-րդ, Քրիստիան Լաուերը՝ 61-րդ, Հրաչ Բաբայանը՝ 62-րդ տեղը: Թիմային պայքարում այս եռյակը դարձավ 15-րդը: 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Նորայր Առաքելյանը զբաղեցրեց 64-րդ տեղը:

Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում Նարեկ Ադամյանը գրավեց 31-րդ, Հայկ Բաբայանը՝ 45-րդ, Վրեժ Թորոսյանը՝ 52-րդ տեղը: Թիմային պայքարում նրանք զբաղեցրին 14-րդ տեղը: 10 մ վազող թիրախ մրցաձեւում Հովհաննես Խաչատրյանը գրավեց 13-րդ տեղը: Վազող թիրախ խառը վազք մրցաձեւում էլ Հովհաննեսը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Կանանց մեծահասակների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Էլմիրա Կարապետյանը զբաղեցրեց 19-րդ տեղը: Երիտասարդների պայքարում, Ալլա Պողոսյանը 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում զբաղեցրեց 37-րդ տեղը:

10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Էլմիրա Կարապետյան-Նորայր Առաքելյան զույգը պայքարն ավարտեց 18-րդ տեղում: Երիտասարդների պայքարում, իսկ 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում Ալլա Պողոսյան-Հայկ Բաբայան զույգը զբաղեցրեց 16-րդ տեղը:

Տպել
1640 դիտում

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել