Երևան
14 °C
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը այսօր իր շարունակությունն է ունեցել. փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ. հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել դանակահարություն, կան վիրավորներ:
armtimes.com-ի թղթակիցը Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնում է, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած կրակոցների ու դանակահարության հետեւանքով այդ բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Նրանք ազգականներ են:
Էրեբունի ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2000 թվականին ծնված Արայիկ Մելքոնյանը նախաբազկի կոտրվածք է ստացել, նրան ցավազրկել են: 17-ամյա երիտասարդն այս պահին արդեն հիվանդասենյակում է:
Մյուս վիրավորը՝ 1990 թվականին Արայիկ Մելքոնյանը, ձախ ոտքի հրազենային թափանցիկ վնասվածք է ստացել, ինչպես նաեւ գլխի պատռված վերքեր: Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, համապատասխան հետազոտություններ են իրականցվում:
Ինչ վերաբերում է երրորդ վիրավորին՝ 1964 թվականին ծնված Մելիք Մելքոնյանին, վերջինս ունի կտրած-ծակած վերքեր մեջքի շրջանում:
Էրեբունի ԲԿ տնօրենի խոսքով՝ 3 վիրավորների վիճակն էլ կայուն է, նրանք գիտակցություն ունեն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունից այսօր հայտնել էին, որ վիճաբանությունը սկսվել է գյուղի դպրոցում՝ դպրոցականների միջեւ, այնուհետեւ շարունակվել մեծերի մասնակցությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՕՐՕ դաշինքի համակրի դպրոցական երեխան հայհոյել է համայնքի ղեկավարի բարեկամին (դպրոցական): Ինչից հետո նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է արդեն դպրոցի բակում, վիճաբանության մասին իմացել են ՕՐՕ դաշինքի համակիրն ու գյուղապետի բարեկամը եւ շտապել դպրոց: Դպրոցի բակում արդեն վիճաբանությունը շարունակվել է ՕՐՕ դաշինքի համակիրների եւ գյուղապետի բարեկամների միջեւ: Գյուղապետի բարեկամներից մեկի ձեռքին եղել է ինքնաձիգ, որը վնասազերծելու պահին էլ հնչել են կրակոցները:
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել
Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան
Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան
Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)
Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը
15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)
Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ
Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան
Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր
Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները
Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով
Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան
«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)
Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն
Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները
Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել
Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել
Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին
Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին
Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
© 2024 Հայկական ժամանակ