Իրականությունը Լիսաբոնի մասին

26/06/2010 schedule09:43

...Նախ, Լիսաբոնի գագաթնաժողովը այնպես է ներկայացվում, կարծես՝ եվրոպական 53 երկրների, նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի նախագահներն ու վարչապետները հավաքվել էին լոկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քննարկելու համար: Ո՛չ: Որքան էլ ոմանց համար դա դժվարամարս լինի՝ չնայած մեր հինավուրց պատմությանը, Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու, քաղաքակրթության օրրանը լինելու փաստին, ի հեճուկս Արարատի, Նոյի եւ Տիգրան Մեծի՝ եվրոպական պետությունների լիդերները Լիսաբոնում հավաքվել էին ընդամենը քննարկելու 21-րդ դարում Եվրոպայի անվտանգության հայեցակարգը: Ուստի առաջին եւ կարեւորագույն փաստաթուղթը, որ միաձայն ընդունվել է գագաթնաժողովի կողմից, այդպես էլ վերնագրված է. «Լիսաբոնի Հռչակագիրը 21-րդ դարում Եվրոպայի համընդհանուր եւ համապարփակ անվտանգության մոդելի մասին»: Այս Հռչակագիրն ընդունվեց ԵԱՀԿ-ի անդամ երկրների միջեւ ընթացող տարիների բազմակողմ ու լարված բանակցությունների արդյունքում: Երկրորդ փաստաթուղթը, որ վերնագրված է «Լիսաբոնի գագաթնաժողովի Հռչակագիր», ընդհանուր գնահատականներ է տալիս ԵԱՀԿ-ի ողջ տարածքում տիրող իրավիճակին: Ահավասիկ այս Հռչակագրի տասնյակ պարբերություններից մեկում՝ 20-րդում, նախատեսվում էր անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Հայաստանը եւ Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ պարբերության ձեւակերպումների շուրջ, եւ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին սպառնաց, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե քվեարկության դրվի չհամաձայնեցված որեւէ ձեւակերպում: Ուստի Լեռնային Ղարաբաղին վերաբերող պարբերությունն առհասարակ հանվեց Հռչակագրի տեքստից: Անհրաժեշտ է նկատել, որ գագաթնաժողովի նախապատրաստման ողջ պատասխանատվությունը դրված էր արտգործնախարարի տեղակալ Վարդան Օսկանյանի վրա, որը ընդհուպ մինչեւ գագաթնաժողովի սկսվելը գրավոր զեկուցում էր Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը, թե բանակցություններն ընթանում են բնականոն հունով, եւ բացառվում է մեզ համար անբարենպաստ որեւէ անակնկալ: (Ի դեպ, Ադրբեջանը ներկայացնում էր Օսկանյանի վիզավի Թոֆիկ Զուլֆուգարովը): Սակայն Լիսաբոն ժամանած ՀՀ պատվիրակությանը ներկայացվեց մի ձեւակերպում, որը սկզբունքորեն անընդունելի էր մեզ համար: Այս իրավիճակի պատճառը գագաթնաժողովին նախորդող օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի հիմնական բանագնացների ցուցաբերած անձեռնհասությունն էր: Սա, թերեւս, քաջ գիտակցում էր Վ. Օսկանյանը, որը հենց գագաթնաժողովի ժամանակ խնդրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից, իր իսկ խոսքերով՝ «բանակցությունները տապալելու համար»: Սակայն ՀՀ նախագահը թույլատրեց Օսկանյանին շարունակելու իր գործունեությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը լիովին տիրապետում է իրավիճակին եւ վստահ է, որ իր փաստարկները գերակշռելու են ԵԱՀԿ-ի դեմքը փրկելուն ուղղված վաղանցիկ նկատառումներին: Մանավանդ, որ որոշումներն ընդունվում են բարձր քաղաքական մակարդակում: Հավանաբար, սեփական մեղքի եւ Նախագահից ներողամտության արժանանալու բարդույթներն են պատճառը, որ այսօր Օսկանյանը ամենաբարձրաձայնն է քննադատում Լիսաբոնը: Ինչեւէ, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Ֆլավիո Կոտին, Հռչակագիրն ամբողջությամբ ընդունվելուց անմիջապես հետո, փորձեց, այնուամենայնիվ, մի հայտարարություն ներկայացնել, որը հիմնվում էր երեք սկզբունքների վրա. Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում (ա), Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում (բ), Լեռնային Ղարաբաղի եւ նրա ողջ բնակչության անվտանգության երաշխավորում (գ): Ի պատասխան՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, օգտվելով վետոյի իրավունքից, դեմ քվեարկեց այդ հայտարարությանը՝ թույլ չտալով դրա ընդունումը գագաթնաժողովի կողմից: Մեր փաստարկներն էին. ա. հայտարարությունը չի արտացոլում ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) կողմից հաստատված՝ բանակցությունների միջոցով քաղաքական համաձայնության հասնելու Մինսկի խմբի մանդատի ոգուն եւ տառին: ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, որն ուղիղ բանակցությունների առարկա է, դեռեւս իր լուծումը չի ստացել, բ. հայտարարությունը կանխորոշում է ԼՂ-ի կարգավիճակը՝ հակասելով 1992թ. ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի որոշմանը, ըստ որի՝ այդ հարցը հանձնվում էր Մինսկի կոնֆերանսի իրավասությանը, որ պետք է գումարվի քաղաքական համաձայնագրի կնքումից հետո, գ. հիմնախնդրի լուծումը կարող է գտնվել միջազգային իրավունքի եւ այն սկզբունքների հիման վրա, որ ամրագրված են Հելսինկյան Եզրափակիչ ակտում եւ, ամենից առաջ` ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Ֆ. Կոտիի առաջարկը չընդունվեց՝ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների պատմագրության մեջ մնալով որպես չիրականացված ցանկություն: Լիսաբոնում Հայաստանի պատվիրակության ցուցաբերած վճռականությունը լուրջ զգուշացում հանդիսացավ միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահ երկրների համար: Այլեւս ակնհայտ էր, որ Հայաստանի համար անընդունելի է իր ազգային շահին հակասող որեւէ առաջարկ, եւ բանակցությունների փոխարինումը պատրաստի լուծումների թելադրանքով՝ հեռանկար չունեցող մարտավարություն է: Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության, իր դիրքորոշումները զանազան միջազգային ատյաններում հստակ ներկայացնելու, բանակցային գործընթացում կառուցողական մոտեցումների շնորհիվ, Լիսաբոնից ընդամենը մեկ տարի անց՝ Կոպենհագենում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում որեւէ անակնկալ չմատուցվեց, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադարձը՝ Հայաստանի հետ համաձայնեցված, միանգամայն ընդունելի եւ չեզոք ձեւակերպման միջոցով էր: ...Միանգամայն հասկանալի է, թե ինչու «լիսաբոնյան ձախողման» մասին ճամարտակողները իրենց նեղություն չեն տալիս խորանալու այս նրբությունների մեջ: Նրանց դա պետք չէ, քանի որ այդ դեպքում ի հայտ կգա մի կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հետեւողականությունը, իսկ մյուս կողմից՝ այդ քաղաքականությունը քննադատողների փարիսեցիությունը: Հայաստանից բացի, այլ երկրներ նույնպես ԵԱՀԿ-ում բազմիցս օգտագործել են վետոյի իրենց իրավունքը կամ սպառնացել են օգտագործել: Մասնավորապես, Ռուսաստանը վերջին չորս տարիների ընթացքում մշտապես օգտվել է այդ իրավունքից: 2000թ. նոյեմբերին Վիեննայում կայացած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը Ռուսաստանն օգտվեց վետոյի իր իրավունքից՝ մերժելով Չեչնիայում քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված դաժանությունների անկախ հետաքննություն անցկացնելու մասին, նաեւ Մոլդովայից ռուսական զորքերը դուրս չբերելը քննադատող ԵԱՀԿ-ի պաշտոնական հայտարարության ընդունումը: Ի դեպ, այն ժամանակվա ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Բենիտա Ֆերրերո-Վալդները մերժված հայտարարության դրույթները ներառեց (ճիշտ ինչպես Կոտին՝ Լիսաբոնում) իրավական որեւէ ուժ չունեցող «նախագահողի հայտարարության» մեջ: Այդ միջադեպից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ-ի անդամ երկրներին առաջարկ ներկայացրեց՝ պահանջելով սահմանափակել գործող նախագահի՝ կազմակերպության անունից հայտարարություններով հանդես գալու իրավունքը: Ըստ Ռուսաստանի, նախագահողը չպետք է միակողմանի հայտարարություններ անի, քանի որ դրանով հրապարակում է այս կամ այն երկրի՝ միաձայն աջակցություն չստացած մոտեցումները: 2002թ. ընթացքում Ռուսաստանը մշտապես սպառնացել է օգտագործել վետոյի իրավունքը եւ ձեռք բերել իր համար շահեկան կոնսենսուս մի շարք հարցերում՝ կապված Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Չեչնիայի եւ Եվրոպայում Սովորական սպառազինությունների մասին պայմանագրի հետ: Բառացիորեն վերջերս, 2003թ. դեկտեմբերին հոլանդական Մաաստրիխտ քաղաքում կայացած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը, Ռուսաստանի վետոյի պատճառով չընդունվեց Վերջնական կոմյունիկե: Ըստ Ռուսաստանի, Վրաստանին եւ Մոլդովային վերաբերող պարբերություններն արտահայտում էին միայն Արեւմտյան երկրների մոտեցումները եւ հաշվի չէին առնում Ռուսաստանի փաստարկները: Նույնիսկ ՆԱՏՕ-ում, որը ռազմաքաղաքական դաշինք է, զերծ չեն մնում վետոյի կիրառումից: Բավական է հիշատակել 2000թ. Թուրքիայի վետոն Եվրոպական պաշտպանության եւ անվտանգության նախաձեռնությանը այն պատճառաբանությամբ, որ նախաձեռնությունը սահմանափակում է Թուրքիայի մասնակցությունը որոշում կայացնելու գործընթացներում: Կամ՝ ամենաթարմ օրինակները, երբ Ֆրանսիան, Բելգիան եւ Գերմանիան 2003թ. փետրվարին, նախ, օգտագործեցին վետոյի իրենց իրավունքը եւ մերժեցին ԱՄՆ-ի խնդրանքը, որ դաշինքը ռազմական օգնություն ցուցաբերի Իրաքի դեմ ծրագրվող գործողություններում, իսկ երկրորդ անգամ մերժեցին ԱՄՆ-ի առաջարկը՝ Իրաքի կողմից հարձակման ենթարկվելու պարագայում Թուրքիային ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա այդ ատյանում վետոյի իրավունք ունեն միայն ԱԽ-ի մշտական անդամ երկրները: Ի դեպ, դա է պատճառներից մեկը, որ Հայաստանը դեմ է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելու փորձերին, քանզի ՄԱԿ-ի ԱԽ-ում շատ ավելի դժվար է կանխել ոչ հայաստանանպաստ որոշումների ընդունումը: ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը վետոյի իրավունքից օգտվել է 120 անգամ, ԱՄՆ-ը՝ 76, Մեծ Բրիտանիան՝ 32, Ֆրանսիան՝ 18, Չինաստանը՝ 5: Այս 251 հրապարակային վետոներից բացի, ԱԽ-ի մշտական անդամներն օգտագործել են վետոյի իրենց իրավունքը եւս 43 անգամ՝ ԱԽ-ի փակ նիստերում, երբ քվեարկել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի այս կամ այն թեկնածուի դեմ: Այսպիսով, Բուդապեշտից եւ Լիսաբոնից հետո Հայաստանն իր արժանի տեղն է զբաղեցնում «դիվանագիտական բազմաթիվ պարտություններ կրած եւ միջազգային բացարձակ մեկուսացման մեջ գտնվող» երկրների այս պատկառելի խմբում: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 1992-96 թ.թ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 1996-98 թ.թ. ՀՀ ԱԳ նախարար «Հայկական ժամանակ» մարտի 27, շաբաթ (տպագրվում է մասնակի կրճատումներով)

Տպել
3145 դիտում

Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը

Ալավերդու համայնքապետարանում քննարկվել է աղետի գոտում արձանագրված խնդիրների լուծման ընթացքը

300 հեծանվորդ Երևանում մասնակցել է հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Մարզերում ձևավորվել է տարածքային 47 ստորաբաժանում՝ դյուրացնելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության ստացումը

Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է, ընթանում են գազատար խողովակների նորոգման աշխատանքներ (տեսանյութ)

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Քարկոփ, Ճոճկան Մեծ, Փոքր Այրում բնակավայրեր

Արտաքին հետախուզությունը պարտավոր է պարզել՝ որ անբարոյականներն են արել այս սրբապղծությունը. Սաֆարյան

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. քարերի տակից 8 մարդ է դուրս բերվել, որոնումները շարունակվում են

Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Սուրենյան

Երևանում պարեկ է դանակահարվել. պատճառը վարելու իրավունք չունեցող տղամարդու մեքենան «պլաշչադկա» տեղափոխելու որոշումն է

Մահացել է Իրանի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ուժերի հրամանատարը

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Փաշինյան

Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի Մ20 առաջնությանը

Խոշոր ավտովթար Կապանում. տուժածների թվում է 2-ամյա երեխա

4 անձի մասով ավարտվել է Բագրատաշենի ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու վարույթի նախաքննությունը

Շարունակում է փակ մնալ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը

Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա

Երևանի հունիսմեկյան երկինքը ողողվել է փոքրիկների երազանքներով՝ «Փայլոու» ներկայացմամբ (լուսանկարներ)

Դիլիջան-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ գործում են միակողմանի

Մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր, հետախույզ Արթուր Չիլինգարովը

Ռեալը հաղթեց Բորուսիային՝ 15-րդ անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է. Զելենսկի

2025 թվականի փետրվարին Ջերմուկում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը․ Հարությունյան

«Էքշն» է հարկավոր, ուզում են բախում հրահրել. ինչպես կավարտվեն Վազգեն Գալստանյանի գործողությունները

Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ

Վազգեն Գալստանյանի հավաքը Գյումրիում

«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած 3 այլ մեքենայի․ կա տուժած

Վնասված 40 շենք-շինություն, ոչնչացած 108,5 հեկտար այգի, անկած կենդանիներ և թռչուններ․ ինչ վնասներ է կրել Նոյեմբերյանը

Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Հոնդա»-ի վրա

ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ աղետի գոտու տուժածներին օգնության նպատակով

Տիգրան Ավինյան երեխաների համար հեքիաթ է ընթերցել (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունն ու ենթակա ծառայությունները մանուկների օրն անմոռանալի են դարձրել (տեսանյութ)

Գնել Սանոսյանը հանդիպել է Քարկոփի բնակիչների հետ․ ամբողջությամբ ջրածածկ եղած բնակավայրը մաքրվում է տիղմից (լուսանկարներ)

Գալստանյանին չի հաջողվել քաղաքականացնել Գյումրու թատերական հրապարակում նախատեսված տոնական համերգը․ այն կայացել է

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ, զրուցել նրանց ապագայի հետ կապված պլանների, երազանքների մասին

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին․ ՀՀ վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին․ ներկաների թվում է եղել նաև Պեսկովը (լուսանկարներ)

Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը․ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովին

Ռուսաստանն ու ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը