Շտապ հավաք ԿԸՀ-ի դիմաց. 19:00-ին քննարկելու է ՀՀԿ-ին ընտրապայքարից վռնդելու «Ելքի» դիմումը

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, որ այսօր երեկոյան 19:00-ին, նախատեսվում է «Ելք» դաշինքի դիմումի քննարկումը: Դիմումը, ինչպես հայտնի է՝ վերաբերում է դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների մասնակցությամբ հայտնի սկանդալին:

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի 3-րդ համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ ուղիղ միացմամբ՝ բոլորին կոչ անելով ժամը 19:00-ին լինել ԿԸՀ դիմաց՝ պահանջելու ԿԸՀ-ից ՀՀԿ-ին վռնդել ընտրապայքարից:

«Մենք այսօր երթ ունենք նախատեսված՝ ժամը 17:45-ից, որը պետք է սկսվի Երիտասարդական մետրոյի մերձակա տարածքից: Մենք որոշում կայացրինք, որ 19:00-ին ԿԸՀ դիմաց անելու ենք հանրահավաք, որպեսզի ապահովենք հանրային եւ քաղաքական ճնշում ԿԸՀ-ի վրա, որ նրանք ի վերջո կայացնեն որոշում՝ ՀՀԿ գրանցումը խորհրդարանական ընտրություններում չեղյալ ճանաչելու մասին: Այսօր 17:45-ին սկսում ենք երթը, շարժվում ենք Երեւան քաղաքի կենտրոնով ու եզրափակում ենք 19:00-ին ԿԸՀ դիմաց հանրահավաքով: Հանրահավաքի պահանջը մեկն է՝ չեղյալ հայտարարել ՀՀԿ համամասնական ցուցակի գրանցումը խորհրդարանական ընտրություններին մասնակցության»,- հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով միանալ ՀՀԿ-ին ընտրապայքարից վռնդելու հարցով հավաքին:

Տպել
13193 դիտում

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, դեմ հանդես եկող երկրները չեն պատրաստվում հանձնվել․ Ն. Զոհրաբյան

23-ամյա աղջիկը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է ընկերոջը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ հանգստացել է Լաստիվերում. վարչապետը զիփլայն է նստել

Մինսկ-2019. բադմինտոնի խաղում միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

Ռուսթավելիի պողոտայում ՆԳ նախարար Գախարիայի կիսանդրին են տեղադրել՝ աչքին վիրակապով

«Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում հայտնաբերվել է ջուրն ընկած 9-ամյա երեխայի դին (տեսանյութ)

Նորքի 9-րդ զանգվածի մոտակա ձորակում տնակներ են հրդեհվել

Թուրքիան շարունակում է բացահայտ արհամարել միջազգային կարծիքը և պատմական իրականությունը

Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել. ՄԻՊ

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները նշում են ուղևորներից մեկի ծնունդը (տեսանյութ)

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի