Արմեն Նազարյան. ձյուդոյի ԵԱ-ում սպասելիքներ կան Դավթյանից ու Կարապետյանից

07/04/2017 schedule17:28

Եվրոպայի 2017 թվականի ձյուդոյի առաջնությունում Հայաստանի հավաքականը կարող է ակնկալիքներ ունենալ 2016 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանից եւ 73 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանից: Armtimes.com-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: Ապրիլի 20-23-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացնելու է եւս 3 մարզիկ՝ Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ), սակայն նրանց, Նազարյանի խոսքով, պակասում է փորձը, թեեւ մեծ պոտենցիալ ունեն:

«Հովհաննես Դավթյանից ակնկալիքներ ունենք, որովհետեւ մեր փորձառու մարզիկն է: Սպասելիքներ ունենք նաեւ Ֆերդինանտ Կարապետյանից: Իսկ մյուսները երիտասարդ են, առաջին անգամ են մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակներում Հայաստանի հավաքականը մեկնում է Սոչի, որտեղ տասնօրյա համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի հետ: Այն մեկնարկելու է ապրիլի 8-ին եւ ավարտվելու է 18-ին: Այնուհետեւ հավաքականն անմիջապես մեկնելու է Վարշավա:

Արմեն Նազարյանը նաեւ ամփոփեց ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի գավաթի խաղարկության արդյունքները: Այդ մրցաշարում Հայաստանի հավաքականից մասնակցել էր 3 հոգի: 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը դարձել էր արծաթե, 73 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր, իսկ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մկրտչյանը պայքարից դուրս էր մնացել 1/16 եզրափակչում: Ավելի վաղ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը նշել էր, որ գոհ է արդյունքներից: Նազարյանը նույնպես դժգոհ չէր:

«3 մասնակցից 2-ը լավ մասնակցեցին: Ֆերդինանտ Կարապետյանի դեպքում կիսաեզրափակչում ֆրանսիացի Բենջամին Աքսուսի դեմ պայքարում մրցավարները մի փոքր կողմնապահություն արեցին, արդյունքում Ֆերդինանտը գրավեց 3-րդ տեղը: Իսկ Սոսե Բալասանյանի դեպքում.... առաջին անգամ էր, որ աղջիկները նման մրցաշարի էին մասնակցում, եւ Սոսեն հաջող հանդես եկավ: Նա 3 հաղթանակ տարավ եւ դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում պարտվեց իտալացի Գիլիա Պերուչիին: 3 մազիկներից 2-ից գոհ եմ: Գոռ Մկրտչյանի դեպքում ֆիզիկականը մի քիչ չբավականացրեց: Մրցակիցը ֆիզիկապես մի փոքր ավելի ուժեղ էր: Գոռի հետ աշխատելու դեռ շատ բաներ կան»,- ասաց նա:

Արմեն Նազարյանը տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականն ամբողջ կազմով՝ 12-13 հոգի, մասնակցելու է միջազգային մրցաշարի: Այն անցկացվելու է մայիսի 13-14-ը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում: Այդ մրցաշարում մարզիչը նպատակ ունի տեսնելու եւ վերլուծելու մարզիկներից յուրաքանչյուրի կարողությունները:

Տպել
1174 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ