Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանն ու Տարոն Մարգարյանը երեկ եւ նախօրեին հեռակա բանավեճի են բռնվել: Ինչպես հայտնի է՝ նրանց հեռուստաբանավեճը չի ստացվում, քանի որ ՀՀԿ-ն հայտարարում է, թե այս փուլում նպատակահարմար չի համարում դա:
«Ես Ճիշտն ասած չեմ լսել նման հայտարարություն: Թող փորձեն, մրցակցություն է տրված: Բայց ժողովուրդը արդյո՞ք համաձայն է, թե՞ ոչ: Իմ համար շատ կարեւորը մեր երեւանցիների կարծիքն է, ոչ թե մյուսների»,- ի պատասխան լրագրողների հարցերի երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տարոն Մարգարյանն այսպես է պատասխանել Երեւանի քաղաքապետարանը ՀՀԿ-ականներից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Անդրադառնալով Աջափնյակում մետրոկայարան կառուցելու Փաշինյանի խոստմանը՝ Մարգարյանն ասել է. «Իսկ դուք հավատու՞մ եք: ...Ես տեղական ինքնակառավարման մարմիններում գրեթե 10 տարուց ավելի աշխատել եմ, լավ տիրապետում եմ քաղաքային տնտեսությանը եւ այսօր մենք շատ ուսումնասիրություններ ենք կատարել, նաեւ մետրոյի նոր կայարաններ ավելացնելու վերաբերյալ: Դրա համար շատ միջոցներ են անհրաժեշտ, հետագայում, երբ որ մեր քաղաքացիների առաջնային խնդիրները լուծենք՝ անպայման դրա մասին էլ կխոսենք»:
Մարգարյանը փորձել է արձագանքել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությանը՝ «Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի համակարգում այսօր 230 ավտոբուս կա, որոնց 90 տոկոսը սարքին վիճակում է, բայց երթուղի դուրս չեն գալիս: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե երթուղի դուրս գան «Գազելների» գծատերերի շահույթը կպակասի: Կարող եք ասել՝ վարորդ չունեն: Դե թող ծառայողական ավտոմեքենաների վարորդներին կրճատեն, մի քիչ էլ աշխատավարձն ավելացնեն եւ ուղարկեն ոչ թե տրանսպորտի վարչության պետին տուն եւ աշխատանքի տանել, այլ՝ երեւանցիներին»:
«Ինֆորմացիային այդքան լավ չի տիրապետում: Մեր քաղաքային տնտեսությանն այդքան լավ չեն տիրապետում»,- Մալաթիա Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մասնակցել բոլոր ընտրություններին եւ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք Հայաստանը ազատագրել Հանրապետական կուսակցության միահեծան ապօրինի եւ կոռուպցիոն իշխանությունից:
Իր հերթին արձագանքելով ՀՀԿ-ականների եւ Տարոն Մարգարյանի հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանը երեւանցի չէ, իջեւանցի է՝ Նիկոլ Փաշինյանը այդ հանրահավաքում հայտարարել էր.
«Նախ, էսպես խոսողները, սիրելի երեւանցիներ, Երեւան քաղաքը չեն ճանաչում նույնիսկ 3-րդ դասարանի մակարդակով: Մի հատ եկեք շրջվենք եւ նայենք, թե ինչ փողոց է անցնում այստեղով: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ չեն իմացել Երեւանի եւ երեւանցու մասին եւ այս հոյակերտ Երեւանի կենտրոնը անվանակոչել են լոռեցի Հովհաննես Թումանյանի անունով: Ինչպիսի՜ խայտառակություն: Մի քիչ վերեւ ես գնում՝ թիֆլիսեցի Սայաթ Նովայի անունն են բերել կպցրել, ինչպիսի՜ խայտառակություն: Մի քիչ ձախ նայեք՝ չարդախլվեցի Հովհաննես Բաղրամյանի անունով փողոց Երեւանի կենտրոնում, չեն էլ ամաչում: Երեւանի գլխավոր պողոտան, փոխանակ Տարոն Մարգարյանի անունով դնեն՝ բերել են հացեկացցի Մեսրոպ Մաշտոցի անունով են դրել, ինչպիսի՜ խայտառակություն: Աջ նայեք, չեն էլ ամաչում ջավախքցի Վահան Տերյանի անունով են բերել փողոց անվանակոչել: Բա էն ռոստովցի Մարտիրոս Սարյանը, ի՞նչ են բերել նրա անունով Երեւանում փողոց անվանակոչել:
Վանեցի Աղասի Խանջյանը, ղարաբաղցի Լեոն, ադրիանապոլսցի Հակոբ Պարոնյանը, աշտարակցի Պերճ Պռոշյանը, հաջիքենդցի Հովհաննես Իսակովը, նոր նախիջեւանցի Միքայել Նալբանդյանը, բաքվեցի Արսեն Ամիրյանը, գյումրեցի Ավետիք Իսահակյանը, կարսեցի Եղիշե Չարենցը, թիֆլիսեցի Նար-Դոսը, ի՞նչ բարոյական իրավունք ունեն Երեւանում անվանակոչված փողոցներ ունենալու: Բա տնաշեններ, ինչպիսի՜ խայտառակություն, Երեւանի պաշտոնական հիմնի բառերը գրել է, պատկերացնո՞ւմ եք չանախչեցի Պարույր Սեւակը: Էս ա Տարոն Մարգարյանի եւ նրան կից սոցիոլոգների մակարդակը, որովհետեւ նրանք միանգամից իրենց պադեզդի դիմացի ցեխից դուրս են եկել եւ հայտնվել Երեւանի քաղաքապետարանում, նրանք չգիտեն, թե ինչ է Երեւանը եւ երեւանցին»:
Փաշինյանը խոսել էր նաեւ իր եւ Տարոն Մարգարյանի հեռուստաբանավեճի շուրջ հնչած մեկնաբանությունների եւ, մասնավորապես, Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարության մասին, թե եթե պետք լինի՝ ՀՀԿ ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակի 50, 60-րդ համարներին կուղարկեն «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուի հետ բանավեճի.
«Անկեղծ ասած, էս արձագանքը ինձ համար ամենեւին էլ զարմանալի չէ, որովհետեւ ՀՀԿ-ի համար գործելակերպ է իրենց 60-րդ, 600-րդ, 6000-րդ համարներին ուղարկել զոհվելու եւ այդ ընթացքում նրանց թիկունքում քյաբաբ ուտել եւ միլիոններ աշխատել: Ես հասկանում եմ Շարմազանովին, որովհետեւ Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության, քաղաքական մատաղի՝ անլեզու գառան նման»,- նկատել էր Փաշինյանը՝ կոչ անելով մայիսի 14-ին գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որովհետեւ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան
Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում
ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա
Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան
Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից
Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան
Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ
Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր
Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ
Դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթը կոտրվել է. Սիմոնյան
Քոչարյանն անգերազանցելի մենեջեր է, եթե պետք է պետությունը կախման մեջ դնել մեկ այլ պետությունից․ Իոաննիսյան
Բոյկոտը որոշ չափով ազդել է եկամուտների վրա, բայց մարդկանց 70-80 տոկոսը վճարում է տրանսպորտի համար․ Ավինյան
2018-ին զանգեցի Սերժ Սարգսյանին, շատ հանգիստ ասեց՝ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ վերահսկվում է, զարմացա. Քոչարյան
Կարևորվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը․ Սիմոնյանը հանդիպել է Աննիտա Դիմիտրիուին
Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT