Արծվիկ. ցանկանում եմ լավ ելույթ ունենալ, որ երկիրս հպարտանա ինձնով

27/04/2017 schedule16:30

«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը շատ ոգեւորված է մրցույթից առաջ: Նրա համար այս մրցույթին մասնակցելը մեծ երազանք է եղել, եւ Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծում տարած հաղթանակի շնորհիվ կիրականացնի այն: Այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կիսվեց իր սպասումներով:

«Մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ ես հաղթել եմ եւ գնում եմ ներկայացնելու Հայաստանը: Դա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է: Ամեն ինչ անելու եմ, մեր թիմն ամեն ինչ անում է, որ լավ ներկայացնենք Հայաստանը Կիեւում»,- ասաց նա:

Ինչպես հայտնի է, Արծվիկն Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք մրցույթում ներկայանալու է «Fly with Me» երգով: Ստեղծագործության երաժշտության հեղինակներն են Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանները, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Լիլիթ Նավասարդյանն ընդգծում է, որ ամեն ինչ արել են, որպեսզի երգի միջոցով հնարավոր լինի ցուցադրել Արծվիկի ողջ տաղանդը:

«Ինձ շատ ոգեշնչեց Արծվիկի ձայնը, նրա ձայնի մեջ առկա էթնիկ հնչերանգները, որոնք հիմք դարձան: Շատ ուզեցի, որ ձայնային այդ հայկական էլեմենտները երեւան ստեղծագործության մեջ: Երգը հետաքրքիր է նաեւ նրանով, որ դրանում կարծես քամիներ լինեն մոլորակի բոլոր մասերից. կան սլավոնական էլեմենտներ, շատերը նկատել են, որ ասիական՝ չինական էլեմենտներ կան, կան աֆրիկյան էլեմենտներ, բայց գլխավորը ինչի վրա կառուցվել է երգը, հայկական յարխուշտան է: Հայկական յարխուշտայի ռիթմն է օգտագործվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ստեղծագործությունը համապատասխանում է «Եվրատեսիլի» այս տարվա կարգախոսին՝ «Տոնենք բազմազանությունը»:

Երգի ու տեսահոլովակի հրապարակումից հետո դրա հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ եղան: Հիմնականում քննադատվեց հենց այն, ինչը, ըստ Լիլիթ Նավասարդյանի, հետաքրքիր է դարձնում երգը՝ տարբեր մշակույթներից վերցված տարրերը: «Եվրատեսիլին» նախապատրաստվելու ընթացքում Արծվիկն այս երգով ներկայացել է եվրոպական մի քանի երկրներում (Իսրայել, Հոլանդիա) եւ նրա խոսքով՝ Եվրոպայում այն շատ են հավանել:

«Եվրոպայում հիացած էին, գուցե այստեղ մի փոքր չհասկացան, բայց կարծում եմ, որ թիմը եւ Լիլիթը գիտեն՝ ինչ են անում: Երգն ինձ դուր է գալիս, սիրել եմ այն, եւ ամեն ինչ կանեմ, որ հասցնեմ հանդիսատեսին այնպես, որ հավանեն ոչ միայն Եվրոպայում, այլեւ նրանք, ովքեր սկզբում չէին հավանել»,- ասաց նա:

Այս տարվա «Եվրատեսիլի» գլխավոր սկանդալը կապված էր Ռուսաստանի հետ: Ուկրաինան արգելեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովային մուտք գործել իր տարածք, քանի որ նա եղել է Ղրիմում: Հետագայում խոսակցություններ տարածվեցին, թե նույն պատճառով վտանգված է նաեւ Արծվիկի մասնակցությունը, որը Մոսկվայում է բնակվում: Սակայն հայ երգչուհին վստահեցնում է, որ իր հետ նման խնդիր չի առաջանա:

«Ես Ղրիմում չեմ եղել, բայց ինձ պատմել են, որ շատ գեղեցիկ է: Ինչ վերաբերում է Յուլիային, կարծում եմ նա, ինչպես ես, հավատում է իր երազանքին, շատերը նրան նայելով ոգեշնչվում են: Կցանկանայի, որ նա այնտեղ լիներ: Ինձ համար սա տհաճ իրավիճակ է: Հուսով եմ՝ հաջորդ տարի նրա երազանքը կկատարվի, եւ նա կգնա ու կներկայացնի իր երկիրը»,- ասաց նա:

Հայաստանյան պատվիրակությունը Կիեւ է մեկնելու ապրիլի 30-ին: Մայիսի 1-ի տեղի է ունենալու 1-ին փորձը, մայիսի 5-ին՝ 2-րդը: Մայիսի 8-ին կայանալու է գլխավոր փորձը, որի ժամանակ քվեարկելու է ժյուրին: Մինչեւ մայիսի 9 Արծվիկը մասնակցելու է տարբեր միջոցառումների եւ հանդիպելու է ԶԼՄ-ների հետ: Ուկրաինայում նկարահանվելու է նաեւ տեսաբացիկի մի փոքր հատված (մեծ մասը նկարահանվել է Հայաստանում), քանի որ այս տարվա կանոնների համաձայն՝ ելույթից առաջ ցուցադրվող տեսաբացիկում պետք է լինեն նաեւ մասնակցի՝ մրցույթի ժամանակ ունեցած հույզերը:

Բեմադրության աշխատանքներին, ինչպես անցած անգամ, մասնակցել է Շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը: Դրա հետ կապված մանրամասներ Արծվիկը չի բացահայտում, սակայն հայտնի է, որ բեմում լինելու է վարդագույնը: Արծվիկի հագուստի դիզայները լինելու է Ֆաինա Հարությունյանը: Բեմի վրա նրա հետ լինելու են 2 պարուհի Շվեդիայից (Մարլեն Լինդալ, Ֆաննի Սվենսոն) եւ 3 բեքվոկալիստ (Անուշիկ Տեր-Ղուկասյան, Ամալյա Մարգարյան, Վիկտորիա Պողոսյան):

«Եվրատեսիլ 2017»-ի 1-ին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին, 2-րդը՝ 11-ին, իսկ եզրափակիչը՝ 13-ին: Արծվիկը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչի ընթացքում 16 համարի ներքո:

Տպել
1617 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ