«Իյա՜, իրո՞ք». Սերժ Սարգսյանի մայիսի 1-ը եւ «ՍԱՍ»-ի ձայնագրությունը

Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 1-ին, ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ եւ «արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը» հռչակել է «հավերժական արժեքներ»:

Նա, մասնավորապես նշել է, որ «խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ»:

Այդ արժեքները, նշում է Սարգսյանը, սերնդեսերունդ են փոխանցել «մեր ծնողներն» ու նախնիները, ուստի «մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին»: 

Հատկանշական է, որ նույն Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցության շրջանակներում տեղավորված հատկապես օլիգարխիկ շրջանակները, ովքեր, ըստ էության, հանդիսանում են ՀՀ ամենամեծ գործատուները, քաղաքացիների աշխատանքային իրավունքների ամենակարկառուն խախտողներն են:

Ասվածի վառ ապացույցն է «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը, որը չի կարող անտարբեր թողնել Հայաստանի որեւէ քաղաքացու: Առավել եւս` այդ ձայնագրության նկատմամբ չպետք է անտարբեր լինեն Հայաստանի իրավապահ մարմինները:

Այն, ինչ տեղի է ունենում այդ ձայնագրության 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է:

Այն պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որեւէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:

Հիշեցնենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:

Վերոնշյալի ֆոնին, երբ Սերժ Սարգսյանը խոսում է «արդար վաստակից եւ փոխադարձ հարգանքից» եւ դեռ մի բան էլ դրանք հռչակում «հավերժական արժեքներ», ապա ակամայից մարդկանց հիշողության մեջ առկայծում է նույն Սարգսյանի հայտնի արտահայտությունը. «Իյա՜, իրո՞ք»:

Տպել
6680 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին