Ծառուկյանից գնված մանդատը հետ վերցնելը բիզնես խնդիր է. քաղտեխնոլոգ

04/05/2017 schedule13:47

«Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող մանդատների կռիվը, կարծես թե, հանգեցնում է դաշինքի պառակտմանը: Ներկուսակցական «պայթյունը» կանխատեսելի էր, թե ոչ, կամ ինչ  գործընթացներ են իրականում տեղի ունեցել, armtimes.com-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

««Ծառուկյան» դաշինքում  տեղի ունեցածը պառակտման հետ կապ չունի, դա ներկուսակցական խնդիր է: Ապրիլի 2-ին Հայաստանի հանրապետությունում ընտրությունների ինստիտուտը մահացավ, որովհետեւ, երբ օրենսդիր մարմինը ձեւավորվում է  միայն ընտրական մեխանիզմի միջոցով, որի ժամանակ միջինացված կարգով, մոտավորապես մարդկանց 80 տոկոսը կաշառքով է քվեարկում՝ դա նշանակում է, որ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում»,- ասում է Արմեն Բադալյանն ու շարունակում, որ տեղի է ունեցել հետեւյալը` «Ծառուկյան» դաշինքի բազմաթիվ թեկնածուներ ապրիլի 2-ին  համապատասխան ֆինանսական ներդրումներ են կատարել, գնելով մանդատը, այժմ նրանցից փորձ է արվում վերցնել գնած ապրանքը: Որոշման հետ բնականաբար, այդ մարդիկ չեն համաձայնվում, որովհետեւ գումար են տվել, որպեսզի 5 տարի ժամանակով այն օգտագործեն  իրենց անձնական գործունեությունը իրականացնելու համար»:

«Բավականին մեծ ներդրումների արդյունքում գնված ապրանքը հետ վերցնելու փորձ է արվում: Սա քաղաքական գործընթաց չէ՝ զուտ բիզնես խնդիր է»,- գտնում է Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանում նոր խմբակցություն հավաքելու մասին հարցին, որում ենթադրվում է, որ կլինեն ոչ միայն ՀՀԿ-ից, այլեւ ՀՅԴ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, Արմեն Բադալյանը հետեւյալն ասաց. «Գործող նախագահը ոչ թե պատրաստվում է, այլեւ արդեն իրականացրել է դա: «Ծառուկյան» դաշինքից ընտրատարածքային ցուցակով անցած որոշ թեկնածուներ իրենց էությամբ գրեթե չեն տարբերվում ՀՀԿ-ի  ընտրատարածքային ցուցակով անցած պատգամավորներից, նրանք որակապես նույն մակարդակի գործիչներ են: Այնպես որ գործող նախագահը ոչ թե ծրագրում է ինչ-որ գործունեություն իրականացնել, այլ նա արդեն իր ծրագիրն իրականացրել է:

Գաղտնիք չէ, որ 2018  թվականի ապրիլի խնդիրը կա եւ նա քայլ առ քայլ իր դիրքերն է ամրապնդում քաղաքական համակարգում: Ամբողջ ԱԺ-ն իր վերահսկողության տակ է, ավագանու  ընտրություններում եւս կհաղթի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը, իսկ վարչապետը այս գործընթացներից մի կողմ է քաշվել, կամ նրան մի կողմն են քաշել:  Սա արդեն էական չէ,  համենայնդեպս,  2018 թվականի ապրիլին, երբ լրանալու են նախագահի լիազորությունները ու նա քանիցս ակնարկել է, որ ուզում է շարունակել մնալ Հայաստանը ղեկավարող գործիչ, չի  բացառվում, որ դառնա ՀՀ վարչապետ, իսկ նման դեպքում նա պետք է ունենա  վերահսկելի ԱԺ, Երեւանի քաղաքապետարան, մաքսային ղեկավարներ եւ ուժային կառույցներ: Նախագահն այդ բոլոր գործոնները պլանավորում է, ծրագրում ու կառուցում»: 

Եվա Հակոբյան

Տպել
2056 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը