«1000 դրամներ». զոհված 7 զինծառայողի ընտանիք 70 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել

08/05/2017 schedule16:30

Լուսանկարում`Արտակ Ռաֆայելյանը

2016 թ. դեկտեմբերի 15-ին 84 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այս տարվա հունվարից արդեն ստեղծվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամը եւ սկսեց գործել «1000 դրամների» համակարգը:

Մարտի 21-ին առաջին անգամ հիմնադրամի գործառույթը կիրառվեց: Առաջին երկու փոխհատուցումները կատարվել են ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի եւ Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: 19-ամյա Գոռ Գարեգինյանը եւ Անդրանիկ Մուսիկյանը ժամկետային ծառայությունն իրականացնում էին Արցախում: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բնակիչ Անդրանիկը զոհվեց հունվարի 18-ին, Գոռը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր։ Նա զոհվեց փետրվարի 6-ին:

Այսօր տեղեկացանք, որ փոխհատուցում է կատարվել նաեւ մարտի 28-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արտակ Էդիկի Ռաֆայելյանի ընտանիքին: «4, 5 օր առաջ 10 միլիոն դրամ է փոխանցվել»,- մեր զրույցում ասաց զոհված զինծառայողի բարեկամներից՝ Մելիք Մկրտչյանը:

Արտակ Ռաֆայելյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է: 20-ամյա Արտակը «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր. նա 7 ժամ անընդմեջ 11.000 անգամ հենում-ծալում վարժություն է արել եւ գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» եւ դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր:

Մայիսի 3-ին հատուցումներ են տրվել նաեւ 4 զինծառայողի ընտանիքների: Կրտսեր սերժանտ Կարեն Մարատի Ուլուբաբյանի, պայմանագրային զինծառայող սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի եւ փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ:

Պայմանագրային զինծառայող 22-ամյա Կարեն Ուլուբաբյանը զոհվել է 2017 թվականի հունվարի 23-ին՝ հակառակորդի արձակած կրակոցից: 22-ամյա Կարենը սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքից էր:

Սերժանտ Արայիկ Սարգսյանը զոհվել է հունվարի 23-ին:

Մայոր Նվեր Բաբաջանյանը զոհվել է մարտի 1-ին՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետեւանքով: Նա Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից էր:

38-ամյա  փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը զոհվել է փետրվարի 8-ին՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

Տպել
6528 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ