Կարեն Կարապետյանի կոնկրետ, բայց ուշացած հայտը. 2018-ի դուռը նրա առաջ խնամքով փակվում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը կարծես սեղմվում է: Հայաստանյան վերջին ներքաղաքական բոլոր պրոցեսների հիմքում մի խնդիր է. Կարեն Կարապետյանին զրկել 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն:

Այս հանգամանքով են պայմանավորված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ գործընթացները, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԴ-ի միջեւ լարվածության հրահրումը, «Ծառուկյան» դաշինքի շուրջ ծավալվող իրադարձությունները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունները:

Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, փորձեց օգտվել Կարեն Կարապետյանի դեմ Սերժ Սարգսյանի տրամադրություններից եւ, ըստ էության, իր ծառայություններն առաջարկեց: Մոտավորապես հետեւյալ ձեւակերպմամբ` միասին պայքարենք մայր գետերն աղտոտող տեխնոլոգիական գործարաների խառնուրդային ջրերի դեմ: Բայց քանի որ Աբրահամյանի հեռահար նպատակներն այլ էին, այդ առաջարկությունը Սերժ Սարգսյանը մերժեց:

Ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանին հիմնական հարվածը կհասցվի ՀՀԿ-ՀՅԴ`ժամեր անց ստորագրվելիք կոալիցիոն համաձայնագրի տեքստով, որով Դաշնակցությունը իշխանության իրական եւ ավելի ընդգրկուն փաթեթ կստանա: Եթե ԱԺ նախագահն ու փոխնախագահներն էլ վարչապետի ազդեցության գոտուց չլինեն, նրան կմնա իր նշանակած նախարարներով նախարարությունների մենեջմենթով զբաղվել: Վարչապետի վրա ծանրացած է նաեւ միլիարդավոր դոլարների ներդրումների խոստումը եւ մինչեւ 2018 թվականը նա ստիպված կլինի բերել այդ ներդրումները կամ բացատրություններ ներկայացնել, թե ինչու դա չի հաջողվում:

Նախօրեին Կարապետյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց, որ դեմ չի լինի, որ Կարեն Կարապետյանը ստանձնի ԱԺ նախագահի պաշտոնը: Խոսքը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբոր մասին է: Դա այնքան էլ հավանական չի համարվում:

Երեկ «Մեդիամաքսի» հրապարակած հարցազրույցում, որը վարչապետը տվել է Ավստրիայի Հանրային ռադիոյին, նա ասում է, որ պատրաստ է 2018-ից հետո մնալ վարչապետ եւ դառնալ Հայաստանի ղեկավարը:

Կարեն Կարապետյանը նախկինում էլ առիթ ունեցել էր հայտարարելու, որ իրեն 2018-ից հետո էլ է տեսնում վարչապետի պաշտոնում, սակայն այն ժամանակ խոսակցությունը շատ ավելի տեսական էր: Ավստրիայի հանրային ռադիոյի թղթակիցը շատ տարօրինակ կերպով խոսակցությունը բերել է ռեալ դաշտ եւ վարչապետին ուղղել է այս առումով  Հայաստանում ամենամտահոգիչ համարվող հարցերը, որոնք հիմքում այն է, թե Կարեն Կարապետյանը Ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար՝ հաշվի առնելով իր ռուսական հետքը, ռուսական կոռումպացված համակարգում երկար տարիների աշխատանքը եւ այլն: 

Պարզվում է՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է փարատել այս մտահոգությունները: «Անցյալում Դուք Գազպրոմի մենեջեր էիք ։ Դուք կարո՞ղ եք Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ ընդունել»,- հարցին նա պատասխանում է. «Աշխատելով Գազպրոմում, ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել եւ ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին։ Հակառակը՝ այն կարող է օգնել լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում»:

Մի փոքր ավելի քաղաքականացված լինելու դեպքում վարչապետը կհասկանար, որ այսպիսի պատասխանը համոզիչ չի հնչում, եւ նույնիսկ ավելի է ամրապնդում այդ մտահոգությունները: Նա նաեւ չի թաքցնում, որ դժգոհ է Սերժ Սարգսյանի`որոշումներ կայացնելու ոճից: Սա Կարապետյանի քաղաքական կարիերայում ամենացավոտ կետն է: Հարցին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանը 5 տարի անց, ինչը պետք է փոխվի, վարչապետը պատասխանում է. «Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության եւ էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները»։

Խոսքը, բնականաբար, իր ղեկավարության ներքո սպասվող փոփոխությունների մասին է: Կարելի էր կանխատեսումներ անել, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանին կհաջողվի այս փոփոխություններն իրականություն դարձնել, կամ արդյոք դժվար իրավիճակները Մոսկվայի ընկերների օգնությամբ լուծելն իսկապես կբխե՞ր Հայաստանի ազգային շահերից:

Սակայն Հայաստանում կատարվող քաղաքական պրոցեսների տրամաբանությունը հուշում է, որ դա ժամանակի անտեղի կորուստ կլինի, որովհետեւ 2018-ից հետո ով ով, բայց Կարեն Կարապետյանը Հայաստանի ղեկավարը չի լինի:

Տպել
4650 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ