Տույժ ու տուգանք՝ վարչապետի ծրագիրը չիրականացնողներին. ֆոտո

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «Մարքուր Հայաստան» ծրագիրը հասել է Շիրակի մարզ: Այսօր՝ մայիսի 13-ին, Շիրակի մարզպետարանի աշխատակիցները մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ շաբաթօրյակ իրականացրեցին մարզի ամենահայտնի պատմամշակութային վայրում՝ Վահրամաբերդի վանական համալիրում:

2017 թվականի փետրվարի 16-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարապետյանը՝ ներդնելով «Մարքուր Հայաստան» ծրագիրը, նշել էր, որ այն ուղղված է լինելու Հայաստան զբոսաշրջիկներ բերելու գործընթացին:

Վահրամաբերդի վանական համալիրը լինելով Շիրակի մարզի եզակի զբոսաշրջության վայրերից մեկն՝ ամբողջովին պատված է կենցաղային եւ շինարարական աղբով:

«Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ վիրավորական ոչ մի բան չկա աղբը գետնից վերցնելու համար: Ես այսօր իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ առաջինն աղբը գետնից պետք է վերցնի պետական պաշտոնյան: Հիմա նայում եմ, բոլորը կենցաղային աղբ է, եթե ամեն օր էլ շաբաթօրյակ անենք՝ այս խնդիրը չենք կարող լուծել: Ես՝ որպես մարզպետ, դնելու եմ տույժ ու տուգանքի ստարտը, որ եթե այս շաբաթօրյակներից հետո, համայնքապետերը հետեւողական չեղան մաքրության պահպանման հարցում՝ կտուգանվեն»,-ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Տպել
3804 դիտում

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ