ԵՄ դրամաշնորհներից հափշտակված գումարի չափն ավելանում է. 1 մլն եվրոյի սահմանագիծը կհատի՞

16/05/2017 schedule14:44

Լուսանկարում՝ փաստաբան Հունան Բաբայանը

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը, որը նախնական տվյալներով կազմում էր 289 միլիոն դրամ, ավելացել է: Այս պահին հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 409 մլն դրամ (772 հազար եվրո), սակայն գումարի չափը կրկին կավելանա:

Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը բավարար փաստական տվյալներ է ձեռք բերել նախորդ տարիներին ՀՀ-ում ԵՄ դրամաշնորհներից շուրջ 409 մլն դրամի հափշտակության վերաբերյալ: «Ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են: Վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ՝ ՀՀ ԵՄ պատվիրակության կողմից դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները պարզելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- մեր զրույցում ասաց Տռուզյանը:

Հիշեցնենք, որ այս գործով օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով)։

Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին պնդում է, որ հափշտակված գումարի հետ որեւէ առնչություն չունի: Նրա պաշտպան Հունան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Թե երբ կքննվի վերջինիս բողոքը, դեռ հայտնի չէ: Վերաքննիչ դատարանը նիստի օր չի նշանակել: Մեր հարցին ի պատասխան Պապյանի պաշտպանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը կալանավորման որոշումը ընտրելիս անգամ քննության չի առել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալի խնամքին են գտնվում իր 8-ամյա երեխան եւ զառամյալ, հիվանդ մայրը: Նա ասաց, որ կալանավորելուց հետո Մարինե Պապյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Ինչ վերաբերում է հափշտակված գումարի չափի փոփոխությանը, ապա Հունան Բաբայանն ասաց, որ այդ մասով որեւէ տեղեկություն իրեն հայտնի չէ:

Մարինե Պապյանը հիշեցնենք, է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականից: Նույն թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակություններ են եղել:

Այս գործով երեք անձ գտնվում է հետախուզման մեջ, նրանց դեռ չեն հայտնաբերել:

Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը:

Տպել
4865 դիտում

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված