Հետաքրքիր էր տեսնել` ով է բզբզում, ինչ քամիներ են. Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իրեն պատկանող գինու-օղու կոմբինատի շենքում այսօր հանդիպելով դաշինքով ընտրված ԱԺ պատգամավորների հետ, անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած աղմկոտ իրադարձությանը, երբ այդ պատգամավորներից որոշները ԿԸՀ-ից ետ վերցրին մանդատներից հրաժարվելու դիմումները:

«Ես չեմ կարող համապատասխան չխոսել դիմումները հետ վերցնելու մասին, որը դա ամբողջ Հայաստանով մեկ տարածվել էր: Արտառոց դեպք էին արձանագրել, բայց իրականում ոչ մեկն էլ չգիտի, թե իրականում ինչ է եղել: Ես նույն պահին կարող էի իմ հայտարարությունը անել, շատերդ էլ այդ խորհուրդն էիք տալիս, եւ այդ հարցը փակվեր, բայց ամենակարեւորը` իմ համար շատ հետաքրքիր էր տեսնել` ով է բզբզում, ինչ է ուզում, ինչ ուղղվածություն է, ինչ քամիներ են: Կա քաղաքական պրոցես, որ լիարժեք պետք է թողնես հասունանա, ինքնըստինքյան հասկանաս` ովքեր են դրանով շահագրգռված, որը լիարժեք արդեն այսօր պարոն Ծառուկյանը անգիր գիտի, որ կան խառնված ոչ թե այդ 12-ը, այլ 12-ի կողքին շատ, ասենք թե, եւ լրատվական ծառայություններից, եւ այլ ուղղություններից մարդիկ` փորփրելով, խառնելով պղտոր ջրի մեջ ինչ-որ բան ման գալով»,- ասել է ԲՀԿ նախագահը:

Հավելել է, որ մանդատից հրաժարվելու դիմումները ետ վերցրած 12 պատգամավորներից 6-ին իրենք են ուղարկել ԿԸՀ, քանի որ քաղաքական որոշում էր փոխվել, իսկ մյուս 6-ը կամ շտապել է, կամ ճիշտ չի տիրապետել տեղեկատվությանը, կամ էլ զանգ է ստացել, որ քաղաքական որոշում է փոխվել, Ծառուկյանը տեղյակ է եւ գնացել է:

«Բոլորի հետ իմ պայմանավորվածությունը եղել է պարզ, տղամարդկային, առանց թղթի, առանց գրիչի` ինչ կարող ես անել, ինչ ես անելու, ինչի դիմաց ինչ ես ստանալու»,- նշել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը` հավելելով, որ նրանք բոլորը պատրաստակամություն են հայտնել ընդունել այն որոշումը, որը բխում է կուսակցության շահերից:

Նույն հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտված Արարատ Զուրաբյանն ասել է, որ հրաժարվելու է մանդատից: Նաեւ ցույց է տվել  ԱԺ նախագահին հասցեագրված դիմումը: Ծառուկյանն առաջարկել է այդ դիմումը թողնել խմբակցությունում, որովհետեւ պետք է արդարացի որոշում ընդունվի, քանի որ բոլոր պատգամավորներն էլ իր համար թանկ են ու արժեք են ներկայացնում:

Տպել
17464 դիտում

Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին

Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ ՀՀ-ում զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք է ընթանում

Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երեւան բառը (տեսանյութ)

Հայկ Խանումյանն Արցախի նախագահի թեկնածո՞ւ․ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով գործով Հայաստանի կառավարությունից տեղեկատվություն է պահանջել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին

Ինչու 2008-ին Ս. Սարգսյանը ձեռք չտվեց Քոչարյանի օրոք ապօրինի հարստացածներին ու բյուջե չվերադարձրեց թալանված միլիարդները

6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Այրվածքներ ստացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարարի խորհրդականներն այցելել են հիվանդանոց

Երեւանում դանակահարված 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Թալին-Լանջիկ-Մաստարա ճանապարհին, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

Լոռու մարզի Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայկական լեռնաշխարհի ամբողջ հարստությունը՝ «Թեյան» հայկական թեյերի փոքրիկ տուփերում (տեսանյութ)

Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ