Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում ունեցած երեկվա ելույթի տնտեսական հատվածը մեղմ, շատ մեղմ ասած, ուշագրավ էր: Ճիշտ նույնքան ուշագրավ, որքան նրա` տնտեսական թեմայով նախորդ ելույթը` նույն Ազգային ժողովում:
2012 թվականի մայիսի 31-ին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԱԺ-ի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Ելույթը շատ կարճ էր, եւ տնտեսության մասին որեւէ նախադասություն այդ ելույթում չկար: Տնտեսության մասին ԱԺ-ում Սերժ Սարգսյանը խոսել է 2008 թվականի հոկտեմբերին՝ ԱԺ-ին եւ ժողովրդին ուղղված ուղերձում: Դա այն հայտնի ելույթն է, որով Սերժ Սարգսյանը «ստարտ» տվեց Հայաստանում նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը: Նա հայտարարեց, թե առաջիկա տարիներին կսկսվի Իրան Հայաստան երկաթուղու շինարարությունը, իսկ առաջիկա ամիսներին կսկսվի նոր ատոմակայանի կառուցումը: Ոչ մեկը, ոչ մյուսը, բնականաբար, չսկսվեց, ու տեսանելի հորիզոնում այդ ծրագրերի իրականացումը չի երեւում:
Երեկվա ելույթի ամենագլխավոր առանձնահատկությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ ցուցանիշների հասնելու համար այլեւս այնպիսի ժամկետներ չնշեց, որը կարելի է «շոշափել»: Ծրագրերի իրականացման թիրախային ժամկետը 2040 թվականն է: 23 տարի անց միայն կարելի ամփոփել, թե կատարվե՞ց արդյոք Սերժ Սարգսյանի հանձնառությունը: Օրինակ, ըստ Սերժ Սարգսյանի, եթե հիմա մեր համախառն ներքին արդյունքը կազմում է 10-11 միլիարդ դոլար, ապա 2040 թվականին ՀՆԱ-ն պետք է լինի 57-60 միլիարդ դոլար: Տնտեսագիտության մեջ, եթե զուսպ արտահայտվենք, ընդունված չէ 23 տարվա համար մակրոտնտեսական ցուցանիշներ թիրախավորել: Առավելագույնը, որ իրենց թույլ են տալիս տնտեսագետները` 5-10 տարվա կտրվածքն է: Սա 21-րդ դարն է, տեխնոլոգիաները այնպիսի արագությամբ են աճում, համաշխարհային տնտեսությունը այնպիսի արագ փոփոխությունների է ենթարկվում, որ չափազանց դժվար է կանխատեսումներ անել նույնիսկ 5 տարվա համար: Իսկ մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, 23 տարվա հեռանկարով մակրոտնտեսական ցուցանիշներ են թիրախավորվում: Համաշխարհային տնտեսագիտական հանրությունը նման հայտարարությունից հետո, թերեւս, ներվայնացած դուրս գա միջանցք` ծխելու:
Նման հեռահարության կանխատեսումների անթույլատրելիությունը, իհարկե, քաջ գիտակցում են թե´ Սերժ Սարգսյանը եւ թե´ նրա խորհրդականները, որոնք մասնակցել են այսպիսի կանխատեսումներով ելույթի մշակմանը: Ու բնական հարց է ծագում, թե ինչու են ելույթի մեջ ներառվել այսպիսի ժամկետներ: Մի պարզ պատճառով: Նման ժամկետներ նշելով՝ իշխանությունը չի ստանձնում որեւէ պատասխանատվություն բացարձակապես: Երբ ասում ես առաջիկա ամիսներին սկսում ենք ատոմակայան կառուցել, այդ «առաջիկա ամիսները» շատ արագ անցնում են: Շատ արագ անցնում են նույնիսկ այն «առաջիկա տարիները», երբ պետք է սկսվեր երկաթուղու շինարարությունը: Իսկ երբ ասում ես, որ 23 տարի հետո այսպիսի ցուցանիշ ենք ունենալու` վերջ, դե գնա ու սպասիր:
Բայց քանի որ բերվել են հենց այսպիսի ցուցանիշներ, ուստի ուսումնասիրենք Սերժ Սարգսյանի նպատակադրումները հենց այս տեսանկյունից: Ըստ այդ ելույթի` 2040 թ. մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն պետք է կազմի 15 հազար դոլար այն դեպքում, երբ հիմա 3 հազար 500 դոլար է: Աճը պետք է լինի ավելի քան 4 անգամ: Այսօր մեկ շնչին 15 հազար դոլար ՀՆԱ ունեցող երկրներից են, օրինակ, Անտիգուա եւ Բարբուդան, Տրինիդադ եւ Տոբագոն, Հասարակածային Գվինեան եւ այլն: Այսինքն` դա այնքան էլ մեծ թիվ չէ 23 տարվա հեռանկարում ունենալու համար: Բայց կա նաեւ մեկ այլ «հաշվապահություն»: Այսպես, ամեն տարի ՀՀ պետբյուջեով սահմանվում է միջինը 4 տոկոս գնաճ: Սա հաշվի առնելով, որպեսզի ավելի չաղքատանանք, 23 տարի հետո մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն պետք է դառնա մոտ 9.5 հազար, այսինքն` պետք է աճի մոտ 2.5 անգամ: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի 15 հազար դոլարի ցուցանիշին հասնելու համար գնաճի բաղադրիչը հանած՝ կմնա 5.5 հազար դոլար: Շատ մեծ հաշվարկներ չներկայացնելու համար ընդամենը նշենք, որ եթե նույնիսկ իրականություն դառնա Սերժ Սարգսյանի թիրախավորած ցուցանիշը, ապա մեր կենսամակարդակը մինչեւ 2040 թ. տարեկան կաճի ոչ ավելի, քան 1.5 տոկոսով: Այսպիսի, մեղմ ասած, համեստ ցուցանիշի հասնելու համար ոչինչ` բացարձակապես ոչինչ անել պետք չէ: Նման աճ ինքն իրեն կլինի, ինքնահոսի, առանց որեւէ ծրագրերի, դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականության:
Այլ կերպ ասած, նույնիսկ 23 տարվա հեռանկարներում Սերժ Սարգսյանը թիրախավորում է ցուցանիշներ, որոնց հասնելու համար պետք չէ անել ոչինչ: Առավելագույնը, որին մենք կհասնենք, կլինի այն, որ կհավասարվենք Անտիգուա եւ Բարբուդայի, Տրինիդադ եւ Տոբագոյի, Հասարակածային Գվինեայի մակարդակին: Չքնաղ հեռանկար է, անշուշտ: Իհարկե, եթե այդ 23 տարիներին իշխանության մնա ՀՀԿ-ն, նույնիսկ նման հեռանկարն է դառնում խիստ կասկածելի: Իսկ մենք, ի տարբերություն Անտիգուա եւ Բարբուդայի, պատերազմող երկիր ենք, եւ ցուցանիշներ թիրախավորելիս, նույնիսկ 23 տարվա հեռանկարով, պետք է հիմք ընդունենք հենց այդ հանգամանքը:
Օրինակ` Իսրայելում, որը 1948 թ. դեռ գոյություն չուներ, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն ներկայումս 38 հազար դոլար է: Այսինքն` ընդամենը 70 տարի առաջ ձեւավորված պետությունը, որը պերմանենտ պատերազմների մեջ է իր բոլոր հարեւանների հետ, կարողացել է նման արդյունքների հասնել: Այսինքն, դա հնարավոր է: Իսկ մենք արդեն 25 տարվա պետություն ենք: Ու այսօր իշխող կուսակցության ղեկավարի ֆանտազիան սահմանափակվում է նրանով, որ իր կազմավորումից 50 տարի անց Հայաստանը պետք է լավագույն դեպքում հասնի Անտիգուա եւ Բարբուդային: Այստեղ արդեն մենք ենք ներվայնացած դուրս գալիս միջանցք` ծխելու: Էսքանից հետո ջհանդամը, թե ծխելը վտանգավոր է առողջությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT