Ճապոնացիներն ու բելգիացիները իրենց հալը կտեսնեն. հեսա միավորվենք ու գանք

Նախօրեին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի՝ հատկապես տնտեսությանը վերաբերվող հատվածը դեռ երկար կմնա մեր հիշողության մեջ:

Չեն մոռացվի հատկապես մրցակցությանը վերաբերող «տեսլականները»: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ «Դուինգ բիզնեսի» եւ մրցունակության զեկույցները:

«Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնես»-ի վարկանիշով առաջադիմել մինչեւ առաջին 20-յակը եւ հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»,- ասում էր Սերժ Սարգսյանը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ եթե մենք կարողանանք տեղ գտնել առաջին 15 հորիզոնականներում, ապա ջարդուփշուր կանենք որոշ կարծրատիպեր. «Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում: Այո՛, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան եւ նախապայման»,- ասաց նա:

Այո, իրոք շատ «դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ»: Կարելի ասել՝ նույնիսկ անհնարին է: Ինչպե՞ս կարող ենք մրցել միմյանց հետ, երբ անձամբ Սերժ Սարգսյանը Եվրոպա այցելելիս հայ համայնքի հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց, թե մեր երկիրը փոքր է եւ մի հոգի պետք է շաքարավազ ներկրի: Երկրի առաջին դեմքի կողմից նման հայտարարություն անելուց հետո «միմյանց հետ մրցելը» ուղղակի ապազգային, հակապետական, դավաճանական քայլ կլինի: Համ էլ ամոթ չի՞ հայը հայի հետ մրցի:  Ու ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ մի «ապազգային տարր» կամ «դավաճան» նույնիսկ չի էլ փորձում խախտել շաքարավազի ներկրման մասին Սերժ Սարգսյանի «հրահանգը»: Իրոք որ՝ անհնար է «միմյանց հետ մրցելը»:

Եվ ի՞նչ անել, երբ արդեն համոզվել ենք, որ միմյանց հետ մրցել չի կարելի: Սերժ Սարգսյանը ունի այս հարցի պատասխանը: «Պատկերացրեք, թե ինչքան դժվար կլինի օտարների համար մրցել միավորված հայերի հետ»,- ասում է նա: Այսինքն, պատկերավոր ասած, բոլորով միավորվում ենք, ստեղծում ենք մեկ հատ շատ մեծ կոշիկի ֆաբրիկա, մեկ հատ շատ մեծ ջերմոց, մեկ հատ շատ մեծ գինու գործարան, աճեցնում ենք մի հատ շատ մեծ կարտոֆիլ եւ այլն, ու այդ միակ ու շատ մեծ ձեռնարկություններում թողարկած արտադրանքը ամբողջությամբ արտահանում ենք: Թող մեկը փորձի ներքին շուկայում իրացնել: Դա, ինչպես ասված է վերեւում, դավաճանություն կլինի: Ներքին շուկայում պետք է աշխատեն միայն ընտրյալ «բիզնեսմեններ»: Գերմանացիների, ամերիկացիների ու ճապոնացիների մտքով տնտեսական այս մոդելը չի անցել, թե չէ նրանք չէին ունենա, ասենք, ավտոմեքենաներ արտադրող բազմաթիվ ֆիրմաներ ու իրենց երկրում չէին մրցի միմյանց հետ:

Ինչ վերաբերում է «Դուինգ բիզնեսին», որի սանդղակում մենք 4-5 տարի հետո գրավելու ենք բարձր տեղ, ապա դա, երեւի երաշխիք է, որ մեր միակ ու շատ մեծ կոշիկի ֆաբրիկայում արտադրած կոշիկը գրավի ողջ աշխարհը: Այդպիսով մենք աշխարհի շուկաներից դուրս կմղենք օրինակ իտալական կոշկագործներին: Անկասկած: Եվ ահա թե ինչու: Այն պարզ պատճառով, որ իտալացիները չեն միավորվել եւ չեն կառուցել մեկ հատ շատ մեծ ֆաբրիկա, եւ շարունակում են փոքր-մոքր ֆաբրիկաներում կոշիկ արտադրել, ու միմյանց հետ մրցել: Դե ի՞նչ ասես, հայ չեն` իտալացի են ու էդքան բանը չեն հասկանում: Ու բացի այդ, որը ավելի կարեւոր է, Իտալիան «Դուինգ բիզնեսում» նույնիսկ այսօր մեզանից շատ ետ է: Մենք 38-րդն ենք, Իտալիան` 50-րդը: Պատկերացնո՞ւմ ենք, եթե հայտնվենք ասենք 15-րդ տեղում, Իտալիան մեզ հետ մրցակցության մեջ ուղղակի կկործանվի:

Ի դեպ, շատ վատ օրեր են սպասվում նաեւ օրինակ Բելգիային, որը նույնպես ետ է մեզանից` 42-րդն է:  Հա, ի դեպ, Ճապոնիայի վիճակն էլ է օրհասական` ընդամենը 34-րդ տեղում է, ու մինչեւ Սերժ Սարգսյանը կավարտեր իր ելույթը, բացառված չէ, որ Հայաստանը արդեն մի 10 տողով բարձրացել է «Դուինգ բիզնեսի» սանդղակում ու տրորել Ճապոնիային, իր միջնադարյան տնտեսությամբ: Ասենք, որ Շվեյցարիան էլ այնքան առաջ չէ` 31-րդ տեղում է: Այդ հետամնացին էլ կտրորենք հաջորդ տարի. հեսա միավորվենք ու ֆաբրիկաներն ու ջերմոցները կառուցենք, նոր կիմանան:

Տպել
26574 դիտում

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարնեև)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից