Շիրակի մարզպետը հորդորում է գյուղապետերին դատի տալ գյուղացիներին

Մայիսի 23-ին տեղի ունեցավ Շիրակի մարզպետարանի մարզխորհրդի հերթական նիստը, որին ներկա էին մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարները: Նիստի օրակարգում առկա էր 5 հարց, որից ամենահետաքրքիրը պարտքերի մասին հարցն էր: Բանն այն է, որ կառավարության կողմից իրականացվող  սերմնարտադրության եւ սերմնաբուծության ծրագրի շրջանակներում մարզի գյուղական համայնքներին տրամադրվել է առաջին վերարտադրության հացահատիկի սերմնացու մյուս տարի ետ վերադարձնելու պայմանով: Շիրակի մարզի 49 գյուղական համայնք՝ այս ծրագրի շրջանակներում, պետությանը պարտք է 100 մլն դրամ: Մարզին սերմեր տրամադրող ՊՈԱԿ-ը դատական հայց է ներկայացրել Շիրակի մարզպետարանի դեմ, իսկ մարզպետարանն էլ՝ թերացող համայնքների:

«Եթե այս գումարը չհավաքագրվի, ապա 2017-ի ընթացքում կհավաքագրենք դատական կարգով: Այս 49-ից երեքի գործն արդեն դարանում է, իսկ մյուսը 46-ինը շուտով դատարան կմտնի»,- նիստի ժամանակ գյուղապետերին տեղեկացրեց մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Պարզվում է, որ պարտքերը վճարելու հարցում թերացել են սահմանամերձ Աղին, Լուսաղբյուր, Իսահակյան եւ Հայկաձոր համայնքները: Այս համայնքների բնակիչների պարտքը մյուսների համեմատ ավելի շատ է:

«Հարգելի համայնքապետեր, հորդորեք, որ բնակիչները վճարեն պարտքերը, թե չէ սերմացուի պարտքերին ավելանալու է նաեւ դատական ծախսերի գումարները: Ես էլ կհանդիպեմ բնակիչների հետ, հարցը կքննարկենք, եթե խոստանան, որ կվճարեն, մի կերպ էս գործընթացները կկասեցնենք, բայց եթե կատեգորիկ հրաժարվեցին՝ դատի կտանք: Հարգելի համայնքապետեր, մի վախեցեք, դիմեք իրավապահներին, որ գումարները գանձեք, իրավական ճանապարհով հարցը լուծելու  մեջ վատ բան չկա»,-ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Հայ-թուրքական սահմանին գտնվող Հայկաձոր համայնքը, օրինակ, սերմացուի 18 մլն դրամ պարտք ունի: Համայնքապետը armtimes.com-ի հետ զրույցում նշում է, որ գյուղի բնակչությունը սոցիալապես վատ վիճակում են գտնվում եւ չեն կարողանում վճարել տարիների կուտակված պարտքը: Համայնքապետի խոսքով՝ բնակիչները պարտքերից չեն հրաժարվում, բայց պետության աջակցությունն են ակնկալում:

«Գյուղացիները ի վիճակի չեն մուծելու, դրա համար կուտակվել են պարտքեր: Ցանկալի չէ, որ դատի տան, քանի որ գյուղացու վիճակը շատ ծանր է, բերքը լավ չի ստացվել, որ վաճառեն, փոխհատուցեն: Դատի տալով գյուղացուն ավելի վատ վիճակի մեջ կդնեն: Դատի տալը շատ-շատ վատ բան է, ես իմ բնակչի վրա ինչպե՞ս դատական գործ տամ: Պարզապես բնակիչների մեջ պետք է ձեւավորել մի մտածելակերպ, որ պարտքերը վճարեն»,- ասում է համայնքապետ Սեյրան Սմբատյանը:

Տպել
16133 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին