Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահը ձերբակալված չէ. նա այժմ գտնվում է հիվանդանոցում

06/06/2017 schedule15:07

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը ձերբակալված չեն:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը՝ հերքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումները՝ համաձայն որի դատարանի նախագահն ու դատավորը ձերբակալված են:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գեղարքունիքի մարզում կաշառք վերցնելու, օժանդակելու մասսայական ձերբակալությունների վերաբերյալ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Վարդենիս քաղաքի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ մարզի դատախազ Սեւակ Շհոյանը: Գործով կա նաեւ կալանավորվածներ, այդ թվում՝ դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը, որը մեղադրվում է կաշառք միջնորդելու եւ ՔԿՀ աշխատակցին կաշառք տալու մեջ:

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը կասկածվում է առանձնապես խոշոր կաշառք վերցնելու մեջ, նա սակայն փաստաբանի խոսքով՝ այդ մասով առայժմ ո՛չ հարցաքննվել է, ո՛չ էլ նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություններ է կատարվել:

Մելքոնյանն ասաց, որ դատարանի նախագահն արդեն մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում. «Նա վատառողջ է, այս պահին գտնվում է հիվանդանոցում, 10 տարուց ավելի բարձր շաքարային դիաբետ ունի, բացի դա ինսուլտային նախանշաններ են եղել»,- հավելեց փաստաբանը: Ինչ վերաբերում է դատարանի նախագահի խափանման միջոցին, ապա Մելքոնյանը մանրամասնեց, որ Գլխավոր դատախազը իր վստահորդին կալանավորելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհրդին. երեկ մինչեւ ուշ գիշեր խորհուրդը քննարկել է միջնորդությունը, եւ դատավորին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու առաջարկը ներկայացրել Սերժ Սարգսյանին: Վերջինս երկօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի: Երկօրյա ժամկետում համաձայնություն չտալու դեպքում՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավվելու, կալանավորելու մասին Արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված:

«Հիմա խոսքը նախագահինն է, հուսանք, որ նախագահն իր համաձայնությունը չի տա»,- մեր զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Ա. Մելքոնյանը:

Նա ասաց, որ սույն քրեական գործում որպես ապացույց գաղտնալսում կա, գաղտնալսվել է նաեւ դատարանի նախագահը: «Դատարանի նախագահին գաղտնալսել են, բայց որեւիցե տվյալ այդ ներկայացվածի մեջ, որ դատարանի նախագահը որեւէ մեկի հետ ինչ-որ բան է խոսում, չկա, համենյանդեպս ինձ ներկայացված նյութերում»,- ասաց նա: Վերջինս չբացառեց, որ Աղվան Պետրոսյանից փորձում են վրեժխնդիր լինել. «Արդեն 10 տարի է Աղվան Պետրոսյանը դատարանի նախագահ է,  բազմաթիվ քրեական գործեր է քննել, բազմաթիվ մարդիկ դժգոհ եղած կլինեն իր կայացրած դատական ակտերից: Կարծում եմ, որ  դատավորները ահավոր խոցելի խավ են, սա կարող է, շատ վատ հետեւանք ունենալ: Վրեժխնդիր լինելու համար ինչ-ինչ անձինք` հանցավոր աշխարհ ունեցող, կփորձեն այս ձեւ իրենց ձեռքերը տաքացնել եւ մարդկանց հանիրավի մեղադրել ՝ թեկուզ արհեստական ստեղծած ապացույցներով: Բոլորն էլ թիրախավորված են, պաշտպանված մարդ՝ առավելեւս դատավոր, ՀՀ-ում ես չեմ տեսնում:

Ա. Մելքոնյանը պաշտպանում է նաեւ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանի շահերը: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Փաստաբանի խոսքով՝ ըստ մեղադրանքի իբր Մարտիկյանը կաշառք է տվել ՔԿՀ աշխատակից ոմն Լաուրային. կաշառքի չափը կազմում է 45 հազար դրամ: «ՔԿՀ աշխատակցին կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են, հետո ինչ պետք է Լաուրան ցուցմունքներ է տվել վարույթն իրականացնող մարմնին, ազատ է արձակվել: Փաստորեն, ով կաշառք է վերցրել ազատ է արձակվել, իսկ ով իբր թե 45 հազար դրամ է տվել, նրան կալանավորել են»,- եզրափակեց փաստաբանը:

Դատարանի նախագահի վարորդը ձերբակալվել է մայիսի 25- ին: Գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդից բացի՝ կալանավորվել են նաեւ այլ անձինք, այդ թվում՝ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ Գոռը Վարդենիս քաղաքի «Սեւ հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ քաղաքացու, որից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Պատժի կրումից ազատելու համար նրա ծնողները՝ ցանկացել էին գումարով ազատել որդուն, սակայն գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Մեղադրյալի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք  են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանին կալանավորվել, ապա  դատի է տրվել:

Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի  բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին  կայացրել է պայմանավորված  դատական ակտը:

Գործով մեղադրող դատախազի  կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական եւ անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Այսպիսով, քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն (Գոռ Գալստյանի հայրն է), Մ.Գ.-ն (Գոռ Գալստյանի մայրն է), Գ.Գ.-ն (Գոռ Գալստյան) եւ վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանը եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը:

Դատարանի նախագահ Աղվան Պողոսյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1993 մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։ 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։ 2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

Գործով մյուս կասկածյալ դատավորը Վանիկ Վարդանյանն է. նա ծնվել է1953 թվականին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: 1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1975 թվականից մինչև 1981 թվականը սովորել ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1982 թվականից ծառայության է անցել ՀՀ Ոստիկանության համակարգում` նշանակվելով Հրազդանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչի պաշտոնում։ 1991 թվականին նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1992 թվականին՝ նույն բաժնի ավագ քննիչ, իսկ 2006 թվականին՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ենթակա ստորաբաժանումների Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ։ 2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու միջնորդություն նույնպես ներկայացվել է Արդարադատության խորհրդին. խորհրդի նիստը կլինի այսօր:

Ինչ վերաբերում է ձերբակալված դատախազ Սեւակ Շհոյանին, ապա տեղեկացանք, որ  նա 42 տարեկան է, ծննդով Վարդենիսից:

Տպել
6728 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ